Ավստրիայի անկախության հռչակագիր

Ավստրիական պետական պայմանագիր (գերմ.՝ Österreichischer Staatsvertrag) կամ Ավստրիայի Հանրապետության անկախության հռչակագիր, իրավական փաստաթուղթ, որը Ավստրիան հռչակել է ինքնիշխան պետություն։ Այն ստորագրվել է 1955 թվականի մայիսի 15-ին[1] Վիեննայի Բելվեդերյան պալատում՝ դաշնակիցների օկուպացիոն ուժերի (Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն) և Ավստրիայի կառավարության միջև։ Պաշտոնապես ուժի մեջ է մտել 1955 թվականի մայիսի 15-ին։

Ավստրիայի օկուպացիոն գոտիներ
Վիեննայի օկուպացված գոտիները 1945-1955 թվականներին

Պայմանագրի լրիվ անվանումը եղել է «Ժողովրդավարական Ավստրիայի պետականության վերականգնման վերաբերյալ պայմանագիր» (Staatsvertrag betreffend die Wiederherstellung eines unabhängigen und demokratischen Österreich, unterzeichnet in Wien am 15. Mai)

Ընդհանուր դրույթներ և կառուցվածք խմբագրել

Պայմանագիրը վերականգնում էր ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Ավստրիայի անկախությունը։ Վերջինիս համար հիմք է հանդիսացել 1943 թվականի հոկտեմբերի 30-ին հրապարակված Մոսկովյան հռչակագիրը։

Այն ստորագրվել է դաշնակից տերությունների արտաքին գործերի նախարարների և Ավստրիայի ներկայացուցչության միջև։ Ստորագրող կողմերն էին Վյաչեսլավ Մոլոտովը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունից, Ջոն Ֆոսեր Դալլեսը Միացյալ Նահանգներից, Հարոլդ Մակմիլանը Միացյալ Թագավորությունից և Անտուան Պինեն Ֆրանսիայից։ Մյուս կողմից պայմանագիրը ստորագրել է Ավստրիայի նորընտիր արտգործնախարար Լեոպոլդ Ֆիգլը, ինչպես նաև դաշնակիցների չորս հանձնականատարներ՝ ի դեմս Իվան Իլիչևի (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), Ջեֆրի Առնոլդ Ուոլինգերի (Մեծ Բրիտանիա), Լլևելին Թոմփսոնի (ԱՄՆ) և Ռոժե Լալուետի (Ֆրանսիա

Պայմանագիրը բաղկացած է 9 հատվածներից՝

  • Ներածություն
  • Քաղաքական և տարածքային պայմաններ
  • Պայմանները ցամաքային և ռազմաօդային ուժերի վերաբերյալ
  • Ռազմատուգանք
  • Սեփականություն, Օրենսդրություն և երկկողմ շահեր
  • Տնտեսական հարաբերություններ 
  • Բանակցային կանոներ
  • Տնտեսական պայմաններ
  • Այլ պայմաններ

Պայմանագրի այլ դրույթներ խմբագրել

Միասնական ընդհանուր դրույթների հատվածը կարգավորում էր ազգային փոքրմասնությունների (սլովենացիներ, խորվաթներ և այլն) իրավունքները։ Այն չեղարկում էր 1938 թվականի Անշլյուսից հետո Ավստրիայում ընդունված ազգահալած դրույթները և Ավստրիայի տարածքում ապրող փոքր և միջին ազգային խմբերին ճանաչում էր որպես ազգային փոքրամասնություն։ Պայմանագիրն արգելում էր նաև նացիստական և ֆաշիստական գաղափարախոսության կրող հանդիսացող կրոնական, քաղաքական և մշակութային կազմակերպությունների գործունեությունն Ավստրիայի նորաստեղծ Հանրապետության տարածքում։

Բացի այդ, Ավստրիան օրենսդրորեն սահմանել էր իր մշտական չեզոքության կարգավիճակը։ Խորհրդային Միության համար դա կարևոր երաշխիք էր, քանի որ չեզոքության դեպքում բացառվում էր Ավստրիայի անդամակցությունը ռազմաքաղաքական արևմտակենտրոն քաղաքական դաշինքներին (ի դեմս Հյուսիսատլանտյան դաշինքի)։ Պայմանագրի ստորագրումից որոշ ժամանակ անց օրենսդրական նախաձեռնությունը ստանում է իրավական ուժ և վավերացվում օրենսդիր մարմնի՝ ավստրիական խորհրդարանի կողմից։

Արդյունք խմբագրել

Պայմանագրի արդյունքում դաշնակիցների զորքերը 1955 թվականի հոկտեմբերի 25-ին դուրս բերվեցին Ավստրիայի տարածքից։ Հոկտեմբերի 26-ն Ավստրիայում հայտարարվեց որպես ազգային պետականության վերածննդի տոն (մինչև 1965 թվականը՝ ազգային դրոշի տոն անվան տակ)։ 

Բանակցությունների ընթացք խմբագրել

Նորաստեղծ Ավստրիայի միջազգային ճանաչման գործընթացն ընթացավ բավականին արագ և խաղաղ պայմաններում։ Ավստրիայի կառավարության առաջին բանակցություններն ընթացան դաշնակիցների ղեկավարության հետ։ Դրան հաջորդեց հաշտության պայմանագիրը Գերմանիայի հետ։ Փորձագետները նշում են, որ պայմանագրի ստորագրման մեջ կարևոր ներդրում է ունեցել սառը պատերազմը՝ ուժերի բախումն արևմտյան և արևելյան ճամբարի երկրների միջև։ 

Բանակցությունների ընթացքում Ավստրիան կարողանում է իր տարածքային սահմանները գծել հօգուտ իրեն՝ իր կազմում պահպանելով վիճահարույց հանդիսացող Կարինթիայի շրջանը (այն կռվախնձոր էր Հարավսլավիայի և Ավստրիայի միջև)։ Պաշտոնական Վիեննան հավակնում էր ավստրիական դրոշի տակ առնել Բոլցանոյի գավառը ևս՝ վկայակոչելով 1919 թվականին Իտալիայի և Ավստրո-Հունգարիայի միջև կնքված համաձայնագիրը։ 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Austrian State Treaty». Austrian Information (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • Белецкий В.Н. Советский Союз и Австрия: Борьба Советского Союза за возрождение независимой демократической Австрии и установление с ней дружественных отношений (1938–1960 гг.) Москва: Изд-во Института международных отношений, 1962.
  • Ватлин А.Ю., Котов Б.С., Сорокин А.К. (и др.) СССР и Австрия на пути к Государственному договору. Страницы документальной истории 1945—1955. М.: Политическая энциклопедия. 2015—455 с.
  • Жиряков И.Г. Восстановление государственного суверенитета Австрийской республики после Второй мировой войны. Историко-правовое исследование. М.: Государственный гуманитарный университет им. М.А. Шолохова, 2008.
  • Котов Б.С. Проблема "германской собственности" в переговорном процессе о восстановлении независимой Австрии (1945—1955)//Исторические документы и актуальные проблемы археографии, источниковедения, российской и всеобщей истории нового и новейшего времени. М.: Политическая энциклопедия. 2016, с. 285-294.
  • Котов Б.С. Переписка Сталина и Реннера/Историк, № 5, 2016, с. 66-73.
  • Павленко О.В. Австрийский вопрос в холодной войне (1945–1955) // Новый исторический вестник. М., 2004. № 1. С. 247-295.
  • Советская политика в Австрии. 1945–1955 гг. Сборник документов / Сост. Г. Бордюгов, В. Мюллер, Н. Неймарк, А. Суппан. М.–СПб.: АИРО-XXI, 2006.
  • Die Rote Armee in Österreich. Sowjetische Besatzung 1945–1955 / Hrsg. von S. Karner, B. Stelzl-Marx, A. Tschubarjan. Graz – Wien – München: Oldenbourg Verlag, 2005 (Красная Армия в Австрии. Советская оккупация 1945–1955. Документы / С. Карнер, Б. Штельцль-Маркс, А. Чубарьян. Грац–Вена–Мюнхен: Изд-во Ольденбург, 2005).

Արտաքին հղումներ խմբագրել