Ավստրիայի Առաջին Հանրապետություն


Ավստրիայի Առաջին Հանրապետություն  (գերմ.՝ Die Erste Republik Österreich), ժողովրդավարական պետություն, որը գոյություն է ունեցել 1918 թվականից 1938 թվականներին Ավստրիայի տարածքում[1]։

Ավստրիայի Առաջին Հանրապետություն
21.10.1919 - 13.03.1938  
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Լեզու Գերմաներեն
Կրոն Կաթոլիկություն
Արժույթ Ավստրիական կրոն
Ավստրիայի պատմություն

Նախապատմական Ավստրիա
Նորիկ և Ռեցիա
Արևելյան Մարկա
Ավստրիայի դքսություն
Ավստրիայի էրցհերցոգություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
(Հաբսբուրգյան միապետություն)
Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն
Գերմանական Ավստրիա
Առաջին Հանրապետություն
Նացիստական Գերմանիա
Ալպյան և Դանուբյան Ռեյսխգաու
Դաշնակցային բռնազավթում
Երկրորդ Հանրապետություն

Պատմություն խմբագրել

Ավստրիական հեղափոխություն խմբագրել

1918 թվականի նոյեմբերի 11-ին Ավստրիայի կայսեր և Հունգարիայի թագավոր Կառլ I-ը հայտարարեց Ավստրիայի նկատմամբ իր իշխանության դադարեցման մասին, իսկ նույն թվականի նոյեմբերի 12-ին Ավստրիայի Ռեյսխսրատը վերացրեց միապետությունը և Լորդերի պալատը, Ավստրիայի կայսրությունը հռչակեց Գերմանական Ավստրիայի Հանրապետություն և Գերմանիայի կայսրության մաս, ինչը ավտոմատ կերպով հիմք հանդիսացավ ավստրո-հունգարական միության համաձայնագրի չեղարկման և Ավստրո-Հունգարիայի լուծարման։ Նույն օրը Ռեյխսրատը ընդունեց «Պետական կարգի և Գերմանական Ավստրիայի կառավարման ձևի մասին օրենք» (Gesetz über die Staats- und Regierungsform von Deutschösterreich), համաձայն որի՝ սահմանադրության ընդունման համար նշանակվեցին Սահմանադրական ազգային ժողովի ընտրություններ (Konstituierende Nationalversammlung)[2]: Մինչև նոր ժողովի կազմավորումը որոշվեց ժամանակավոր օրենսդիր մարմին դարձավ Ժամանակավոր ազգային ժողովը (Provisorische Nationalversammlung), որի կազմում ընդգրկվեցին 1911 թվականի Ռեյխսրատի բոլոր պատգամավորները, որոնք ընտրվել էին Ավստրիայի գերմանական մասից։ Գործադիր մարմնի պարտականություններըդրվեցին Պետական խորհրդի վրա (Staatsrat) ստաս-կանցլերի գլխավորությամբ։ Այդ պաշտոնը զբաղեցրեց սոցիալ-դեմոկրատ Կառլ Ռենները։

Ազգային սահմանադրական ժողով խմբագրել

1919 թվականի փետրվարի 16-ին տեղի ունեցան Ազգային սահմանադրական ժողովի ընտրություններ, որոնցում առաջին տեղը զբաղեցրեց Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Երկրորդ տեղը փոքր առավելությամբ զբաղեցրեց Քրիստոնեա-սոցիալական կուսակցությունը։ Մարտի 14-ին Ազգային սահմանադրական ժողովը ժողովրդի ներկայացուցչության մասին օրենք[3] և պետականկառավարման մասին օրենք, որի համաձայն օրենսդիր մարմին է դառնում Ազգային սահմանադրական ժողովը, իսկ գործադիր մարմին՝ Պետական կառավարությունը (Staatsregierung):

Սեն Ժերմենի հաշտության պայմանագիր խմբագրել

1919 թվականի սեպտեմբերի 10-ին կնքվեց Սեն Ժերմենի հաշտության պայմանագիրը, որով Ավստրիային արգելվեց միավորվել Գերմանիայի հետ, այն ճանաչեց Չեխոսլովակիայի, Հունգարիայի անկախությունը։ Հարավային Շտիրիան, Սլավոնիան, Դալմաաթիան և Խորվաթիան հանձնվեցին Հարավսլավիային, Տրանսիլվանիան և Բուկովինան՝ Ռումինիային։ Ավստրիային հանձնվեց Բուրգելանդը առանց Շոպրոնի։ 1919 թվականի հոկտեմբերի 21-ին այդ համաձայնագիրը վավերացվեց Ազգային սահմանադրական ժողովի կողմից՝ փոխելով երկրի անվանումը «Ավստրիայի Հանրապետության»։ 1920 թվականի հոկտեմբերի 20-ին հարավ-արևելյան Կարինթիայում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքների համաձայն այդ տարածքը մնաց Ավստրիայի կազմում[4]։

1920 թվականի սահմանադրություն խմբագրել

1920 թվականի հոկտեմբերի 10-ին Ազգային սահմանադրական ժողովն ընդունեց Դաշնային սահմանադրության մասին օրենք, որով հռչակվում էր Ավստրիան որպես ժողովրդավարական խորհրդարանական հանրապետություն։

Ավստրիայի Առաջին Հանրապետություն խմբագրել

1920 թվականից հետո կառավարությունում առաջատար ուժ դարձավ Քրիստոնեական սոցիալական կուսակցությունը, որը սերտ կապեր ուներ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետ։ Կուսակցության առաջնորդ Իգնաց Զեյպելը, ով զբաղեցրեց կանցլերի պաշտոնը, իր բոլոր ուժերը ուղղեց առաջատար արդյունաբերողների և եկեղեցու միջև քաղաքական դաշինքի կնքմանը։ Չնայած իշխանությունը երկար ժամանակ գտնվում էր մեկ կուսակցության ձեռքում՝ Ավստրիայի քաղաքական դաշտում այն կայունություն չապահովեց։ Ձախակողմյան Հանրապետական շուցբունդ (գերմ.՝ Republikanischer Schutzbund) և աջակողմյան Հայրենիքի պաշտպանության միություն (գերմ.՝ Heimwehr) քաղաքական ռազմականացված խմբավորումների միջև տեղի էին ունենում բախումներ։ 1927 թվականին ձախերի իրականացրեցին մասսայական բողոքի գործողություններ, որոնց պատճառ էր հանդիսացել դատարանի կողմից աջակողմյան ծայրահեղականների արդարացումը, ովքեր մեզադրվում էին տղամարդու և երեխայի սպանության մեջ։ Ձախերի այդ մասսայական բողոքի ցույցերը պատմության մեջ մնացին որպես Հուլիսյան ապստամբություն (1927)։ Ապստամբությունը հաջողվեց ճնշել միայն ոստիկանության ծայրահեղ գործողությունների միջոցով, որոնց հետևանքով սպանվեցին բազմաթիվ ցուցարարներ։ Այնուամենայնիվ, չնայած իրականացված կառավարական բոլոր հնարավոր միջոցների, հակամարտության խորացումը հնարավոր եղավ դադարեցնել միայն 1930-ական թվականներին, երբ կանցլեր ընտրվեց Էնգելբերտ Դոլֆուս։

Ավստրոֆաշիզմ խմբագրել

1933 թվականի մայիսի 20-ին ստեղծվում է Հայրենասիրական ճակատը, իսկ քրիստենական սոցիալական կուսակցությունը գրեթե դադարում է գոյություն ունենալ։ 1934 թվականի մայիսի 1-ին Դաշնային ժողովը ընդունում է «Մայիսյան սահմանադրությունը»։ 1934 թվականի փետրվարի 16-ին արգելվում է կոմունիստական կուսակցությունը։ Երկրում փաստացի հաստատվում է միակուսակցական համակարգ։ Այդ իրադարձությունները մեծ իրարանցում առաջացրեցին Իտալիայում Բենիտո Մուսոլինիի գլխավորությամբ։ Դուչեն կասկածում էր Գերմանիային Դոլֆուսի սպանության կազմակերպման մեջ և խոստացավ գերմանական ներխուժման դեպքում ավստրիական ֆաշիստական կառավարությանը ցուցաբերել ռազմական օգնություն։ Մուսոլինիին հիմնականում անհանգստանում էր Գերմանիայի նացիստների կողմից իտալական Տիրոլի նկատմամբ հավակնությունները։ Իտալական Տիրոլի բնակչությունը հիմնականում էթնիկ գերմանացիներ էին։ Իտալիայի կողմից աջակցության շնորհիվ ավստրիական պետությունը խուսափեց Գերմանիայի կողմից բռնի կերպով միացումից դեռևս 1934 թվականին։ Ավստրիայի հաջորդ կանցլեր դարձավ Կուրտ Շուշնիգը։ Նա շարունակեց Դոլֆուսի նացիստների ճնշման քաղաքականությունը, իսկ 1936 թվականին արգելեց մեկ այլ արմատական կազմակերպության ՝ Ներքին դիմադրության գործունեությունը[5][6]։

Անշլյուս խմբագրել

1938 թվականին Ադոլֆ Հիտլերը Իտալիայից ստանում է Ավստրիայի անեքսիայի համաձայնություն և անմիջապես հայտարարում է հարևան երկրում իշխանությունը վերցնելու իր մտադրության մասին։ Շուշինգը հնարավոր բոլոր միջոցներով փորձում էր խուսափել գերմանացիների հետ պատերազմից։ Նա նշանակում է Գերմանիայի հետ միավորվելու հանրաքվե։ Նրա միակ հույսն այն էր, որ ժողովրդի դիրքորոշումը կփոխի իրավիճակը հօգուտ Ավստրիայի ինքնիշխանության պահպանման։ Ակնհայտ էր, որ Հիտլերին չէր գոհացնում իրադարձությունների նման զարգացումը։ Մարտի 11-ին կանցլերը իր գործառույթները հանձնում է ավստրիական նացիստների առաջնորդ Արթուր Զեյս-Ինկվարտին, իսկ հաջորդ օրն արդեն երկիր են մտնում գերմանական զորքերը։ 1938 թվականի մարտի 13-ին տեղի ունեցավ Ավստրիայի միացումը Նացիստական Գերմանիային (անշլյուս), իսկ Ավստրիայի նահանգները վերափոխվեցին Ռեյխսհաու Վիեննա, Ռեյխսհաու Վերին Դանուբ, Ռեյխսհաու Ներքին Դանուբ, Ռեյխսհաու Կարինթիա, Ռեյխսհաու Զալցբուրգ, Ռեյխսհաու Շտիրիա, Ռեյխսհաու Տիրոլ-Ֆորարլբերգ, որոնք ղեկավարում էին ռեյխսկանցլերները[7][8][9][10]։

Վարչատարածքային բաժանում խմբագրել

Ավստրիայի Առաջին Հանրապետությունը վարչատարածքային առումով բաժանվում էր հետևյալ նահանգների (հողերի)՝

Նահանգներն (հողերը) իրենց հերթին բաժանվում էին շրջանների (bezirk) և կանոնադրական քաղաքների (statuarstadt): Այդ քաղաքներն էին Վիեննան, Գրացը, Կլագենֆուրտը, Ինսբրուքը, Լինցը, Զալցբուրգը, Այզենշտադը, Ռուստը, Սանկտ Պյոլտենը, Շտեիրը, Ֆիլախը, Վայդհոֆենը, Վիներ Նոյշթադը։ Շրջանները բաժանվում էին քաղաքային համայնքների (stadtgemeinde), առևտրային համայնքների (marktgemeinde) ևգյուղական համայնքների (landgemeinde): Կանոնադրական քաղաքներն իրենց հերթթին բաժանվում էին քաղաքային շրջանների (stadtbezirk):

Նահանգների ներկայացուցչական մարմինը հողային սեյմն էր (landtag), որն ընտրվում էր համամասնական կարգով բնակիչների ընտրությամբ, գործադիր մարմինը (landesregierung), որը կազմված էր հողային կապիտանից ու հողային խորհրդականներից և ընտրվում էր նահանգային սեմի կողմից։ Շրջանները ղեկավարվում էին շրջանային կապիտանների կողմից (bezirkshauptmann), որոնք նշանակվում էին հողային կապիտանի կողմից։ Քաղաքային համայնքի և կանոնադրական քաղաքի ներկայացուցչական մարմինը (gemeinderat) ընտրվում էր բնակչության կողմից համամասնական ընտրակարգով։ Կանոնադրական քաղաքի գործադիր մարմինը քաղաքային սենատն էր (stadtsenat), քաղաքային համայնքի գործադիր մարմինը քաղաքային ժողովն էր (stadtrat), որը նշանակվում էէր համայնքային ժողովի կողմից։  

Պետական կարգ խմբագրել

Պետության օրենսդիր մարմինը Դաշնային ժողովն էր (Bundesversammung), որը կազմված էր նահանգային սեյմի կողմից ընտրվող Դաշնային խորհրդից (Bundesrat) և Ազգային խորհուրդից (Nationalrat), որն ընտրվում էր բնակչության կողմից համամասնական ընտրակարգով չորս տարի ժամկետով։ Պետության ղեկավարը Դաշնային նախագահն էր (Bundespraesident), ով ընտրվում էր ժողովրդի կողմից։ Հանդիսանում էր երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարը, որոշում էր երկրի ներքին քաղաքականությունը և կատարում էր ներկայացուցչական գործառույթներ։ Գործադիր մարմինը Դաշնային կառավարությունն էր (Bundesregierung), որը բաղկացած էր դաշնային կանցլրեից (Bundeskanzler) և դաշնային նախարարներից (bundesminister): Այն նշանակվում էր դաշնային նախագահի կողմից և պատասխանատվություն էր կրում Ազգային ժողովի առջև[11]։ Սահմանադրության վերահսկումը տրված էր Սահմանադրական դատարանին (Verfassungsgerichtshof):

Քաղաքական կուսակցություններ խմբագրել

Իրավական համակարգ խմբագրել

Երկրի դատական բարձրագույն մարմինը Սահմանադրական դատարանն է եղել։ Գործել են Վերաքննիչ դատարան, Վերին նահանգային դատարաններ՝

  • Վիեննայի վերին նահանգային դատարան (Oberlandesgericht Wien)
  • Գրացի վերին նահանգային դատարան (Oberlandesgericht Graz)
  • Ինսբուրգի վերին նահանգային դատարան (Oberlandesgericht Innsbruck)
  • Լինցի վերին նահանգային դատարան (Oberlandesgericht Linz)

Առաջին աստիճանի դատարաններն էին նահանգային դատարանները (landgericht): Դատական համակարգի ստորին մարմիններն են հանդիսացել շրջանային դատարանները (bezirksgericht), որոնք նշանակվում էին դաշնային նախագահի կողմից։

Ուժային կառույցներ խմբագրել

  • Դաշնային զորքեր (Bundesheer)
    • «Բուրգենլանդ» 1-ին բրիգադ (Վիեննա)
    • «Վիեննա» 2-րդ բրիգադ (Վիեննա)
    • «Ստորին Ավստրիա» 3-րդ բրիգադ (Սանկտ Պյոլտեն)
    • «Վերին Ավստրիա» 4-րդ բրիգադ (Լինց)
    • «Շտիրիա» 5-րդ բրիգադ (Գրաց)
    • «Կարինթիա-Զալցբուրգ-Տիրոլ-Ֆորարլբերգ» 6-րդ բրիգադ (Ինսբրուք)

Տնտեսություն խմբագրել

Երկրի դրամական արժույթն էր շիլլինգը, անվանական ցածր աժրեք ունեցող մետաղադրմները՝ գրոշ։ Դրամի թողարկումը կատարում էր Ավստրիայի ազգային բանկը (Österreichische Nationalbank):

Փոստային և հեռախոսային ծառայությունները մատուցում էր «Post- und Telegraphenverwaltung» ընկերությունը։

Երկաթուղին սպասարկում էր «Ավստրիական դաշնային երկաութղիներ» (Österreichische Bundesbahnen) ընկերությունը։

Տրամվայի ցանցեր էին գործում Վիեննայում, Սանկտ Պյոլտենում, Զալցբուրգում, Լինցում, Կլագենֆուրտում, Ինսբրուքում, Գրացում, Գմունդենում, Բադենում, Ունտերածում և Իբսում։

Զանգվածային լրատվական միջոցներ խմբագրել

Երկրի խոշորագույն տեղեկատվական գործակալությունն էր Ավստրիայի մամլո գործակալությունը (Austria Presse Agentur):

Երկրում գործում էր RAVAG ռադիոընկերությունը, որն ներառում էր Radio Wien I և Radio Wien II:

Առաջին հանրապետության կանցլերների ցուցակ խմբագրել

 
1938 թվականի ապրիլի 10-ի հանրաքվեի թերթիկ: Թերթիկում գրված է՝ «Համաձայն եք արդյո՞ք Դուք, որ Ավստրիան միանա Գերմանական Ռեյխին, որը տեղի է ունեցել 1938 թվականի մարտի 13-ին, և արդյո՞ք քվեարկո՞մ եք մեր կուսակցության առաջնորդ Ադոլֆ Հիտլերի օգտին»:Մեծ շրջանակը նշանակում էր «այո», փոքրը՝ «ոչ»:
1918-1920 Կառլ Ռեններ
1920-1921 Միխայել Մայեր
1921-1922 Յոհան Շոբեր
1922 Վալտեր Բրայսկի
1922 Յոհան Շոբեր
1922-1924 Իգնաց Զեյպել
1924-1926 Ռուդոլֆ Ռամեկ
1926-1929 Իգնաց Զեյպել
1929 Էռնստ Շտրերուվից
1929-1930 Յոհան Շոբեր
1930 Կառլ Վոհոյին
1930-1931 Օտո Էնդեր
1931-1932 Կառլ Բուրեշ
1932-1934 Էնգելբերտ Դոլֆուս
1934 Էռնստ Ռյուդիգեր Շտարհեմբերգ
1934-1938 Կուրտ Շուշնիգ
1938 Արթուր Զեիս Ինկվարտ

Ծանոթագրություններ խմբագրել