Ավստրիական ժողովրդական կուսակցություն

պահպանողական կուսակցություն Ավստրիայում

Ավստրիական ժողովրդական կուսակցություն (գերմ.՝ Österreichische Volkspartei (ÖVP)), քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական ավստրիական քաղաքական կուսակցություն[2][3][4][5][6]։

Ավստրիական ժողովրդական կուսակցություն
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Ավստրիա
ԱռաջնորդԿարլ Նեհամեր[1]
Հիմնադրվածապրիլի 17, 1945
Գաղափարախոսությունպահպանողականություն և քրիստոնեական դեմոկրատիա
Քաղաքական հայացքաջակենտրոն
Պաշտոնական գույն(եր)սև և turquoise?
ՇտաբՎիեննա, Ավստրիա
Միջազգային պատկանելությունԵվրոպական ժողովրդական կուսակցություն, Միջազգային դեմոկրատական միություն և European People's Party group?
ՆախորդՔրիստոնեա-սոցիալական կուսակցություն
Կայքdievolkspartei.at
 Austrian People's Party Վիքիպահեստում

Հիմնադրվել է 1945 թվականին և այդ ժամանակից ի վեր հանդիսանում է Ավստրիայի քաղաքական կյանքի հիմնական դերակատարներից մեկը։ Իր գաղափարախոսությամբ և ընտրազանգվածի ժողովրդագրական բնութագրով Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական դաշինք կուսակցության համանման ուժն է։

Ավստրիական ժողովրդական կուսակցությունը հաղթել է 2017 թվականի ընտրություններում` ունենալով ամենամեծ թվով տեղերը։ Եթե նրան հաջողվի գլխավորել հաջորդ կառավարությունը, ապա նրա նախագահ Սեբաստիան Կուրզն Ավստրիայի պատմության մեջ կդառնա ամենաերիտասարդ կանցլերը[7]։

Գաղափարախոսություն խմբագրել

  • Դասական պահպանողական կուսակցություն է, հանդես է գալիս ավանդույթների պահպանման և հասարակական կյանքի կայունության համար։
  • Հանդես է գալիս անձնական նախաձեռնողականության կողմնակից, որը համարում է տնտեսական զարգացման ու բարգավաճման հիմնական շարժիչ։
  • Հավատարիմ է բարոյականության մասին կաթոլիկական ավանդական պատկերացումներին։
  • Հակասոցիալիզմի կողմնակից է։
  • Տնտեսական նեոլիբերալիզմի կողմնակից է, այսինքն հանդես է գալիս հասարակական հատվածի կրճատման, տնտեսության ապակարգավորման, սոցիալական ծրագրերի կրճատման համար։
  • Կողմնակից է եվրոպական ինտեգրմանը։

Ընտրազանգված խմբագրել

Հեղինակություն է վայելում հիմնականում ծառայողների (այդ թվում` քաղծառայողների մեծ մասի), խոշոր ձեռնարկատերերի և ֆերմերների շրջանում։

Ավստրիայի արդյունաբերության ոլորտի աշխատողները հիմնականում սատարում են Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը և Ազատության կուսակցությանը։ Ընդհանուր առմամբ, Ավստրիական ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) ընտրազանգվածը կազմում են համեմատաբար կրթված և ապահով մարդիկ։ Կուսակցությունը հեղինակություն է վայելում նաև երիտասարդ ընտրողների շրջանում։

Պատմություն խմբագրել

Ավստրիական ժողովրդական կուսակցությունը համարվում է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ժառանգորդը, որը հիմնադրվել է 1893 թվականին։ Լինելով այդ կուսակցության ժառանգորդը` այն գաղափարախոսական տեսանկյունից նման է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությանը, քանի որ նրանք երկուսն էլ գործել են որպես աջ կենտրոնական քաղաքական ուժեր[8]։

Իր ներկայիս տեսքով այն ստեղծվել է Ավստրիայի ինքնուրույնության վերականգնումից անմիջապես հետո` 1945 թվականին։ Այդ ժամանակից ի վեր այն միշտ ներկայացված է եղել Ավստրիայի խորհրդարանի երկու պալատներում էլ։ Տեղերի քանակով կուսակցությունը խորհրդարանում միշտ եղել է առաջինը կամ երկրորդը, այդ պատճառով էլ գլխավորել է Ավստրիայի ֆեդերալ կաբինետների մեծամասնությունը կամ առնվազն համագործակիցն է եղել։

Տարածքների առումով կուսակցությունը մշտապես վերահսկել է խոր հավատով գյուղական բնակչությանը, որը կենտրոնացած է Ստորին Ավստրիայում, Վերին Ավստրիայում, Զալցբուրգում, Շտիրիայում, Տիրոլում և Ֆորարլբերգում։ Իրականում կուսակցությունը կարող էր ամբողջությամբ գերիշխել Ավստրիայի քաղաքական կյանքում, եթե համեմատաբար խիտ բնակեցված Վիեննայի շրջանը չաջակցեր Ավստրիայի սոցիալ-դեոկրատական կուսակցությանը։

1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո 2000 թվականին ձևավորվում է կոալիցիոն կառավարություն` աջ պոպուլիստ Յորգա Հայդերի գլխավորած Ավստրիական ազատության կուսակցության հետ։ Այդ որոշումը Եվրոպայում բուռն քննարկումների ալիք է բարձրացնում, և Եվրամիության երկրները նույնիսկ մի քանի ամիս շարունակ դիվանագիտական սանկցիաներ են կիրառում Ավստրիայի ֆեդերալ կառավարության նկատմամբ։

Խորհրդարանական հաջորդ ընտրություններում, որ կայացել է 2002 թվականի նոյեմբերին, կուսակցությունը ֆեդերալ կանցլեր Վոլֆգանգ Շյուսելի ղեկավարությամբ հասել է լիակատար հաղթանակի` հավաքելով ձայների 42.27 %-ը։ Ավստրիական ազատության կուսակցության ղեկավար Յորգա Հայդերը, ով 1999 թվականին ստացել էր ավելի շատ ձայն, քան Ավստրիական ժողովրդական կուսակցությունը, այս անգամ ստացել էր ձայների 10.16 %-ը միայն։ Ամեն դեպքում, կոալիցիան պահպանվել է։ 2005 թվականի ապրիլին Յորգ Հայերը և կուսակցության հայտնի գործիչները լքել են կուսակցությունը` ստեղծելով նոր կուսակցություն` «Միավորում Ավստրիայի ապագայի համար»։ Այս նոր կուսակցությունը Ավստրիայի կոալիցիոն կուսակցությունում դարձել է նրանց կրտսեր գործընկերը` փոխարինելով Ավստրիական ազատության կուսակցությանը։

Ավստրիայի ժողովրդական կուսակցության ղեկավարներ խմբագրել

ԱԺԿ-ի` Ավստրիայի ֆեդերալ կանցլերներ խմբագրել

Կազմակերպություններ խմբագրել

ԱԺԿ-ն բաղկացած է նահանգային կուսակցություններից (landespartei), դրանք իրենց հերթին` շրջանային հատվածներից (bezirkspartei), իսկ շրջանային հատվածներն էլ` տեղական բաժանմունքներից (ortspartei):

Կուսակցության բարձրագույն մարմինը ֆեդերալ համագումարն է (bundesparteitag), ֆեդերալ համագումարների միջակայքում` ֆեդերալ կոմիտեն (bundesparteiausschuss), ֆեդերալ կոմիտեների միջև բարձրագույն մարմինը ֆեդերալ կառավարումն է (bundesparteivorstand), գործադիր մարմինը` ֆեդերալ պրեզեդիումն է (bundesparteipräsidium), պաշտոնատար բարձրագույն դեմքը ֆեդերալ նախագահն է (bundesparteiobmann): Պաշտոնատար այլ անձինք են ֆեդերալ նախագահի տեղակալները (stellvertreter des bundesparteiobmannes), ֆեդերալ ֆինանսային խորհրդատուն (bundesfinanzreferent), ֆեդերալ տնօրենը (bundesparteigeschäftsführer): Բարձրագույն վերահսկող մարմինը ֆեդերալ կուսակցական դատարանն է (bundesparteigericht), բարձրագույն ռևիզիոն մարմինը` ֆեդերալ կուսակցական վերահսկող կոմիտեն (bundesparteikontrollausschuss):

Նահանգային կաւոսակցություններ խմբագրել

Նահանգային կուսակցությունները համապատասխանում են նահանգներին։

Նահանգային կուսակցության բարձրագույն մարմինը նահանգային համագումարն է (landesparteitag), նահանգային համագումարների միջակայքում` նահանգային խորհուրդը (landesparteirat), նահանգային խորհուրդների միջև` նահանգային կառավարումը (landesparteivorstand): Նահանգային կուսակցության օրենսդիր մարմինը նահանգային պրեզիդիումն է (landesparteipräsidium),բարձրագույն ղեկավար անձը` նահանգային նախագահը (landesparteiobmann): Պաշտոնատար այլ անձինք են նահանգային նախագահի տեղակալները (stellvertreter des landesparteiobmannes), նահանգային ֆինանսական խորհրդատուն (landesfinanzreferent), նահանգային տնօրենը (landesparteigeschäftsführer): Նահանգային կուսակցության վերահսկող մարմինը նահանգային կուսակցական դատարաննն է (landesparteigericht), նահանգային կուսակցության ռևիզիոն մարմինը` նահանգային կուսակցության վերահսկող կոմիտեն (landesparteikontrollausschuss):

Շրջանային կուսակցություններ խմբագրել

Շրջանային կուսակցությունները համապատասխանում են շրջաներին, կարգավիճակ ունեցող քաղաքներին և Վիեննայի քաղաքային շրջաններին։

Շրջանային կուսակցության բարձրագույն մարմինը շրջանային համագումարն է (bezirksparteitag), շրջանային համագումարների միջակայքում` շրջանային խորհուրդը (bezirksparteirat), շրջանային խորհուրդների միջև` շրջանային ղեկավարումը (bezirksparteivorstand): Շրջանային կուսակցության գործադիր մարմինը շրջանային պրեզեդիումն է (bezirksparteipräsidium), բարձրագույն պաշտոնատար անձը` շրջանային նախագահը (bezirksparteiobmann), շրջանային նախագահի տեղակալները (stellvertreter des bezirksparteiobmannes), շրջանային ֆինանսական խորհրդատուն (bezirksfinanzreferent): Շրջանային կուսակցության վերահսկող բարձրագույն մարմինը շրջանային կուսակցական դատարանն է (bezirksparteigericht), ռևիզիոն մարմինը` շրջանային կուսակցական վերահսկող կոմիտեն (bezirksparteikontrollausschuss):

Տեղական կուսակցություններ խմբագրել

Տեղական կուսակցությունները համապատասխանում են քաղաքներին, քաղաքային օկրուգներին, համայնքներին և Վիեննայի մասերին։

Տեղական կուսակցության բարձրագույն մարմինը տեղական ընդհանուր հավաքն է (ortsparteitag), տեղական ընդհանուր հավաքների միջև` տեղական կառավարումը (ortsparteivorstand): Տեղական կուսակցության գործադիր մարմինը տեղական պրեզիդիումն է (ortsparteipräsidium), բարձրագույն պաշտոնատար անձը` տեղական նախագահը (ortsparteiobmann): Պաշտոնատար այլ անձինք են տեղի նախագահի տեղակալները (stellvertreter des ortsparteiobmannes), տեղական ֆինանսական խորհրդատուն (ortsfinanzreferent):

Շարժումներ ու միություններ խմբագրել

  • «Երիտասարդ ժողովրդական կուսակցություն» (Junge Volkspartei, JVP), մինչև 1971 թվականը` Ավստրիական երիտասարդական շարժում (Österreichische Jugendbewegung)
  • «Ավստրիական կանանց շարժում» (Österreichische Frauenbewegung, ÖVP-Frauen)
  • «Ավստրիական տնտեսական միություն» (Österreichischer Wirtschaftsbund, ÖWB)
  • «Ավստրիական գյուղացիական միություն» (Österreichischer Bauernbund)
  • «Թոշակառուների ավստրիական միություն» (Österreichischer Seniorenbund)
  • «Աշխատավորների ու ծառայողների ավստրիական միություն» (Österreichischer Arbeitnehmerinnen- und Arbeitnehmerbund, ÖAAB), նրա շրջանային խոշոր միավորումները կարող են ունենալ արտադրական խմբեր (betriebsgruppe) ձեռնարկություններում
  • «СՈւսանողական միություն» (Schülerunion)
  • «Ակադեմիական միություն» (Österreichischer Akademikerbund, ÖAkB)
  • «Արհմիությունների քրիստոնեկան անդամների ֆրակցիա» (Fraktion Christlicher Gewerkschafterinnen und Gewerkschafter, FCG)
  • Նահանգային ու շրջանային ֆեդերացիաների շրջանային ներկայացուցիչների համակարգ (Gemeindevertreterverband der Volkspartei)

Ցանկացած շարժում կամ միավորում բաղկացած է նահանգային կազմակերպություններից (landesorganisation), նահանգային կազմակերպությունները` շրջանային կազմակերպություններից (bezirksorganisation), շրջանային խոշոր կազմակերպությունները` կարող են ունենալ տեղական խմբեր (ortsgruppe):

Շարժման կամ միավորման բարձրագույն մարմինը ֆեդերալ համագումարն է (bundestag), ֆեդերալ համագումարների միջակայքում` ֆեդերալ համաժողովը (bundeskonferenz), ֆեդերալ համաժողովների միջև` ֆեդերալ կառավարումը (bundesvorstand): Շարժման բարձրագույն գործադիր մարմինը ֆեդերալ ղեկավարությունն է (bundesleitung), պաշտոնատար բարձրագույն մարմինը` ֆեդերալ նախագահը (bundesobmann): Շարժման պաշտոնատար այլ անձինք են ֆեդերալ նախագահի տեղակալները (stellvertreter des bundesobmannes), ֆեդերալ ֆինանսական խորհրդատուն (bundesfinanzreferent), ֆեդերալ տնօրենը (bundesgeschäftsführer), ֆեդերալ ֆինանսային վերահսկողը (bundesfinanzprüfer): Բարձրագույն վերահսկիչ մարմինը ֆեդերալ արբիտրաժային դատարան է (bundesschiedsgericht):

Շարժումների ու միությունների նահանգային կազմակերպություններ խմբագրել

Նահանգային կազմակերպությունները համապատասխանում են նահանգներին։

Շարժումների ու միությունների նահանգային կազմակերպությունների բարձրագույն մարմինը նահանգային ընդհանուր հավաքն է` նահանգային համաժողովը (landestag), նահանգային ընդհանուր հավաքների միջակայքում` նահանգային համագումարը (landeskoneferenz), նահանգային համագումարների միջև` նահանգային կառավարումը (landesvorstand): Շարժումների ու միությունների նահանգային կազմակերպությունների գործադիր մարմինը նահանգային ղեկավարությունն է (landesleitung), բարձրագույն պաշտոնատար անձը` նահանգային նախագահը (landesobmann): Շարժումների ու միությունների նահանգային կազմակերպությունների պաշտոնատար այլ անձինք են նահանգային նախագահի տեղակալները (stellvertreter des landesobmannes), նահանգային տնօրենը (landesgeschäftsführer), նահանգային ֆինանսական խորհրդատուն (landesfinanzreferent), նահանգային ֆինանսական հսկիչը (landesfinanzprüfer): Շարժումների ու միությունների նահանգային կազմակերպությունների վերահսկող մարմինը նահանգային արբիտրաժային դատարանն է (landesschiedsgericht):

Շարժումների ու միությունների շրջանային կազմակերպություններ խմբագրել

Շրջանային կուսակցությունները համապատասխանում են շրջաներին, կարգավիճակ ունեցող քաղաքներին։

Շարժումների ու միությունների շրջանային կազմակերպությունների բարձրագույն մարմինը շրջանային ընդհանուր հավաքն է կամ շրջանային համագումարը (bezirkstag), շրջանային հավաքների միջակայքում` շրջանային համաժողովը (bezirkskonferenz) ,շրջանային համաժողովների միջակայքում` շրջանային ղեկավարումը (bezirksvorstand): Շարժումների ու միությունների շրջանային կազմակերպությունների գործադիր մարմինը շրջանային ղեկավարությունն է (bezirksleitung), բարձրագույն պաշտոնատար անձը` շրջանային նախագահը (bezirksobmann): Շարժումների ու միությունների շրջանային կազմակերպությունների պաշտոնատար այլ անձինք են շրջանային նախագահների տեղակալները (stellvertreter des bezirksobmannes), շրջանային ֆինանսական խորհրդատուն (bezirksfinanzreferent), շրջանային ֆինանսական հսկիչը (bezirksfinanzprüfer):

Տեղական խմբեր խմբագրել

Տեղական կուսակցությունները համապատասխանում են քաղաքներին, քաղաքային օկրուգներին, համայնքներին կամ առանձին նահանգներում` առանձին գյուղերի։

Շարժումների ու միությունների տեղական կազմակերպությունների բարձրագույն մարմինը տեղական ընդհանուր հավաքն է (ortstag), տեղական ընդհանուր հավաքների միջակայքում` տեղական համաժողովները (ortskonferenz), տեղական համաժողովների միջև` տեղական խմբի ղեկավարումը (ortsvorstand): Շարժումների ու միությունների տեղական կազմակերպությունների գործադիր բարձրագույն մարմինը տեղական խմբի նախագահն է (ortsobmann): Պաշտոնատար այլ անձինք են տեղական նախագահի տեղակալները (stellvertreter des ortsobmannes), տեղական ֆինանսական խորհրդատուն (ortsfinanzreferent), տեղական ֆինանսական հսկիչը (ortsfinanzprüfer):

Ընտրությունների արդյունքներ խմբագրել

Ազգային խորհուրդ խմբագրել

Ավստրիայի ազգային խորհուրդ
Ընտրության տարին # Ընդհանուր ձայներ % Հավաքած ձայներ # Տեղերի քանակ Կառավարություն
1945 1,602,227 (1-ին) 49.8% 85 (1-ին)
1949 1,846,581 (1-ին) 44.0% 77 (1-ին)
1953 1,781,777 (2-րդ) 41.3% 74 (1-ին)
1956 1,999,986 (1-ին) 46.0% 82 (1-ին)
1959 1,928,043 (2-րդ) 44.2% 79 (1-ին)
1962 2,024,501 (1-ին) 45.4% 81 (1-ին)
1966 2,191,109 (1-ին) 48.3% 85 (1-ին)
1970 2,051,012 (2-րդ) 44.7% 78 (2-րդ) in opposition
1971 1,964,713 (2-րդ) 43.1% 80 (2-րդ) in opposition
1975 1,981,291 (2-րդ) 42.9% 80 (2-րդ) in opposition
1979 1,981,739 (2-րդ) 41.9% 77 (2-րդ) in opposition
1983 2,097,808 (2-րդ) 43.2% 81 (2-րդ) in opposition
1986 2,003,663 (2-րդ) 41.3% 77 (2-րդ)
1990 1,508,600 (2-րդ) 32.1% 60 (2-րդ)
1994 1,281,846 (2-րդ) 27.7% 52 (2-րդ)
1995 1,370,510 (2-րդ) 28.3% 52 (2-րդ)
1999 1,243,672 (3-րդ) 26.9% 52 (2nd)
2002 2,076,833 (1-ին) 42.3% 79 (1-ին)
2006 1,616,493 (2-րդ) 34.3% 66 (2-րդ)
2008 1,269,656 (2-րդ) 26.0% 51 (2-րդ)
2013 1,125,876 (2-րդ) 24.0% 47 (2-րդ)
2017 1,341,930 (1-ին) 31.4% 62 (1-ին) TBD

Նախագահ խմբագրել

Ընտրություն Թեկնածու Առաջին փուլի արդյունքներ Երկրորդ փուլի արդյունքներ
Ձայներ %Ձայներ Result Ձայներ %Ձայներ Արդյունքներ
1951 Heinrich Gleißner 1,725,451 40.1% Հաջորդ փուլ 2,006,322 47.9% Պարտություն
1957 Wolfgang Denk 2,159,604 48.9% Պարտություն  
1963 Julius Raab 1,814,125 40.6% Պարտություն  
1965 Alfons Gorbach 2,324,436 49.3% Պարտություն  
1971 Kurt Waldheim 2,224,809 47.2% Պարտություն  
1974 Alois Lugger 2,238,470 48.3% Պարտություն  
1980 Rudolf Kirchschläger 3,538,748 79.9%  
1986 Kurt Waldheim 2,343,463 49.6% Հաջորդ փուլ 2,464,787 53.9%
1992 Thomas Klestil 1,728,234 37.2% Հաջորդ փուլ 2,528,006 56.9%
1998 Thomas Klestil 2,644,034 63.4%  
2004 Benita Ferrero-Waldner 1,969,326 47.6% Պարտություն  
2010 No candidate
2016 Andreas Khol 475,767 11.1% 5-րդ տեղ  

Եվրոպական խորհրդարան խմբագրել

European Parliament
Ընտրության տարի # Ընդհանուր ձայներ % Հավաքած ձայներ # Տեղերի քանակ
1996 1,124,921 (1-ին) 29.7% 7
1999 859,175 (2-րդ) 30.7% 7
2004 817,716 (2-րդ) 32.7% 6
2009 858,921 (1-ին) 30.0% 6
2014 761,896 (1-ին) 27.0% 5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.bbc.com/news/world-europe-59516158
  2. Gary Marks; Carole Wilson (1999). "National Parties and the Contestation of Europe". In T. Banchoff; Mitchell P. Smith. Legitimacy and the European Union. Taylor & Francis. p. 126. ISBN 978-0-415-18188-4. Retrieved 26 August 2012.
  3. André Krouwel (2012). Party Transformations in European Democracies. SUNY Press. p. 291. ISBN 978-1-4384-4483-3. Retrieved 14 February 2013.
  4. Ari-Veikko Anttiroiko; Matti Mälkiä, eds. (2007). Encyclopedia of Digital Government. Idea Group Inc (IGI). p. 390. ISBN 978-1-59140-790-4. Retrieved 19 July 2013.
  5. Edgar Grande; Martin Dolezal; Marc Helbling; Dominic Höglinger (2012). Political Conflict in Western Europe. Cambridge University Press. p. 52. ISBN 978-1-107-02438-0. Retrieved 19 July 2013.
  6. Terri E. Givens (2005). Voting Radical Right in Western Europe. Cambridge University Press. p. 23. ISBN 978-1-139-44670-9. Retrieved 19 July 2013.
  7. "Austria election results: Far-right set to enter government as conservatives top poll". The Independent. 16 October 2017.
  8. Sarah Elise Wiliarty (2010). The CDU and the Politics of Gender in Germany: Bringing Women to the Party. Cambridge University Press. p. 221. ISBN 978-0-521-76582-4. Retrieved 26 August 2012.

Գրականություն խմբագրել

  • Binder, Dieter A. (2004). Michael Gehler; Wolfram Kaiser (eds.). 'Rescuing the Christian Occident': The People's Party in Austria. Routledge. էջեր 121–134. ISBN 0-7146-5662-3. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  • Fallend, Franz (2004). Steven Van Hecke; Emmanuel Gerard (eds.). The Rejuvenation of an 'Old Party'? Christian Democracy in Austria. Leuven University Press. էջեր 79–104. ISBN 90-5867-377-4. {{cite book}}: |work= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրիական ժողովրդական կուսակցություն» հոդվածին։