Ավստրիական ազատություն կուսակցություն

Ավստրիական ազատություն կուսակցություն (ԱԱԿ) (գերմ.՝ Freiheitliche Partei Österreichs (FPÖ)), Ավստրիայում գործող աջ ծայրահեղական կուսակցություն։ Ղեկավարն է Հանց Կրիստիան Շտրախեն։ ԱԱԿ-ն համարվում է պոպուլիստական կուսակցություն, որին հաճախ վերաբերվում են որպես եվրոազգայնական կուսակցության։ Այն հանդես է գալիս ներգաղթի դեմ և վերահսկողության ուժողացման օգտին[1]։

Ավստրիական ազատություն կուսակցություն
գերմ.՝ Freiheitliche Partei Österreichs
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Ավստրիա
ԱռաջնորդHerbert Kickl?
ՀիմնադիրAnton Reinthaller?
Հիմնադրվածապրիլի 7, 1956
Գաղափարախոսությունազգային պահպանողականություն, Աջաթևյան պոպուլիզմ, եվրոսկեպտիցիզմ, German nationalism in Austria? և ազգային լիբերալիզմ
Քաղաքական հայացքաջական
Պաշտոնական գույն(եր)կապույտ
ՇտաբՅոզեֆշտադտ, Վիեննա, Ավստրիա
Միջազգային պատկանելությունIdentity and Democracy Party?
ՆախորդFederation of Independents?
Կայքfpoe.at
 Freedom Party of Austria Վիքիպահեստում

2005 թվականի ապրիլին Յորգ Հայդերը և կուսակցության այլ ղեկավարներ լքեցին կուսակցության շարքերը՝ ստեղծելով նոր կուսակցություն, որը կոչվեց Հանուն Ավստրիայի ապագայի դաշինք։

Պատմություն խմբագրել

Անկախների միություն խմբագրել

Ավստրիական ազատություն կուսակցության կայացումն ու զարգացումը կապված է ինչպես հետպատերազմյան ավստրիական պատմության, այնպես էլ նրա կուսակցական համակարգի ձևավորման յուրահատկությունների հետ։ Նացիզմից երկրի ազատագրման պահից Ավստրիայի բնակչության նշանակալի մասը հայտնվեց նացիոնալ-սոցիալիստների քաղաքականությանը ուղղակի կամ անուղղակի մասնակցության մեջ։ Ավելի քան մեկ ու կես միլիոն ավստրիացիներ ծառայում էին վերմախտում, ևս 600 հազարը հանդիսանում էին Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամներ։ Ապանացիֆիկացման սկսված գործընթացը սկիզբ դրեց դատական մարմինների կողմից ավստրիական նացիստների հետապնդումներին[2]։ Ավստրիական նախկին նացիոնալ-սոցիալիստների համար պատիժ դարձավ երկրի քաղաքական կյանքից նրանց դուրս մղումը, երկրի երկու խոշոր Ավստրիայի ժողովրդական և Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություններին անդամագրվելու անթույլատրելիությունը։ Բայց արդեն 1940-ական թվականներին սոցիալիստները հնարավոր համարեցին Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության նախկին անդամների համար օժանդակել ստեղծելու սեփական կուսակցությունը՝ «Անկախների միությունը» («Verband der Unabhängigen» — VdU), հետապնդելով սեփական շահերը, կոալիցիայի մեջ գտնվող գործընկերոջ հակակշռի ձևավորումը, մանր և միջին բիզնեսի միջավայրում, որոնք գտնվում էին նահանգում։

Բայց Ավստրիական ազատություն կուսակցության նախապատմությունը չի սկսվում «Անկախների միությունից»։ Այդ կուսակցությունը Ավստրիայի քաղաքական-կուսակցական կյանքի անկախ նացիոնալ-ազատական ճամբարի ներկայացուցիչն է (ավստրիական պատմագիտության մեջ հայտնի է «Երրորդ ճամբար» («Drittes Lager»)), որը վերաբերվում է 1848 թվականի հեղափոխության ժամանակաշրջանին։ Միջպետական ժամանակաշրջանում նացիոնալ-լիբերալները պայքարում էին Բրիստոնյան դեմոկրատների և մարքսիստների դեմ, քանի որ այդ ուղղությունների քաղաքական գաղափարները չէին համընկնում, նաև գոյություն ուներ «Մեծ գերմանական ժողովրդական կուսակցություն»։ 1918 թվականին Ավստրո-Հունգարական կայսրության անկումից հետո Ավստրիայում հայտնվեց նոր հանրապետություն, որը գոյություն ունեցավ մեկ տարուց քիչ ժամանակաշրջանում։ Նացիոնալ լիբերալները աջակցում էին այդ հանրապետության ստեղծմանն գաղափարին և հայտարարում էին, որ տվյալ հանրապետությունը Ավստրիայի ժամանակավոր ռեժիմ է և հետագայում այն պետք է վերամիավորվի Գերմանիայի հետ, ինչը առաջացրեց Անտանտի պետությունների զայրույթը։ 1919 թվականի սեպտեմբերին Կառլ Ռենները ստորագրեց Սեն-Ժերմենյան պայմանագիրը, որի համաձայն երկրի անվանումը փոխվեց Ավստրիայի, իսկ Գերմանիայի հետ վերամիավորվելու ցանկացած փորձ արգելվեց։ Նացիոնալ-ազատական գաղափարների գաղափարախոսական հակառակորդից էր Էնգելբերտ Դոլֆուսը։ Անշլյուսից հետո բոլոր քաղաքական շարժումները, ներառյալ նացիոնալ-ազատական ճամբարը, որը պայքարում էր Ավստրիայի՝ Գերմանիայի կազմի մեջ մտնելու համար, զոհ գնացին նացիստական տոտալիտար ռեժիմին[3]։ Բացարձակապես բոլոր կուսակցությունները կուրորեն հետապնդվում և ճնշվում էին։ Պատերազմից հետո նացիոնալ-լիբերալ ճամբարը նույնպես լավ ժամանակներ չէր ապրում. նրա բոլոր ներկայացուցիչներին սկսեցին մեղադրել նացիոնալ-սոցիալիստական ձգտումների և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության հետ կապերի համար։

«Անկախների միությունը» իրեն ներկայացնում էր որպես նացիոնալ-ազատական գաղափարների և երկու խոշոր կուսակցությունների՝ Ավստրիական ժողովրդական և Ավստրիայի ազատություն կուսակցությունների այլընտրանք։ Կուսակցությունը հիմնադրվեց 1949 թվականի մարտի 25-ին լրագրող Հերբերտ Կրաուսի և գրող Վիկտոր Ռայմանի կողմից։ Կուսակցության ստեղծումը քաջալերվում էր սոցիալիստների կողմից, քանի որ նրանք ձգտում էին ամրացնել աջ ճամբարը և թուլացնել նրանց գլխավոր հակառակորդներին[4]։ Հաջորդ օրը Զալցբուրգում (քաղաքը գտնվում էր օկուպացիայի ամերիկյան գոտում), կայացավ կուսակցության արտահերթ ժողովը, որտեղ նախագահ ընտրվեց Հերբերտ Կրաուսը։ Նրա տեղակալներ նշանակվեցին կուսակցության ստեղծողներից Վիկտոր Ռայմանը և Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության նախկին անդամ Կառլ Հարտլեբը։ Կրաուսը մնաց կուսակցության առաջնորդ մինչև 1952 թվականը։

«Անկախների միություն» կուսակցության ստեղծողները ցանկանում էին խուսափել Ավստրիայի քաղաքականության մեջ երկու ճամբարների՝ սոցիալիստների և ժողովրդականների գերակայությունից, ինչպես նաև զգուշացնում էին, որ արագ մշակվող գենաֆիկացիայի քաղաքականությունից բխող հասարակության մեջ թշնամանքը, կարող է խթանել ավստրիական հասարակության մեջ նացիոնալ-սոցիալիստական տրամադրությունների վերածնունդին և աճին[5]։ Գործելով որպես երկու քաղաքական ճամբարների այլընտրանք՝ «Անկախների միությունը» ներառեց իր մեջ տարբեր քաղաքական շարժումների կողմնակիցներին, այդ թվում՝ լիբերալներին, ազատ շուկայի գաղափարները պաշտպանող լիբերալներին, պոպուլիստներին, նախկին նացիստներին, քանի որ վերջին երկու խմբերը իրավունք չունեին չէին ընդունվել Ավստրիայի ժողովրդական կամ Ավստրիայի սոցիալիստական կուսակցություններին։

1949 թվականին կուսակցությունը առաջին անգամ կարողացավ ցույց տալ իրեն Ավստրիայի քաղաքական կյանքում։ 1949 թվականի հոկտեմբերի 9-ին հետպատերազմյան ազատ Ավստրիայի պատմության մեջ երկրորդ անգամ անցկացվեցին Ազգային ժողովի (Nationalrat) ստորին պալատի ընտրություններ։ Այդ ընտրություններում «Անկախների միություն»-ը դրսևորեց իրեն որպես «Անկախների ընտրական կուսակցություն» («Wahlpartei der Unabhängigen»): Ընտրություններում «անկախներ»-ի համար ձայն տվեցին ընտրողների 11,7%-ը և այդպիսով կուսակցությունը Ազգային ժողովի ստորին պալատում ստացավ 16 տեղ՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։ Ընտրազանգվածի հիմնական մասը բնականաբար հանդիսանում էին Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության (Nationalsozialistische Deutsche Arbeiter Partei — NSDAP) նախկին անդամները։ Սակայն NSDAP–ի ոչ բոլոր անդամները ձայն տվեցին անկախներին՝ Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը և Ավստրիայի սոցիալիստական կուսակցությունը նույնպես ակտիվորեն պայքարում էին ավստրիացի ընտրողների ձայների նշանակալի մասի համար, քանի որ տարբեր գնահատականներով Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության նախկին անդամների քանակը տատանվում էր 600 հազարից մինչև 700 հազարի սահմաներում։ Հետևաբար, նախկին նացիստների նման քանակությունը դաժան նախընտրական պայքար առաջ բերեց 4 խոշորագույն ավստրիական կուսակցությունների միջև՝ Ավստրիայի Ժողովրդական կուսակցության, Ավստրիայի սոցիալիստական կուսակցության, Ավստրիայի Անկախների միության Ավստրիայի Կոմունիստական կուսակցության միջև։ Նախկին նացիստներին, նույնիսկ նրանց, ովքեր Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ռազմական հանցագործությունների մասնակից են եղել, խոստացան թեթևացնել պատիժը, եթե նրանք պատրաստ լինեին միանալ Ավստրիայի ժողովրդական կուսակցությանը կամ Ավստրիայի սոցիալիստական կուսակցությանը։ Սակայն «Անկախների միության» հաջողությունները երկար չտևեցին։ Արդեն ընտրություններից հետո կուսակցությանը համակեց ներքին կոշտ պայքարը՝ չափավոր, ավելի լիբերալ կողմնակիցների (Հերբերտ Կրաուս) և գերմանական ազգային խմբավորման նախկին փառաբանված օդաչու Լյուֆտ Վաֆեի, ապա Գորդոն Գոլոբի միջև։

1953 թվականի ընտրություններում «Անկախների միություն»-ը քաղաքական միություն ձևավորեց «Քաղաքական նորացման շարժում» («Aktion zur politischen Erneuerung») կազմակերպության հետ, որը հանդիսանում էր Ավստրիայի Ժողովրդական կուսակցության աջ կոնսերվատիվ թևի ներկայացուցիչը Էռնստ Շտրախվիցի ղեկավարությամբ, սակայն կորցրեց ձայների մի մասը։ Այդպիսի ներկուսակցական խնդիրները 1952 թվականի հոկտեմբերին հանգեցրեցին Հերբերտ Կրաուսի հրաժարականին։ 1953 թվականի փետրվարին Ազգային ժողովի ընտրություններում «Անկախների միություն»-ը հավաքեց 10,9%-ը և ստացավ 14 մանդատ, որոնցից 2-ը տրվեցին «քաղաքական նորացման շարժում» կազմակերպության ներկայացուցիչներին։ Ընտրություններում հիասթափությունը հանգեցրեց դաշինքի փլուզմանը և ներկուսակցական լարվածության մեծացմանը։ 1954 թվականին ձախողվեցին «Անկախների միության» և «Քաղաքական նորացման շարժում» կազմակերպության միջև դաշինքի մասին բանակցությունները։ «Քաղաքական նորացման շարժում»-ը գոյատևեց մինչև 1956 թվականի հունիս ամիսը։ Դրա նախկին անդամների մեծալմաբսնությունը տեղափոխվեցին նոր ստեղծված Ավստրիայի Ազատություն կուսակցություն («Freiheitliche Partei Österreichs» — FPÖ): «Անկախների միություն»-ն էլ կուլ գնաց Ավստրիայի Ազատություն կուսակցությանը՝ 1956 թվականի ապրիլին։

Ավստրիայի Ազատություն կուսակցության ստեղծում, 1956-1986 թվականներ խմբագրել

1953 թվականի ընտրություններին «Անկախների միության» անհաջող մասնակցությունից և ներկուսակցական տարաձայնություններից հետո արդեն ակնհայտ էր, որ «անկախները» խորը թաղված են ճգնաժամի մեջ և հնարավորություն չունեն կայուն գոյատևման համար։ Հետևաբար լիբերալ ազգայնականներին պետք էր նոր և ուժեղ կուսակցական կառուցվածք։ Այդպիսով, 1955 թվականի նոյեմբերի 3-ին ձևավորվեց նոր կուսակցություն, որը գործնականում փոխարինելու եկավ կործանված «Անկախների միությանը»։ Այդ նոր ուժը «Ավստրիայի Ազատություն կուսակցությունն» էր[6]։ Հետագայում` 1956 թվականի ապրիլի 7-ին, Յոզեֆշտադտում (Վիեննայի կենտրոնական շրջան) տեղի ունեցավ կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում կուսակցության առաջնորդ ըտրվեց Անտոն Ռայնտալլերը, ով Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության նախկին անդամ էր, նացիստների օրոք նաև Ստորին Ավստրիայի գյուղատնտեսության արդեն նախկին նախարարն էր[7]։ Ըստ էության «Ավստրիայի Ազատություն կուսակցության» ողջ վարչական ապարատը, ինչպես և «Անկախների միության» դեպքում, բաղկացած էր վերմախտի պաշտոնաթող սպաներից։ «Ավստրիայի Ազատություն կուսակցության» գախափարախոսությունը նույնպես շատ դեպքերում համապատասխանում էր այն ձևաչափին, որը ընդհանրություններ ուներ նացիոնալ սոցիալիզմի «փափուկ» տարբերակի հետ։

1950-ական թվականների կեսերը նշանավորվեցին միացյալ օկուպացիոն ուժերի (ԽՍՀՄ, ԱՄՆ, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) և Ավստրիայի կառավարության միջև Յուլիուս Ռաաբի գլխավորությամբ պետական պայմանագրի (Ավստրիայում այն հայտնի է նաև որպես «Ավստրիայի անկախության մասին պայմանագրի») ստորագրմամբ։ Յուլիուս Ռաաբը Ավստրիայում հանդես էր գալիս որպես «Պետական պայմանագրի կանցլեր»։ Պայմանագրով Ավստրիան հայտարարվում է որպես ազատ, անկախ և դեմոկրատական։ Հետագայում ավստրիական Ազգային ժողովը պայմանագրի մեջ մտցրեց Ավստրիայի չեզոք լինելու մասին հատուկ կետ։ Սակայն այս որոշման աշխարհաքաղաքական խոշոր հետևանքներից մեկը Ավստրիայի տարածքից միացյալ զորքերի դուրս բերումն էր (միացյալ զորքերը երկրիրը լքեցին 1955 թվականի հոկտեմբերին)։ Չնայած որ Պայմանագիրը արգելում էր նացիստական կուսակցությունների գործունեությունը, դատապարտում և արգելում էր անշլյուզը՝ զորքերի դուրս բերումը նշանավորվեց հականացիստական քաղաքականության թուլացմամբ։ Դրանից անմիջապես հետո հետևեց ժողովրդական դատարանների չեղյալ համարումը, որոնք ստեղծվել էին պատերազմից հետո՝ նախկին նացիստական հանցագործներին հետապնդելու համար։ Հետևագայում նաև դաշնային նախագահ Թեոդոր Քյորները հավանության արժանացրեց նաև բանտարկյալ նացիստների համաներման գաղափարը։

1956 թվականի մայիսին Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին Ավստրիայի քաղաքական դաշտը փոխվեց։ «Անկախների միություն»-ը լուրջ ներքաղաքական ճգնաժամի պատճառով փլուզվեց, իսկ նախկին անդամների մեծամասնությունը տեղափոխվեց «Ավստրիայի Ազատություն կուսակցություն»։ Նոր կուսակցությունը առաջին անգամ կարողացավ մասնակցել ընտրություններին։ Ըստ հետպատերազմյան 4-րդ ընտրությունների արդյունքների հաշվարկի՝ «Ավստրիայի Ազատություն կուսակցությունը» հավաքեց ընդհանուր ձայների 6,5%-ը և 6 տեղ ստացավ ստորին պալատում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։ Երկրի քաղաքական կյանքում «Ավստրիայի Ազատություն կուսակցության» համար ևս մեկ կարևոր հանգամանք էր 1957 թվականի մայիսին ֆեդերալ նախագահի ընտրություններին մասնակցությունը։ «Ավստրիայի Ազատություն կուսակցություն»-ը և «Ավստրիայի Ժողովրդական կուսակցություն»-ը միասնական թեկնածու առաջադրեցին՝ բժիշկ-վիրաբույժ, քաղցկեղով հիվանդների օգնության ավստրիական կազմակերպության նախագահ՝ Վոլֆգանգ Դենկային։ Սակայն ընտրությունների արդյունքում հաղթեց սոցիալիստական կուսակցության թեկնածու Ադոլֆ Շերֆը[8]։ Նախագահական ընտրությունների ժամանակ «Ավստրիայի Ազատություն կուսակցությունը» և դրա ղեկավար Ռայնտալլերը, չնայած իր նացիստական անցյալին, մեծ հեղինակություն էին վայելում, ուստի կանցլեր Յուլիուս Ռաաբը կուսակցության հետ համաձայնություն է կնքում, որով «Ավստրիայի Ազատություն կուսակցությունը» պարտավորվում է 1957 թվականի ընտրություններին չառաջադրել իր թեկնածուին[9]։

1958 թվականի սեպտեմբերին Անտոն Ռայնտալերը լքում է կուսակցության նախագահի պաշտոնը և այն փոխանցում է Ֆրիդրիխ Պետերին (Ռայնտալերը մահացավ հրաժարականից կես տարի անց)[7]։ Պետերը ուներ ոչ լուսավոր անցյալ։ 1938 թվականին՝ 17 տարեկան հասակում, նա կամավոր մտել էր Վաֆեն-ՍՍ-ի շարքերը։ Նա մասնակցել էր նաև Արևելյան Ճակատի մարտերին ու հասնել օբերշտուրմֆյուրերի կոչման։ Անդամակցում էր նաև այնզատցգրուպին, որը 1941 թվականի ամռանը զբաղվում էր «ոչ լիարժեք» ժողովուրդների գնդակահարմամբ, թեև Պետերը ամբողջովին հերքում էր իր արյունոտ անցյալը։

1950-ականների ավարտը կարելի է համարել Ավստիրայում ուլտրաաջերի հարաբերական վերածննդի ժամանակաշրջանը դարձավ։ 1959 թվականի Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունը հավաքեց 7,7% ձայն և ստորին պալատում 8 տեղ ստացավ։ Այդ ընտրությունները նշանավորվեցին նրանով, որ Կոմունիստական կուսակցությունը առաջին անգամ չանցավ Ազգային ժողով (այդ ժամանակ այն կոչվում էր «Կոմունիստներ և ձախ սոցիալիստներ»)։ Ինչպես արդեն նշվեց «անկախները» ստեղծվել էին սոցիալիստների օգնությամբ և 1950-ից 1960-ական թվականների ընթացքում նման իրավիճակ ստեղծվեց նաև «Ավստրիայի Ազատություն կուսակցության» մոտ։ Դա ցույց տվեց 1962 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունները։ Այդ ժամանակ ամենաուժեղը դարձավ Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը, սոցիալիստները զբաղեցրեցին երկրորդ տեղը, իսկ Ավստրիայի Ազատություն կուսակցությունը ինչպես միշտ զբաղեցրեց երրորդ տեղը՝ իրեն դրսևորելով որպես ավստրիական քաղաքականության «երրորդ ճամբար»։ Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը կոշտ հակակոմուիստական քարոզչություն ծավալեց։ Նրանց պաստառների վրա պատկերված էր արևելքում փշալարով շրջապատված Ավստրիայի քարտեզը, որի վրա մակագրված էր «Կարմիր սահմանին մոտ երկիր` Ավստրիան չի կարող կարմրել»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wouter van der Brug, Gianni D'Amato, Didier Ruedin, Joost Berkhout. The Politicisation of Migration. — Routledge, 2015. — P. 47. — 251 p. — ISBN 9781317527565.(գերմ.)
  2. Под ред. В. Я. Швейцера. Государства Альпийского региона и страны Бенилюкс в Меняющейся Европе. — М.: Издательство «Весь Мир», 2009(ռուս.)
  3. Barbara Jelavich. Modern Austria: Empire and Republic, 1815—1986. — Cambridge University Press, 1987.(գերմ.)
  4. V. Reimann. Die Dritte Kraft in Österreich — Vienna/New York, 1980.(ռուս.)
  5. Jens Rydgren. Movements of exclusion: radical right-wing populism in the Western world — Nova, 2005.
  6. Klaus Berchtold. Österreichische Parteiprogramme 1868—1966, Verlag für Geschichte und Politik. — Wien, 1967.(գերմ.)
  7. 7,0 7,1 Philip Rees. Biographical Dictionary of the Extreme Right Since 1890. — New York, Simon & Schuster, 1990.
  8. Bundesministerium für inneres. Die Wahl des Bundesprasidenten am 5. Mai 1957. — Druck und Kommisionsverlag der Österreichischten Staatsdruckerei, Wien, 1957.(գերմ.)
  9. Anton Pelinka. The Great Austrian Taboo: The Repression of the Civil War // New German Critique. 1988. No. 43. p. 77.(անգլ.)