Ավստրալոպիթեկ գարհի (լատին․՝ Australopithecus garhi), ավստրալոպիթեկների անհետացած տեսակ, հոմինիդների ընտանիք, որոնք ապրել են 2,5 մլն տարի առաջ[1][2]։ Ժամանակին կարծում էին, որ այս տեսակի ներկայացուցիչներն ավստրալոպիթեկների և մարդկանց (Homo) միջև հանդիսացել են հնարավոր անցողիկ ձևեր, սակայն այժմ բացատրվում է դրանց ճյուղավորմամբ։ Դրանք պատկանում են մեղմ ավստրալոպիթեկների խմբին, այսինքն՝ ունեն մարմնի փխրուն կառուցվածք[3]։

Հայտնագործում խմբագրել

Գարհի ավստրալոպիթեկների բրածո մնացորդները հայտնաբերվել են 1996 թվականին մի խումբ գիտնականների կողմից, որոնց գլխավորում էր Եթովպիայի պալեոնտոլոգ Բերհան Ասֆաուն (Berhane Asfaw) և նրա ամերիկացի գործընկեր Թիմ Ուայթը (Tim D. White): Հնէաբանական պեղումները կատարվել են Եթովպիայի Աֆարի դեպրեսիոն տարածքի (Afar Depression) Բոուրի նստվածքներում (Bouri Formation

 

1997 թվականի նոյեմբերի 20-ին գտածոների հիմքի վրա առանձնացվել է հոմինիդների նոր տեսակ՝ Australopithecus garhi։ «Garhi» աֆարերեն՝ «զարմանալի» կամ «անակնկալ»։ Նոր տեսակը հաստատել և անվանել է եթովպիական պալեոանթրոպոլոգ Յոհաննես Հայլե-Սելասսին (Yohannes Haile-Selassie):

Զարմանալին այն է, որ մնացորդների հետ միասին գտնվել են պարզունակ գործիքներ, որոնք հիշեցնում են 2,5-2,6 մլն տարեկան օլդուվյան մշակույթը[4]։ Այստեղից հետևություն, որ գարհի ավստրալոպիթեկը սկսել է քարե գործիքներ ավելի վաղ օգտագործել քան հմուտ մարդը, (որին անվանել են հմուտ՝ օլդուվյան տեխնոլոգիայով քարի մշակման հայտնագործող համարելով)։

Մորֆոլոգիա խմբագրել

Մնացորդները A. garhi (BOU-VP-12/130) տարբերվում են որոշ գծերով Australopithecus afarensis և Australopithecus africanus տիպիկ ներկայացուցիչներից[5]։ Ի տարբերություն սրանց՝ A. garhi գլխուղեղի ծավալը հավասար է 450 սմ³, բայց պրեմոլյարներն ու մոլյարները ունեն բնորոշ գծեր Paranthropus boisei-ի համեմատությամբ, քանի որ դրանք մյուս մեղմ ավստրալոպիթեկների աղորիքների տարբերությամբ ավելի խոշոր են։ Սեդիբա ավստրալոպիթեկի հետ նույն ժամանակահատվածում ապրող Հարավային Աֆրիկայի առաջադեմ տեսակ Homo gautengensisի հայտնագործումից հետո, ըստ Դարրեն Կուրնոյի, A. garhi դարձավ նախնական Homo-ի անմիջական նախնին համարվելու հիմնական մրցակիցը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ավստրալոպիթեկներ / Ս. Վասիլև // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 114. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X.
  2. «Մարդաբանության մեծ բառարան, 2001թ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին. {{cite web}}: Unknown parameter |assessdate= ignored (օգնություն)
  3. А. Е. Хомутов Антропология: учебное пособие. — Ростов н/Д.: «Феникс», 2008. — С. 175, 181. — 378 с. — 3000 экз. — ISBN 978-5-14018-5
  4. de Heinzelin J, Clark JD, White T, Hart W, Renne P, WoldeGabriel G, Beyene Y, Vrba E. (1999). Environment and behavior of 2.5-million-year-old Bouri hominids. Science. 284(5414):625—629. PMID 10213682
  5. Asfaw B, White T, Lovejoy O, Latimer B, Simpson S, Suwa G. (1999). Australopithecus garhi: a new species of early hominid from Ethiopia. Science. 284(5414):629—635. PMID 10213683
  6. «Toothy Tree-Swinger May Be Earliest Human». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալոպիթեկ գարհի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալոպիթեկ գարհի» հոդվածին։