Ավստրալիայի ազգային պատկերասրահ

Ավստրալիայի ազգային պատկերասրահ (անգլ.՝ National Gallery of Australia, կրճատ` NGA), Կանբերայի գլխավոր պատկերասրահ-թանգարանը։ Հիմնադրվել է 1967 թվականին։

Ավստրալիայի ազգային պատկերասրահ
Տեսակպատկերասրահ, ազգային թանգարան, Ավստրալիայի պետական մարմին և հրատարակչություն
Երկիր Ավստրալիա[1][2]
ՏեղագրությունԿանբերրա[2][3] և Ավստրալիական մայրաքաղաքային տարածք
ՎայրParkes?
Պատկանում էԱվստրալիայի կառավարություն
ՀասցեParkes Pl, Parkes ACT[1]
Հիմնադրվել է1967[4][3]
ՀիմնադիրHarold Holt?[4][3]
Մակերես0,78486712 հեկտար
Այցելուներ455 558 մարդ (2021)[5]
Կայքnga.gov.au(անգլ.) և nga.gov.au(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ավստրալիացի նկարիչ Թոմ Ռոբերտսը առաջին ավստրալիացիներից էր, որ ավստրալիական կառավարության շրջանում ազգային պատկերասրահի ստեղծման գաղափարն էր քարոզում։ 1910 թվականին վարչապետ Էնդրյու Ֆիշերը ընդունեց նրա առաջարկը, և արդեն 1911 թվականին Ավստրալիայի խորհրդարանը ձևավորեց վեց անդամներից բաղկացած հատուկ խորհուրդ հարցով զբավելու համար։ Խորհուրդը որոշեց, որ երկրի կառավարությունը պետք է ավստրալիացի նկարիչների գործերի հիման վրա կազմի հավաքածու, որը կընդգրկի երկրի նշանավոր մարդկանց, քաղաքական առաջնորդների դիմանկարները։ Ստեղծվում է Արվեստի գործերի համագործակցության խորհուրդը (անգլ.՝ Commonwealth Art Advisory Board), որը մինչև 1973 թվականը պատասխանատու էր արվեստի գործերի ձեռքբերման հարցում։ Մինչև պատկերասրահի շենքի բացումը հավաքածուն ցուցադրվել է Ավստրալիայի խորհրդարանում և այլ երկրների պատկերասրահներում։

Սկսած 1912 թվականից` ազգային պատկերասրահի շենքի կառուցումը համագործակցության խորհրդի գործունեության գլխավոր ուղղություններից էր։ Սակայն Մեծ ճգնաժամի և համաշխարհային պատերազմների պատճառով հարցի լուծումն անընդհատ ձգձգվում էր, իսկ կառավարությունը առաջնային էր համարում մայրաքաղաք Կանբերայում կարևոր այլ շենքերի շինարարությունը։ Միայն 1965 թվականին խորհրդին հաջողվում է վարչապետ Ռոբերտ Մենզիսից ստանալ ազգային պատկերասրահի շենք կառուցելու թույլտվությունը[6]։ 1967 թվականի նոյեմբերի 1-ին վարչապետ Հարոլդ Հոլդը պաշտոնապես հայտարարում է, որ կառավարությունը կզբաղվի շենքի կառուցմամբ։

Գտնվելու վայրը խմբագրել

 
Պատկերասրահի շրջակա այգին

Շենքի դիզայնի մշակումը և կառուցումը բարդանում էին, քանի որ դրանք չէին սկսվելու այնքան ժամանակ, քանի դեռ չէր ընտրվել Ավստրալիայի նոր խորհրդարանի շենքի կառուցման վայրը։ 1912 թվականին, Կանբերայի գլխավոր ճարտարապետ Ուոլթեր Բյորլի Գրիֆինի նախագծի համաձայն, այն պետք է գտնվեր Քեմփ Հիլլում` Քեփիթալ Հիլլի և խորհրդարանի հին շենքի միջև։ «Խորհրդարանական եռանկյան» նախագծի համաձայն` 1958 և 1964 թվականներին բրիտանացի ճարտարապետ Ուիլյամ Հոլֆորդը առաջարկել է խորհրդարանի շենքը կառուցել Բերլի Գրիֆին լճի ափին, իսկ ազգային պատկերասրահը և մշակութային կարևոր մյուս օջախները` Քեփիթալ Հիլլում[7]։

1968 թվականին Քոլին Մեդիգենը հաղթում է պատկերասրահի շենքի լավագույն նախագծի մրցույթում, չնայած նրա նախագիծը չէր կարող իրագործվել, քանի որ կառուցման տեղը վերջնականապես որոշված չէր։ Վարչապետ Ջոն Գորդոնն այդ առիթվ հայտարարել էր. «Մրցույթի նպատակը չէր որոշել շենքի վերջնական նախագիծը, այլ հարուստ երևակայություն ունեցող ճարտարապետների ընտրությունն էր, որոնց կհանձնարարվի ապագա շենքի նախագիծը»[8]։

1968 թվականին Գորդոնը դիմել է երկրի Խորհրդարանին, որ նա տարածք հատկացնի լճի ափին, ինչպես նախագծել էր Հոլֆորդը, Խորհրդարանի նոր շենքի կառուցման համար։ Սակայն օրենսդիր մարմինը չեղյալ է հայտարարում այդ նախագիծը` տարածք առաջարկելով Քեփիթալ Հիլլում և Քեմփ Հիլլում։ Արդյունքում որոշվում է, որ պատկերասրահը չի կարող կառուցվել Քեփիթալ Հոլլում[9]։ 1971 թվականին կառավարությունը «խորհրդարանական եռանկյան» կենտրոնում 17 հա տարածք է հատկացնում խորհրդարանի ապագա շենքի, ինչպես նաև ազգային պատկերասրահի և դատարանի համար։

Դիզայնի մշակում խմբագրել

Մեդիգենի դիզայնի վերջնական տարբերակում հաշվի են առնվել «Մայրաքաղաքի զարգացման խորհրդի», ինչպես նաև Ջեյմս Սուինիի և Ջեյմս Մոլիսոնի առաջարկները։ Ջեյմս Սուինին (1900-1986), ով եղել էր Սողոմոն Գուգենհայմի թանգարանի և հետագայում Հյուստոնի գեղարվեստի թանգարանի տնօրեն, արվեստի գործերի պահպանման հարցով խորհրդատուն էր։

Ճարտարապետություն խմբագրել

 
Ցուցասրահներից մեկի առաստաղը

Ազգային պատկերասրահի շենքը կառուցված է բրուտալիզմի ոճով։ Նրան բնորոշ են անկյունային ձևերը և բետոնի կոպիտ մակերևույթը։ Պատկերասրահը շրջապատված է այգիով, որն աչքի է ընկնում ավստրալիական ծառերով ու բույսերով և այնտեղ տեղադրված քանդակներով։ Շենքի հիմքը եռանկյունաձև է, որը լավ երևում է գլխավոր հարկի հատակին և առաստաղին։ Պատկերասրահը կոպիտ բետոնից է կառուցված, որը ոչ մի ձևով չի մեղմացվել։ Մինչև վերջերս ներքին մակերևույթը ևս մշակված չէր, սակայն ներկայումս պատերը ներկվել են նկարների ցուցադրությունը հարմար դարձնելու համար։

Շենքի մակերեսը 23 հազար կմ² է, որի մի մասը օգտագործվում է ցուցասրհների, մյուս մասը` արվեստի գործերի պահպանման համար։ Գլխավոր հարկում ցուցասրահներն ընդարձակ են։ Այնտեղ ներկայացված են Ավստրալիայի աբորիգենների, ինչպես նաև այլ ազգերի մշակույթի նմուշներ։ Ներքևի հարկում ևս գործում են ընդարձակ ցուցասրահներ, որոնք նախատեսված էին քանդակների ցուցադրության համար, սակայն կիրառվել են ասիական մշակույթը ցուցադրելու համար։ Վերին հարկում կան ոչ մեծ սրահներ, որոնք նախատեսված են ավստրալիական արվեստի ցուցադրության համար։

Հավաքածու խմբագրել

 
Աբորիգենների հուշասրահ
 
Արթուր Ստրիտոն, «Ոսկե ամառ, Իգլմոնտ», 1889: Թանգարանը կտավը ձեռք է բերել 3.5 միլիոն դոլարով[10]:

Թանգարանում պահվում է արվեստի նմուշների հարուստ հավաքածու, որը ներառում է ինչպես Ավստրալիայի աբորիգենների, այնպես էլ Տորեսի ծոցի բնակիչների կողմից ստեղծված առարկաներ։ Նրա հիմքը կազմում են ներկված 200 գերանները, որոնցով աբորիգենները նշել են գերեզմանների տեղը։ Հավաքածուն նվիրված է բնիկներին, ովքեր մահացել են 1788-1988 թվականներին` իրենց հողը օտարերկրացիներից պաշտպանելու արդյունքում։

Ազգային պատկերասրահի` ավստրալիական արվեստի հավաքածուն ներառում է արվեստի գործեր, տարբեր առարկաներ, որնք ստեղծվել են Ավստրալիայի` եվրոպացիների կողմից գաղութացման շրջանում։ Դրանք նկարներ են, քանդակներ, տպագիր նմուշներ, լուսանկարներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ[11]։

Պատկերասրահում պահվում է նկարների հարուստ հավաքածու, որոնք հիմնականում ստեղծվել են Հայդելբերգյան դպրոցի վարպետների կողմից` Թոմ Ռոբերտս (Մեծ նկար), Չարլզ Կոնդեր, Ֆրեդերիկ ՄաքՔաբին, Արթուր Ստրիտոն[11]։

Հավաքածուն ներառում է ասիական արվեստի օրինակներ նեոլիթից մինչև ժամանակակից շրջան։ Դրանք քանդակներ են, մանրանկարներ, չինական փորագրության հազվագյուտ նմուշներ[12]։ Թանգարանում պահվում են նաև Պոլ Սեզանի, Կլոդ Մոնեի, Ֆեռնան Լեժեի, Ջեքսոն Պոլլոքի, Վիլեմ դե Կունինգի, Էնդի Ուորհոլի գործերից։

 
Ազգային պատկերասրահի նախասրահը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://data.gov.au/dataset/commonwealth-heritage-list — 2017.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 3,2 https://hedendaagsesieraden.nl/2023/10/19/national-gallery-of-australia/
  4. 4,0 4,1 https://nga.gov.au/about-us/the-building/
  5. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  6. Green, Pauleen (ed) (2003). Building the Collection. National Gallery of Australia. էջ 408. ISBN 0-642-54202-3. {{cite book}}: |first= has generic name (օգնություն), стр. 2-9
  7. Parliamentary Zone Development Plan. National Capital Development Commission. 1982. էջ 125. ISBN 0-642-88974-0., стр. 20-21.
  8. Green: стр. 339
  9. Parliamentary Zone Development Plan, стр. 23
  10. GMGallery. «National Gallery of Australia, Canberra, Australia» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 10 июля 2008-ին.
  11. 11,0 11,1 National Gallery of Australia. «Australian art» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 10 июля 2008-ին.
  12. National Gallery of Australia. «Asian art» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 10 июля 2008-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիայի ազգային պատկերասրահ» հոդվածին։