Ավստրալիայի աբորիգենների աստղագիտություն

Ավստրալիայի աբորիգենների աստղագիտությունը աստղագիտական և տիեզերագիտական պատկերացումների ամբողջություն է, որը ձևավորվել է Ավստրալիայի աբորիգենների մոտ։

Երազատեսության ժամանակ խմբագրել

Ավստրալիայի աբորիգենները կարծում էին,որ գոյություն ունի ոչ միայն ֆիզիկական իրականություն, այլև «երազատեսությունների հատուկ ժամանակներ», որը բնակեցված է իրենց ծնողների հոգիներով։ Մեր աշխարհն ու նրանց իրականությունը հատվում են և ազդում միմյանց վրա[1]։

Այն վայրերից մեկը, որտեղ հանդիպում են «քնի» և իրական աշխարհները՝ երկինքն է։ Ծնողների գործողություններն ազդում են Արևի, Լուսնի, մոլորակների և աստղերի հայտնվելու և շարժվելու վրա, սակայն նաև մարդկանց գործողությունները կարող են ազդել երկնային երևույթների վրա[2]։

Աստղային երկինքը աբորիգենների դիցաբանությունում խմբագրել

Դիցաբանությունում մեծ ուշադրություն է դարձվում աստղային երկնքի օբյեկտներին՝ Հարավային Խաչին, բազմունքներին, Մագելանի ամպերին և այլն։ Գոյություն ունի դիցաբանական սյուժեների շարք, որը կամպված է այս կամ այն երկնային մարմնի կամ երույթի հետ։ Օրինակի համար կարելի է մեջբերել Յոլնգու ցեղի սյուժեն, որը կապված է Օրիոնի համաստեղության։ Այն ընդունվում է որպես երեք եղբայրներով կանոե (Օրիոնի գոտու երեք մոլորակները), որոնք երկինք են բարձրացել Արևի կողմից՝ եղբայրների հրե թաբուի խախտման պատճառով[3]։ Հենց այդ ցեղի մոտ Վեներա մոլորակը Բարմունդիր արարչի ոգին է, որը ագելով մինչլուսաբային երկնքում, իր հետևից քաշում է լույսի պարան, որն էլ իր հերթին կապված է Բարալկու կղզու հետ՝ բնակեցված մեռյալների հոգիներով։ Ծիսակատարություններում աբորիգեններն պգտվելով պարաններից, փորձում են շփվել մեռածների հետ[3]։ Գոյություն ունի լուսնային և արևային առասպելների կոմպլեքս։ Աստղերի դասավորությունը երկնքում օգտագործվում է մշակութային ավանդույթնրի պահպանման համար։ Աբորիգենները առանձնացնում են այսպես կոչված «երգերի գծեր», որոնք գնում են մի համաստեղությունից մյուսը։ Դրանք օգտագործվում են իրենց հասարակությունում սովորելու գործընթացում[2]։

Երկնային մարմինների պատկերներ խմբագրել

 
Ավստրալիայի աբորիգենների «Երկնային էմու»-ն

Չնայած նրան, որ Ավստրալիայում գտնվել են բավականին մեծ քանակությամբ աբորիգենների ժայռապատկերներ, անորոշ է մնում, արդյոք դրանցում պատկերված են երկնային մարմիններ կամ նույնիսկ համաստեղություններ։ Այդպիսի մի քանի նկարներում կան կլորավուն անցքերի խմբեր կամ նկարված շրջանակներ, որոնք մի քանի գինականներ նմանեցնում են հայտնի համաստեղությունների, սակայն խոսել գտնված նույնության հստակության մասին այս դեպքում չի կարելի, քանի որ նույնիսկ պատահականորեն դասավորված անցքերը կարող են նման լինել որևէ համաստեղությանը[4]։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ էմու ջայլամի որոշ ձևավորված պատկներներ դասվում են ամբողջ Ավստրալիայում հայտնի երկնային մարմնի՝ ձևավորված Ծիր կաթնի մութ փոշոտ ամպերից[4]։

Աստղագիտական գիտելիքների գործնական օգտագործում խմբագրել

Ավստրալիացի աստղագետ Ջոն Մորիսոնը ենթադրեց, որ հյուսիսարևմտյան Վիկտորիայում քարից պատրաստված որոշ գործիքներ կարող են օգտագործված լինել օրացույցային նպատակներով, նշելով լուսաբացի և արևամուտի դիրքը տարվա սահմանված ժամանակում[4]։

Աբորիգենների որոշ խմբեր երկնքում սահմանված աստղերի դասավորության միջև կապ բացահայտեցին համաստեղություների և ժամանակավոր իրադարձությունների միջև, որոնք ազդում են իրենց ապրուստի միջոցների վրա։ Այսպես, հյուսիսային Վիկտորիայի բուրոնգ ցեղը երկնքում Արկտուր աստղի ծագումը կապում էր օգոստոս և սեպտեմբեր ամսին համեղ ու սննդարար տերմիտների հայտնվելու հետ, երբ այլ սնունդը գործնականում անհասանելի էր։ Երբ Արկտուրը դադարեց հայտնվել երկնքում՝ անհայտացան նաև տերմիտները[4]։

Չնայած աբորիգենների մոտ երկնքի ու դրա օբյեկտների մասին սահմանված տեղեկություններին, թերևս հայտնի չէ նրանց օրացույց օգտագործելու մասին, որը կապված է Լուսնի փուլերի հետ։ Երկնային մարմինները չէին օգտագործվում նաև կողմորոշման համար[4]։ Չնայած ընդհանուր դիցաբանության առկայութանը, որոնք նկարագրում են երկնային մարմիններն ու կոսմոգոնիական պատկերացումները, աբորիգենների մոտ համարյա զարգացած չէր քանակական աստղագիտությունը[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ruggles, C. Ancient Astronomy: An Encyclopedia of Cosmologies and Myth. — ABC-CLIO, 2005. — С. 2. — 548 с. — ISBN 1-85109-616-7
  2. 2,0 2,1 Ruggles, C. Ancient Astronomy: An Encyclopedia of Cosmologies and Myth. — ABC-CLIO, 2005. — С. 3. — 548 с. — ISBN 1-85109-616-7
  3. 3,0 3,1 Australian Aboriginal Astronomy Արխիվացված 2013-10-28 Wayback Machine at the CSIRO site. Accessed on 2009-08-02.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ruggles, C. Ancient Astronomy: An Encyclopedia of Cosmologies and Myth. — ABC-CLIO, 2005. — С. 4. — 548 с. — ISBN 1-85109-616-7

Գրականություն խմբագրել

  • Cairns, Hugh, and Bill Yidumduma Harney. Dark Sparklers: Yidumdumais Wardaman Aboriginal Astronomy. Merimbula, NSW: H.C. Cairns, 2003.
  • Chamberlain, Von Del, John Carlson, and Jane Young, eds. Songs from the Sky: Indigenous Astronomical and Cosmological Traditions of the World, 358—379. Bognor Regis, UK: Ocarina Books and College Park, MD: Center for Archaeoastronomy, 2005.
  • Flood, Josephine. Rock Art of the Dreamtime. Sydney: HarperCollins, 1997.
  • Ingold, Tim. The Perception of the Environment, 52-58. New York and London: Routledge, 2000.
  • Johnson, Dianne. Night Skies of Aboriginal Australia: A Noctuary. Sydney: Oceania Publications/University of Sydney, 1998.
  • Morieson, John. The Night Sky of the Boorong. Melbourne: Unpublished MA thesis, University of Melbourne, 1996.
  • Mountford, Charles P. Nomads of the Australian Desert, 449—483. Adelaide: Rigby, 1976.
  • Ruggles, Clive, ed. Archaeoastronomy in the 1990s, 136—152. Loughborough, UK: Group D Publications, 1993.
  • Selin, Helaine, ed. Astronomy across Cultures, 53-90. Dordrecht, Neth.: Kluwer, 2