Ավստրալիական թանգարան Սիդնեյում (Ավստրալիա), երկրի՝ բնության պատմության և մարդաբանության ուսումնասիրությանը նվիրված ամենահին կառույցներից մեջ։ Գործունեության հիմնական ուղղություններն են գիտական հետազոտությունները և կրթական ծրագրերը։

Ավստրալիական թանգարան
Տեսակթանգարան և պրոդյուսերական ընկերություն
Երկիր Ավստրալիա
ՏեղագրությունՆոր Հարավային Ուելս
ՎայրՍիդնեյ
Հասցե1 William Street Sydney NSW 2010William Street?
Հիմնադրվել է1845
ՀիմնադիրHenry Bathurst, 3rd Earl Bathurst?
ՏնօրենՖրենկ Հոուարթ և Kim McKay?
Կայքaustralian.museum
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Առաջին հանրային թանգարանը կառուցվել է Սիդնեյում 1827 թվականին այն նպատակով, որ ժողովրդին ցույց տան հետաքրքիր և հազվագյուտ նմուշներ բնական պատմության։ Առաջին պահապանը թանգարանի դարձավ 1829 թվականին Ուիլյամ Հոլմսը։

Թանգարանի (որի անունը սկզբում գաղութական էր) պաշտոնական բացումը կայացավ միայն 1936 թվականին Committee of Superintendance-ի կառավարման ներքո։ Այդ ժամանակ նրա հավաքածուները տեղաբաշխված էին մի քանի շենքերում։ Ժամանակակից կառույցը, որը ճարտարապետ Ջեյմս Բարնետի նախագծով կառուցվել է հատուկ թանգարանի համար, թանգարան դարձել է 1857 թվականին։ Այդ ժամանակվանից թանգարանի կառույցը մի քանի անգամ փոփոխվել է կախված այդտեղ տեղի ունեցող հավաքույթներից։ 2008 թվականին կառուցվել է լրացուցիչ թև, որպեսզի պահպանվեն հավաքածուները։

Հավաքածուները խմբագրել

Ժամանակին պատմական հավաքածուների մեծ մասը տեղափոխվել է Արվեստի թանգարան և Միտչելի գրադարան։ Այսօր Սիդնեյում՝ Ավստրիալական թանգարանում, կան ավելի քան 18 միլիոն մշակութային ու գիտական նմուշներ, որոնք խմբավորվել են առանձին-առանձին մարդաբանության, կենդանաբանության, միներալոգիայի և նույնիսկ մարմնի արվեստի խմբերի մեջ։ Շատ նմուշներ երեխաների էքսկուրսիաների համար են, դրա համար էլ կարելի է դիպչել դրանց և նույնիսկ օգտագործել։

Այստեղ կարելի է ծանոթանալ Ավստրիալիայի բնիկ ցեղերի գործիքների հավաքածուների հետ, ինչպես նաև Պոլինեզիայի, Միկրոնեզիայի, Պապուա-Նոր Գվինեայի, Վանուատուի, Սողոմոնյան կղզիների, Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի ժողովուրդների կենցաղային իրերի հետ։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական թանգարան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական թանգարան» հոդվածին։