Ավջըկար (թուրքերեն՝ Avcılar), շրջան Ստամբուլի եվրոպական հատվածում` Մարմարա ծովի ափին։ Ավջըլարը Ստամբուլի ամենաբանուկ թաղամասերից մեկն է։ Այստեղ է գտնվում Թուրքիայի ամենամեծ Ամբարլի Լիմանի նավահանգիստը։

Ավջըլար
Avcılar
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Կարգավիճակշրջան
Մտնում էՄարմարածովյան տարածաշրջան
Ստամբուլի մարզ
Բնակչություն (2012)395,274
Խտություն10,000
Ազգային կազմթուրքեր, հայեր, հույներ, հրեաներ, ալբանացիներ
Տարածք39.23
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ0-212
Փոստային ինդեքսներ34300–34399
Ավտոմոբիլային կոդ34
avcilar.gov.tr

Պատմություն խմբագրել

Մինչ 20-րդ դարի երկրորդ կեսը Ավջըլարը փոքր գյուղաքաղաք էր, որի բուռն ծաղկումը սկսվեց 1980-ական թվականներին։ 1992 թվականի մայիսի 27-ին Ավջըլարը դուրս եկավ Քյուչուքչեքմեջե շրջանի կազմից և դարձավ առանձին շրջան։ Ներկայումս Ավջըլարում է գտնվում Ստամբուլի համալսարանի կամպուսներից մեկը։

Շրջանը մեծապես տուժել է 1999 թվականին տեղի ունեցած Իզմիթի երկրաշարժի արդյունքում։

Տնտեսություն խմբագրել

1970 թվականին իր շտաբ- կայանը Ավջըլար տեղափոխեց «Zorlu Holding»-ը, որը Թուրքիայի իր մեծությամբ երրորդ ֆինանսաարդյունաբերական կազմակերպությունն է։ Հոլդինգը ղեկավարում է ազգային նշանակության մոտ 50 կազմակերպություններ։ Շրջանի տարածքում է գտնվում Թուրքիայի ամենախոշոր Ամբարլի Լիմանի նավահանգիստը, որի միջոցով է իրականացնում արտահանման և ներկրման մոտ 38%-ը։

Արտաքին հղում խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավջըլար» հոդվածին։