Ավինյոնի աղջիկները (նկար, Պիկասո)

Պաբլո Պիկասոյի նկար

Ավինյոնի աղջիկները (ֆր.՝ Les Demoiselles d’Avignon), իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասսոյի կտավը։ Ստեղծվել է 1907 թվականին։ Այս կտավով սկսվում է Պիկասսոյի արվեստի՝ կուբիզմի շրջանը։

Ավինյոնի աղջիկները
ֆր.՝ Les Demoiselles d’Avignon
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասսո
տարի1907
բարձրություն243.9
լայնություն233.7
ստեղծման վայրLe Bateau-Lavoir? և Մոնմարտր[1]
ուղղությունՊրիմիտիվ[1] և կուբիզմ[2][3]
ժանրինքնապատկեր[4][1], դիմապատկեր[5][1][4], խմբակային դիմանկար[1][4] և Ֆիգուր[3]
նյություղաներկ, կտավ
գտնվում էՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[1][4][6]
հավաքածուՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[6][4]
սեփականատերՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[4]
ներշնչված էIberian sculpture?[4] և դիմակ[4]
հիմնական թեմաՊաբլո Պիկասո
https://www.moma.org/learn/moma_learning/pablo-picasso-les-demoiselles-davignon-paris-june-july-1907/ կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

«Ավինյոնի աղջիկները» Պիկասսոյի՝ կուբիզմի շրջանի առաջին գործն է։ Նկարչի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Պոլ Սեզանի «Լողացող կանայք» կտավը, ինչպես նաև 1906 թվականին Փարիզում անցկացված իբերական քանդակագործության ցուցահանդեսը։ Նկարի սկզբնական անվանումը եղել է «Փիլիսոփայական հասարակաց տուն»։ Վերջնական անվանումը՝ «Ավինյոնի աղջիկները», առաջարկել է Պիկասսոյի ընկերը՝ գրող Անդրե Սալմոնը՝ մեղմացնելու համար նկարի սկանդալային արձագանքները[7][8]։ Նկարը Փարիզի նկարչական շրջանակներում մեծ աղմուկ է առաջացնում։ Նկարի ազդեցությամբ Ժորժ Բրաքը նկարում է «Մերկ կինը»։ Նկարի ազդեցությունն են կրել Անդրե Դերենը, Ռոբեր Դելոնեն։

1920 թվականին նկարը ձեռք է բերում հավաքորդ Ժակ Դուսեն. մինչ այդ նկարը չէր ցուցադրվել։ Առաջին անգամ նկարը ցուցադրվել է 1937 թվականին։

 
Աֆրիկյան դիմակ

Նկարագրություն խմբագրել

Մի տեսակետի համաձայն՝ նկարի սյուժեի հիմքում ընկած է Բարսելոնայի Գոթական թաղամասում գտնվող հասարակաց տունը։ Նկարում պատկերված են հինգ մերկ կանայք՝ տարբեր դիրքերով։ Աջակողմյան երկու կերպարները, որոնց դեմքը աֆրիկյան դիմակ է հիշեցնում, ստեղծված են գեղանկարչության մեջ ծնունդ առած նոր ուղղության ՝ կուբիզմին բնորոշ հատկանիշներով։ Նկարի ֆոնը երկնագույն է, կերպարները պատկերված են վարդագույն- դեղնավուն երանգներով. սա հիշեցնում է Պիկասսոյի ստեղծագործական «վարդագույն» և «երկնագույն» շրջանները։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել