Ավիանուս (լատին․՝ Avianus), IV-V դդ. հռոմեացի առակագիր։ Նրա անունով է մեզ հասել թվով 42 առակներ, որոնք գրված են էլեգիական դիստիքոս չափով։ Ենթադրաբար Ավիանուսի համար որպես աղբյուր է ծառայել հունական առակագիր Բաբրիոսի առակների լատիներեն թարգմանություները։ IX առ XVI դդ Ավիանուսը Արևմուտքին հայտնի միակ առակագիրն էր։ Նրան ընթերցում էին մենաստաններում, քանի որ նրա առակները զուրկ էին Ֆեդրոսին հատուկ գռեհկությունից։

Ավիանուս
Ծնվել է4-րդ դար[1]
ԾննդավայրՀին Հռոմ
Վախճանվել է5-րդ դար[1]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և առակագիր
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Աղբյուրներ խմբագրել

  • Античные писатели, словарь, СПб, 1999.