Ավիահորիզոն, ավիացիոն սարք, որը չափում է ինքնաթիռի լայնական ու երկայնական թեքումները և ցույց տալիս նրա դիրքը իրական հորիզոնի նկատմամբ։

Խորհրդային ավիահորիզոն АГР-72А

Հիմնական մասեր խմբագրել

Ավիահորիզոնի հիմնական մասերն են գիրոսկոպը և ճշտման ճոճանակային համակարգը, որը ինքնաթիռի բոլոր մանևրների ժամանակ տարածության մեջ անփոփոխ է պահում գիրոսկոպի սռնու ուղղաձիգ դիրքը։

Դիտելով սարքի ցուցնակի վրա պատկերված ինքնաթիռի ուրվագծի դիրքը արհեստական հորիզոնի սլաքի համեմատ՝ օդաչուն որոշում է ինքնաթիռի դիրքը իրական հորիզոնի նկատմամբ։

Կիրառում խմբագրել

Ավիահորիզոնը կիրառվում է այնպիսի թռիչքների ժամանակ, երբ կողմնորոշիչը չի երևում։

Գրականություն խմբագրել

  • Fabeck, Wolf von: Kreiselgeräte. Vogel Verlag Würzburg 1980, ISBN 3-8023-0612-0
  • Bachmann, P.: Flugzeug-Instrumente. Motorbuch Verlag, Stuttgart 1992
  • Dogan, Peter: Instrument Flight Training Manual. 1999, ISBN 0-916413-12-8
  • Jeppesen Sanderson: Privat Pilot Manual. 2001, ISBN 0-88487-238-6
  • Kühr, Wolfgang: Der Privatflugzeugführer. Technik II, Band 3 1981, ISBN 3-921270-09-X
  • Machados, Rod: Instrument Pilot´s Survival Manual. 1998, ISBN 0-9631229-0-8
  • US Department of Transportation, Federal Aviation Administration: Instrument Flying Handbook. AC61-27C, 1999

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 617