Ավերոյիզմ, միջնադարյան և Վերածննդի ժամանակաշրջանի քրիստոնեա-աստվածաբանական փիլիսոփայական ուղղություն, որի ակնունքները բխում են 12-րդ դարի արաբ աստվածաբան Ավերոյեսի (Իբն-Ռուշդ) հայացքներից։ Ավերոյիզմի ներկայացուցիչները, հանդես գալով եկեղեցական ուսմունքի քննադատությամբ, մասնավորապես օգտագործում էին Ավերոյեսի գաղափարների այն մասը, որտեղ նա փորձում է ապացուցել, որ կրոնի պատկերացումներն իրենցից ներկայացնում են լոկ մաքուր փիլիսոփայական ճշմարտությունների այլաբանական արտահայտություններ։ 13-րդ դարում ավերոյիզմին հակադրվում էր ավանդական օգոստիանոսականությունը և քրիստոնեական արիստոտելիզմը։