Ավետիս Նազարի Զենյան (դեկտեմբերի 25, 1935(1935-12-25), Բեյրութ, Լիբանան - փետրվարի 17, 2021(2021-02-17), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կինոյի օպերատոր, լուսանկարիչ։

Ավետիս Զենյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 25, 1935(1935-12-25)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էփետրվարի 17, 2021(2021-02-17) (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունլուսանկարիչ և կինոօպերատոր

Կենսագրություն խմբագրել

Ավետիս Զենյանը ծնվել է 1935 թվականին, Բեյրութում, Հայոց ցեղասպանությունից փրկված բնիկ այնթապցիների ընտանիքում։ Հայրը՝ Նազար Զենյանը հետագայում զբաղվել ճարտարապետությամբ, անդամագրվել է կոմունիստական կուսակցությանը։ Ավետիսը եղել է երեք եղբայրներից կրտսերը, Հալեպում սովորել է ֆրանսիական դպրոցում և երգել եկեղեցում[1]։ 1946 թվականին մոր և եղբայրների հետ հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան, որտեղ ապրել են Տավուշի Այգեհովիտ գյուղում։

Ավետիսը Հայաստանում զբաղվել է առևտրով և լուսանկարչությամբ։ Բեյրութից հայրենադարձված մի լուսանկարիչ, որն Ավետիսից քսան տարով մեծ է եղել, շատ բան է սովորեցրել նրան։ Նրա խորհրդով Ավետիսը մեկնել է Մոսկվա և 1954 թվականին ընդունվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի օպերատորական բաժինը, ուսանել է Լյուդմիլա Գուրչենկոյի, Վասիլի Շուկշինի ընկերական շրջապատում։ Իր դիպլոմային աշխատանքը ցանկացել է նկարահանել սցենարիստ Արման Մանարյանի հետ՝ հայ հայրենադարձների մասին։ Նրանք Գառնիում նկարահանել են մի դրվագ Մարտիրոս Սարյանի և Իլյա Էրենբուրգի մասնակցությամբ։

Զենյանը մասնակցել է Երվանդ Մանարյանի դիպլոմային աշխատանքի՝ «Տժվժիկի» կարճամետրաժ ֆիլմի նկարահանմանը, սակայն նրա անունը ենթագրերում բացակայում է։

Հետագայում մեկնել Մոսկվա, որտեղ Մարկ Հովսեփյանի հետ նկարահանել է տեսարաններ Մոսկվայից, այն Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի դիպլոմային աշխատանքների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, ինչից հետո Զենյանին աշխատանքի են հրավիրել «Մոսֆիլմ» կինոստուդիա։ Որպես բեմադրող օպերատոր մասնակցել է Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի նկարանահանման աշխատանքներին[2]։ Նա եղել է միակ օպերատորը, որն աշխատել է ֆիլմի բոլոր չորս մասերի վրա։

Որպես օպերատոր Զենյանն աշխատել է Ալեքսանդր Միտտայի «Վառվիր, վառվիր, աստղ իմ», «Սա Հաղթանակի օրն է», «Խոպան», «Հեղափոխությամբ ծնվածը», «Ընկեր Սիբիր» ու այլ ֆիլմերում։ Եղել է օպերատոր Դավլաթնազար Խուդոնազարովի խորհրդականը «Ասք Ռոստամի մասին» ֆիլմում։ 1986 թվականին ուղղաթիռից նկարահանել Չեռնոբիլը աղետից անմիջապես հետո, աշխատել խորհրդային դասական կինոնկարների («Ուրախ տղաներ», «Չապաև», «Ալեքսանդր Նևսկի», «Իվան Ահեղ») վերականգնման վրա։

Մահացել է 2021 թվականի փետրվարին, Մոսկվա քաղաքում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"Я богатый человек" - по материалам интервью с Аветисом ЗЕНЯНОМ». m.aniv.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
  2. «Մահացել է Բոնդարչուկի «Պատերազմ եւ խաղաղություն» ֆիլմի օպերատոր Ավետիս Զենյանը». news.am. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
  3. «На 86-году жизни умер Аветис Зенян - один из операторов легендарного фильма «Война и Мир» Сергея Бондарчука». www.sarinfo.org. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել