Ավգուստ «Գուստալ» Կուբիչեկ (գերմ.՝ August Kubizek, օգոստոսի 3, 1888(1888-08-03)[1], Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հոկտեմբերի 23, 1956(1956-10-23)[1], Eferding, Վերին Ավստրիա, Ավստրիա), Ադոլֆ Հիտլերի մտերիմ ընկեր։ Վերջինիս մասին մի շարք կենսագրական գրքեր է հրատարակել։

Ավգուստ Կուբիչեկ
գերմ.՝ August Kubizek
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 3, 1888(1888-08-03)[1]
ԾննդավայրԼինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհոկտեմբերի 23, 1956(1956-10-23)[1] (68 տարեկան)
Մահվան վայրEferding, Վերին Ավստրիա, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Ավստրիա
Մասնագիտությունդիրիժոր, նկարիչ, գրող և կենսագիր
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդություն խմբագրել

Ավգուստը Միխայիլ և Մարիա Կուբիչեկների առաջնեկն էր[2] և, համաձայն նրա ինքնակենսագրականի, երեխաներից միակն էր, ով ապրեց մինչև չափահասություն։ Ավելի ուշ Կուբիչեկը գրել է, որ սրանում էր կայանում իր և Ադոլֆ Հիտլերի նմանությունը, ով վաղ տարիքում զրկվեց ծնողներից և գրեթե բոլոր քույրերից ու եղբայրներից (բացի Պաուլա Հիտլերից)։ Միայնակ մնացած ցավից տառապող երկու ընկերներին ոչինչ չէր մնում բացի «ճակատագրի կողմից ընտրյալ լինելու» մասին մտածելուց[3]։

Կուբիչեկը և Հիտլերը ծանոթացան Լինցում բնակարան վարձելիս։ Նրանց երաժշտական նախընտրությունները գրեթե նույն էին (երկուսն էլ հետաքրքվում էին Ռիխարդ Վագների գործերով և օպերա էին սիրում), և նրանք ընկերացան։ Փետրվարի 22-ից մինչև 1908 թվականի սկիզբը Կուբիչեկն ու Հիտլերն ապրում էին Վիեննայում՝ նույն բնակարանում։

Կուբիչեկն ընդունվեց Վիեննայի կոնսերվատորիա, որտեղ սովորեց ալտ նվագել՝ չնայած հոր բողոքներին, ով ցանակնում էր, որ որդին շարունակի զբաղվել ընտանեկան բիզնեսով և դառնա պաստառագործ[4]։ Կոնսերվատորիայում նա շատ արագ հռչակ ձեռք բերեց։ Հիտլերը երկու անգամ կոնսերվատորիա ընդունվելու անհաջող փորձ է կատարել, ինչը թաքցրել է ընկերոջից։ 1908 թվականին Հիտլերը կտրուկ ընդհատեց ընկերությունը և խորասուզվեց աղքատության ու անտունության մեջ։ Կուբիչեկն ուսումն ավարտեց 1912 թվականին և դիրիժորի պաշտոն ստացավ Կլագենֆուրտում[5]։ Ամուսնացավ Աննա Ֆունկայի հետ ունեցավ երեք որդի՝ Ավգուստին, Կարլ Մարիա և Ռուդոլֆ։

Նրա երաժշտական կարիերան ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։ Նա ուղևորվեց ռազմաճակատ, որտեղ 1914 թվականի օգոստոսից մինչև 1918 թվականի նոյեմբերը ծառայեց ավստրո-հունգարական հետևազորում։ 1915 թվականին նա վիրավորվեց Հունգարիայում և շտապ օգնության մեքենայով տեղափոխվեց Բուդապեշտ։ Մի քանի ամիս անց նա կրկին վերադարձավ ռազմաճակատ։ Պատերազմի ավարտից հետո աշխատանքի ընդունվեց Էֆերդինգում (Վերին Ավստրիա)։ Երաժշտությունը Կուբիչեկի համար վերածվեց հոբբիի։

Հետագա կապերը Հիտերի հետ խմբագրել

1920 թվականին Münchner Illustrierte[de] ամսագրի առաջին էջում տեսնելով Հիտլերի նկարը՝ Կուբիչեկը սկսեց հետևել ընկերոջ քաղաքական գործունեությանը, սակայն չփորձեց կապվել նրա հետ մինչև 1933 թվականը, երբ Կուբիչեկը նրան ուղարկեց Գերմանիայի կանցլերի պաշտոն ստանալու առթիվ շնորհավորական բացիկ։ Վեց ամիս անց Կուբիչեկը ստացավ պատասխանը, որում Հիտլերը գրում էր, որ ուրախ կլինի վերականգնել ընկերությունը.

  Գուստալ, ես շատ երջանիկ կլինեմ վերականգնել իմ կյանքի լավագույն տարիները[6]։  

1938 թվականի ապրիլի 9-ին Կուբիչեկն ու Հիտերը հանդիպեցին նրա Լինց կատարած այցելություններից մեկի ժամանակ։ Կանցլերը նրան առաջարկեց նվագախմբի դիրիժորի պաշտոն, որից վերջինս հրաժարվեց։ Այնուամենայնիվ, նա համաձայնվեց, որ Հիտլերը ֆինանսավորի իր երեխաների ուսումը Անտոն Բրուկների երաժշտության, դրամայի և պարի ակադեմիայում[en][7]:

1938 թվականին Կուբիչեկը Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն համար գրեց երկու կարճ գովազդային բուկլետ իր և Հիտերի ընկերության մասին։ Վեջին անգամ նա Հիտլերին տեսել է 1940 թվականի հուլիսի 23-ին՝ չնայած այն փաստին, որ Հիտլերը 1944 թվականին նրա մոր ութսունամյակին նվերներ էր ուղարկել։ Երբ գործողությունները սկսեցին Հիտլերին հակառակ զարգանալ, քաղաքականությունից միշտ հեռու Կուբիչեկը 1942 թվականին մտավ ՆՍԳԲԿ՝ որպես ընկերոջը հավատարիմ լինելու նշան[7][3]։

Վերջին տարիները խմբագրել

1945 թվականի դեկտեմբերին նա հավաքում էր Հիտլերի իրեն նվիրած բոլոր իրերը։ Այս բանից հետո Կուբիչեկը ձերբակալվեց ԱՄՆ-ի կողմից և տեղափոխվեց Գլազենբախի համակենտրոնացման ճամբար, որտեղ մնաց 16 ամիս։ Նրա տունը խուզարկվել է, սակայն Հիտերի հետ կապը մատնանշող ոչ մի հեռագիր կամ իր չի հայտնաբերվել։ Նա ազատ է արձակվել 1947 թվականի ապրիլի 8-ին։ Ազատ արձակվելուց հետո նա երկար ժամանակ հրաժարվում էր հրատարակել իր հուշերը, սակայն 1951 թվականին համաձայնվեց տպագրել «Ադոլֆ Հիտլեր, իմ մանկության ընկեր» (Adolf Hitler, mein Jugendfreund) գիրքը։ 1943 թվականին գրված գրքի օրգինալը կազմված էր ընդամենը 150 էջից[8]։ Սակայն շուտով այն ընդլայնվեց մինչև 352 էջ, որտեղ ներառված էին նաև լուսանկարներ, որոնցից մեծամասնությունում ներկայացնում էին 1906-1908 թվականներին Հիտլերի կողմից Կուբիչեկին նվիրած բացիկների և էսքիզների պատկերները։ Գիրքը բաժանված է երեք մասի, կազմված է նախաբանից, 24 գխից և վերջաբանից։

Գիքրի հրատարակումն անհանգստության մեծ ալիք բարձրացրեց։ Այն ավեի ուշ թարգմանվեց մի քանի լեզուներով։ Վերջաբանում Կուբիչեկը գրում է.

  Չնայած որ ես սկզբունքորեն քաղաքականությունից հեռու մարդ եմ, միշտ հեռու եմ մնացել այս ժամանակաշրջանի քաղաքական իրադարձություններից, որոնք վերջնականապես ավարտվեցին 1945 թվականին՝ ոչ մի ուժ աշխարհում չի կարող ինձ ստիպել հերքել իմ Հիտլերի հետ ընկերներ լինելու փաստը։  

Այս գրքի պատմական նանակությունը շատ պատմաբանների կողմից կասկածի տակ է դրվում, մասնավորապես, Ֆրանց Եստինգերցը գրում էր, որ «Կուբիչեկի ներկայացրած ինֆորմացիայի 90 տոկոսը սուտ է»[9]։

Կուբիչեկը մահացել է 1956 թվականի Հոկտեմբերի 23-ին Լիցում։ Թաղված է Էֆերդինգում (Վերին Ավստրիա

Ստեղծագործություններ խմբագրել

  • Ավգուստ Կուբիչեկ (1955 թվական)՝ «Իմ իմացած երիտասարդ Հիտլերը. Հիտլերի մանկության ընկերոջ հուշերը» (անգլ.՝ The Young Hitler I Knew: The Memoirs of Hitler's Childhood Friend) 978-1848326071:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. The Life and Death of Adolf Hitler, Robert Payne, p.45
  3. 3,0 3,1 August Kubizek in Adolf Hitler, mein Jugendfreund
  4. Կուբիչեկ, 2009
  5. Hamann B. Hitlers Wien. Lehrjahre eines Diktators. — Piper, 1998. — 652 p. — ISBN 3492226531
  6. Շիրեր, 1991
  7. 7,0 7,1 Կուբչեկ, 2009
  8. Brigitte Hamann. Hitler's Vienna: A Portrait of the Tyrant as a Young Man, p.55
  9. Jetzinger F. Hitlers Jugend: Phantasien, Lügen – und die Wahrheit. — Greenwood Press Reprint, 1977. — 200 p. — ISBN 978-0837186177

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Kubizek, August. The Young Hitler I Knew. — Greenhill Books, 2006. — 256 p. — ISBN 1853676942
  • Кубичек А. Ֆյուրերն ինչպիսին նրան ոչ ոք չգիտեր։ Հիտլերի լավագույն ընկերոջ հուշեր։ 1904—1940. — Ցենտրպոլիգրաֆ, 2009. — 296 p. — (Ռազմաճակատից այն կողմ։ Հուշեր). — ISBN 978-5-9524-4491-1
  • Շիրեր Ու. Երրորդ ռեյխի թռիչքներն ու անկումները. — Մոսկվա: Воениздат, 1991. — ISBN 5-203-00475-7