Ավգուստ Բեբել[8] (գերմ.՝ August Bebel, փետրվարի 22, 1840(1840-02-22)[1][2][3][…], Դոյց, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն - օգոստոսի 13, 1913(1913-08-13)[1][4][5][…], Պասուգ, Churwalden, Գրաուբյուդեն, Շվեյցարիա[6]), գերմանական և միջազգային բանվորական շարժման գործիչ, սոցիալ-դեմոկրատ, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկը, «Կինը և սոցիալիզմը» հայտնի գրքի հեղինակ։

Ավգուստ Բեբել
գերմ.՝ August Bebel
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1840(1840-02-22)[1][2][3][…]
ԾննդավայրԴոյց, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 13, 1913(1913-08-13)[1][4][5][…] (73 տարեկան)
Մահվան վայրՊասուգ, Churwalden, Գրաուբյուդեն, Շվեյցարիա[6]
ԳերեզմանԶիլֆելդի գերեզմանատուն[7]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և turner
ԱմուսինJulie Bebel?
Զբաղեցրած պաշտոններԳերմանական կայսրության Ռեյխստագի անդամ, member of the Reichstag of the North German Confederation? և Մաքսային պառլամենտի պատգամավոր
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Saxon People's Party?
ԱնդամությունԱռաջին ինտերնացիոնալ
ԵրեխաներBertha Friederike Bebel?
Ստորագրություն
Изображение автографа
 August Bebel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Ավգուստ Բեբելը ծնվել է ենթասպա Յոհան Գոտլոբ Բեբելի և Վիլհելմինա Յոհաննայի աղքատ ընտանիքում։ Բեբելի հայրը մահացել է 1844 թվականին՝ 35 տարեկանում՝ թոքախտից և մայրն ամուսնացել է հորեղբոր հետ, ով 2 տարի անց ևս մահացավ։ Բեբելի մայրը, կորցնելով իր մի քանի զավակներին, ինչպես նաև թոշակ չստանալով, ստիպված էր վերադառնալ հայրենի Վեցլար, որտեղ Ավգուստը սկսեց դպրոց հաճախեց։ 1854-1857 թվականներին Ավգուստը խառատագործություն է ուսումնասիրում[9]։

Առաջին քայլերը քաղաքականության մեջ խմբագրել

1860 թվականին մի քանի տարի դեգերելուց հետո Բեբելը հաստատվեց Լայպցիգում։ 1866 թվականին Վիլհելմ Լիբկնեխտի հետ (Կարլ Լիբկնեխտի հայրը) հիմնեց Ռադիկալ-դեմոկրատ սաքսոնական ժողովրդական կուսակցությունը։ Մեկ տարի անց Բեբելն ընտրվեց Աշխատավորների միության խորհրդի նախագահ[10]։ Նախագահ ընտրվելուց հետո Բեբելը կապ հաստատեց Առաջին ինտերնացիոնալի հետ, որի արդյունքում դեմոկրատները բաժանվեցին 2 թևի՝ լիբերալ և բուրժուաական, իսկ մնացած միությունները և Սաքսոնական ժողովրդական կուսակցությունը 1869 թվականին միավորվեցին Սոցիալ-դեմոկրատ աշխատավորական կուսակցության։ Մաքսիմ Կովալևսկու վկայությամբ՝ Կարլ Մարքսը Բեբելին գնահատում էր որպես լավագույնը գերմանական սոցիալ-դեմոկրատիայի առաջնորդներից[11]։

1867 թվականին Բեբելն ընտրվեց Հյուսիսգերմանական միության առաջին ռայխստագի պատգամավոր[9], որտեղ 1870 թվականի նոյեմբերի 26-ին կոչ արեց խաղաղություն կնքել ֆրանսիացիների հետ և հրաժարվել ցանկացած ձևի անեքսիայից և համերաշխություն առաջարկեց Փարիզի կոմունային։ 102 օր ազատազրկման մեջ անցկացնելուց հետո Բեբելը դատավարության ժամանակ Լայպցիգում 2 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ պետական դավաճանության համար և 9 ամիս էլ՝ միապետին վիրավորելու համար[12]։ Ազատազրկման ժամանակ Բեբելը զբաղվում էր ինքնակրթությամբ և այդ ժամանակաշրջանը կոչել է «բանտային համալսարան»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 В. В—в Бебель, Фердинанд-Август (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. III. — С. 252—253.
  3. 3,0 3,1 J. W. He. Bebel, Ferdinand August // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 3. — P. 601.
  4. 4,0 4,1 4,2 Matthias E. Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Бебель Август // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. Loacker N., Hänsli C. Where Zurich Comes to Rest - The Cemeteries of the City of Zurich (գերմ.)Zürich: Orell Füssli, 1998. — S. 288. — ISBN 3-280-02809-4
  8. Հովհաննես Բարսեղյան (2006). «Ավանդական և պատմական անձնանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 56. ISBN 99941-56-03-9.
  9. 9,0 9,1 "August Bebel, German Socialist Leader, Dies in Switzerland," The Weekly People [New York], vol. 23, no. 21 (23 August 1913), pp. 1–2.
  10. Andrei Pozdnyakov, "August Bebel," Karl Marx, Frederick Engels Collected Works: Volume 44. New York: International Publishers, 1989; p. 684.
  11. Жуков Н.Н.. Воспоминания о Марксе и Энгельсе - Фридрих Энгельс и Карл Маркс Собрание сочинений
  12. Chisholm, Hugh, ed. (1911). «Bebel, Ferdinand August» . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ավգուստ Բեբել հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Բեբել» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Բեբել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 350