Ավգուստա Շմիդտ
Ավգուստա Շմիդտ (օգոստոսի 3, 1833[1][2][3], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4][5] - հունիսի 10, 1902[1][2][3], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4][5]), գերմանացի մանկավարժ, ֆեմինիստ, լրագրող և հասարակական գործիչ, Գերմանիայում կանանց շարժման ջատագով և առաջնորդ։
Ավգուստա Շմիդտ գերմ.՝ Auguste Schmidt | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1833[1][2][3] |
Ծննդավայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4][5] |
Մահացել է | հունիսի 10, 1902[1][2][3] (68 տարեկան) |
Մահվան վայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4][5] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող և խմբագիր |
Auguste Schmidt Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ավգուստա Շմիդտը ծնվել է 1833 թվականի օգոստոսի 3-ին, Բրեսլաու քաղաքում։ Եղել է Պրուսական հրետանու լեյտենանտ Ֆրիդրիխ Շմիդտի դուստրը, 1842 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Պոզնան, որտեղ 1848-1850 թվականներին սովորել է ուսուցչական դպրոցում։ 1850-1855 թվականներին եղել է տնային ուսուցիչ լեհական ընտանիքում և աշխատել Վերին Ռիբնիկի մասնավոր դպրոցում։ 1855-1860 թվականներին դասավանդել է Բրեսլաուի Մարիա Մագդալենայի քաղաքային դպրոցում, իսկ 1861 թվականին տեղափոխվեց Լայպցիգ, որտեղ աշխատում էր որպես ուսուցիչ կանանց մասնավոր դպրոցում։ 1862 թվականից գրականություն և գեղագիտություն է դասավանդել Օտիլիա ֆոն Շտեյբերի կանանց ուսուցիչական սեմինարիայում, նրա աշակերտուհիներից է եղել Կլարա Ցետկինը։
Լուիզա Օտտո-Պետերսի հետ միասին 1865 թվականին հիմնադրել և ղեկավարել է Գերմանիայի կանանց համընդհանուր միությունը, պայքարելով կանանց աշխատանքի ոլորտը ընդլայնելու համար։ 1869 թվականին նա դարձավ գերմանացի ուսուցիչուհիների և մանկավարժների ասոցիացիայի հիմնադիրը։ Օտտո-Պիտեր Շմիդտի մահից հետո 1896 թվականից նա միայնակ ղեկավարեց միությունը։ 1894 թվականից մինչև 1900 թվականը Շմիդտը եղել է Գերմանացի կանանց լիգայի ներկայացուցիչը։ 1890 թվականին Էլեն Լանգեի հետ միասին նա ստեղծեց գերմանացի ուսուցչուհիների համընդհանուր միություն։ Մահից երկու տարի առաջ Ավգուստա Շմիդտը թողել է աշխատանքը։
Շմիդտը ժամանակի մամուլում շատ հոդվածներ է գրել աշխատանքի տարբեր ոլորտներում, դպրոցում և ընտանիքում կանանց ունեցած դերակատարության մասին։
2003 թվականին 14 մետր երկարությամբ հուշատախտակ է փակցվել Լայպցիգի Լորցինգստրաշե 5 տան պատին, որում Շմիդտն ապրել է 1863-1864 թվականներին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #117501867 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 WeChangEd
Արտաքին հղումներ խմբագրել
- «Auguste Schmidt». Brief biography. University of Leipzig. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 15-ին.(German)
- «Auguste Schmidt». LeMo- Timeline of her life at the Live Online Virtual Museum. Deutsches Historiches Museum. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 15-ին. (In German) (Translation) Accessed January 2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստա Շմիդտ» հոդվածին։ |