Ավարերեն, ավարների լեզուն։ Պատկանում է նախ-դաղստանյան լեզվաընտանիքի ավարա-անդյան խմբին։

Ավարերեն
Տեսակլեզու և կենդանի լեզու
Ենթադասավար-անդիական լեզուներ
Երկրներ Ռուսաստան[1],  Ադրբեջան[2] և  Վրաստան[3]
Խոսողների քանակ766 500 մարդ (2010)[4] և 715 000 մարդ (2010)[4]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակխոցելի[5]
Գրերի համակարգկյուրեղագիր և Avar alphabet?
IETFav
ԳՕՍՏ 7.75–97ава 014
ISO 639-1av
ISO 639-2ava
ISO 639-3ava
 Avar language Վիքիպահեստում

Խոսողների քանակը կազմում է մոտ 790.000 մարդ։ ՌԴ-ում ավարարենով խոսողների թիվը հասնում է 715.300 մարդու (անդյան ժողովուրդներն ավարերենը օգտագործում են որպես առօրյա խոսակցական լեզու

Բարբառները խմբագրել

Լեզուն հարուստ է բարբառներով, որոնք իրարից բավականին շատ են առանձնացված, և շատ դեպքերում տարբեր բարբառներով խոսողները միմյանց դժվարությամբ են հասկանում։ Բարբառները կարելի է բաժանել խմբերի՝

  1. հյուսիսային, որի վրա է հիմնված գրական ավարերենը,
  2. հարավարևմտյան (բաթլուխյան և գիդյան բարբառները),
  3. հարավարևելյան (անդալալյան, անցուխյան, քարախյան, կուսուրյան և զաքաթալյան բարբառները)։

Ավարերեն այբուբենը վերջնական տեսքով հաստատվեց 1938 թվականին ռուսական գրաֆիկայի`կիրիլիցայի հիման վրա։

Փաստեր խմբագրել

Հետաքրքրական փաստերից են ավարերենի վերաբերյալ իմամ Շամիլի խոսքերը. « Արաբերենից բացի ես գիտեմ երեք լեզու՝ ավարերենը, կումիկերենն ու չեչեներենը։ Ավարերենի հետ ես գնում եմ մարտի, կումիկերենով` կանանց հետ բացատրվում, իսկ չեչեներենով կատակ եմ անում »։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 608