Մարմնի երկարությունը 5-20 սմ է, պոչինը՝ 3- 24, 5 սմ։ Արտաքինից նման են առնետներին, բայց պոչը մազակալած է և վերջանում է քիչ թե շատ արտահայտված, սովորաբար՝ սև վրձնիկով։
Հետին վերջույթներն ավելի երկար են, քան առջևինները։ Որոշ ավազամկներ շարժվում են ցատկելով։ Մորթու գույնը դեղնաավազագույնից գորշաավազագույնի մուգ երանգներով է, փորի մասը՝ ավելի բաց։
Սնվում են հիմնականում բուսական կերերով։ Վնասատու են, փչացնում են ցանքերը, երկաթուղիների և ոռոգիչ ջրամբարների հողաթմբերը, տարածում որոշ վարակիչ հիվանդություններ։ Բնակվում են անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային գոտիներում (մինչև 2200 մ բարձրություններում), որտեղ հաճախ գերիշխող տեսակ են։ Տեսակների մեծամասնությունը վարում է գաղութային, մյուսները՝ կիսագաղութային կամ մենակյաց կյանք։ Բնակվում են գետնափոր, հաճախ՝ բարդ կառուցվածքով բներում։ Սնվում են բույսերի կանաչ մասերով և սերմերով։ Մի շարք տեսակներ ձմեռման համար կուտակում են սերմեր։ Գործունյա են կլոր տարին, հիմնականում՝ մթնշաղին և գիշերը։
Բազմանում են տարին 3-4 անգամ (Հայաստանում՝ 2-3), յուրաքանչյուր անգամ ունենում մինչև 11 ձագ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 602)։