Ավագ քույրը (ֆր.՝ La Sœur aînée, անգլ.՝ The elder sister), ֆրանսիացի նկարիչ Ուիլյամ Բուգրոյի (ֆր.՝ William Bouguereau, 1825-1905) կտավը՝ ստեղծված 1869 թվականին։ Նկարված է յուղաներկով կտավի վրա, նկարի չափերը՝ 51¼ × 38¼ դյույմ (130.2×97.2 սմ)[1], շրջանակի չափերը՝ 171.5×139.7×14 սմ[2]։

Ավագ քույրը
ֆր.՝ La Sœur aînée
տեսակգեղանկար
նկարիչՈւիլյամ Բուգրո
տարի1869
բարձրություն130,2
լայնություն97,2
ստեղծման երկիր Ֆրանսիա
ուղղությունակադեմիզմ
ժանրհովվերգություն
նյություղաներկ, կտավ
գտնվում էՀյուսթոնի գեղարվեստի թանգարան
հավաքածուՀյուսթոնի գեղարվեստի թանգարան
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

«Ավագ քույրը» նկարը Հյուսթոնի Գեղեցիկ արվեստների թանգարանին է փոխանցվել 1992 թվականին որպես անանուն նվեր[3]։ Թանգարանի կայքում տեղադրված նյութի համաձայն՝ նկարը թանգարանին է նվիրել մի կին, ով ցանկացել է մնալ անհայտ։ Նա նվիրատվությունը կատարել է ի հիշատակ իր հոր[1][4]։ Այդ ժամանակից ի վեր «Ավագ քույրը» նկարը Հյուսթոնի Գեղեցիկ արվեստների թանգարանի հիմնական հավաքածուի մասն է (ցուցադրվում է եվրոպական արվեստի բաժում) և թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից մեկը[1][5]։

Նկարագրություն խմբագրել

Նկարում գյուղական բնանկարի ֆոնի վրա պատկերված է աղջիկ («ավագ քույրը»), ով նստած է քարի վրա և ծնկների վրա պահել է քնած երեխային («կրտսեր եղբորը»)։ Նկարի համար կեցվածք են ընդունել Ուիլյամ Բուգրոյի դուստր Հենրիետան (Henriette) ու որդին՝ Պոլը (Paul)[1][6]: Աղջկա կատարյալ դիմագծերը, նրա գրավիչ հայացքը, ձեռքերի ու ոտքերի դիրքը (աղջկա ու երեխայի), գույների ու կոմպոզիցիայի համադրությունը, դետալների մանրամասն նկարված լինելը բնորոշ են Ուիլյամ Բուգրոյի արվեստի ակադեմիական ոճին։ Բուգրոն համարվում իր ժամանակի եվրոպացի ամենահայտնի ռեալիստ նկարիչներից մեկը[1][7]։

Ուիլյամ Բուգրոն ունի «Ավագ քույրը» խորագրով ևս մեկ հայտնի նկար՝ ստեղծված 1864 թվականին, որ պահվում է Բրուքլինի թանգարանում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «William Bouguereau — The Elder Sister». The Museum of Fine Arts, Houston. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 30.04.2012-ին.
  2. «Bouguereau, William Adolphe, 1825-1905. The Elder Sister» (HTML). FRESCO — The Frick Art Reference Library. Վերցված է 30.04.2012-ին.
  3. Patricia C. Johnson (8 июля 1992 года). «MFA acquires four noted works/New pieces include paintings by Manet and Bouguereau» (HTML). Houston Chronicle. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 30.04.2012-ին.
  4. «Teaching with Art — The Elder Sister» (HTML). The Museum of Fine Arts, Houston. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 30.04.2012-ին.
  5. «100 Highlights of the MFAH». The Museum of Fine Arts, Houston. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 30.04.2012-ին.
  6. Edger Peters Bowron, Mary G. Morton. Masterworks of European Painting in the Museum of Fine Arts, Houston. — Princeton University Press, 2000. — С. 148—149. — 238 с. — ISBN 978-0-691-00460-0
  7. «William Adolphe Bouguereau — French painter, teacher, frescoist & draftsman» (HTML). Art Renewal Center. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 30.04.2012-ին.
  8. «Brooklyn Museum — The Elder Sister, reduction (La soeur aînée, réduction) (ca. 1864)». Internet Archive archive.org. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 30.04.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել