Ավագ Զաքարյան

քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ավագ Զաքարյան (ծննդյան թիվն անհտայտ է անհայտ[1] - 1250[1]), XIII դարի պետական գործիչ, Զաքարյանների տոհմից աթաբեկ Իվանեի որդին։

Ավագ Զաքարյան
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է1250[1]
Քաղաքացիություն Վրաց թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինGvantsa Kakhaberidze?
Ծնողներհայր՝ Իվանե Ա Զաքարյան[1]

Կենսագրություն խմբագրել

Ավագ Զաքարյանը ծնվել է մոտ 1233-1234 թվականներին, հոր մահից հետո, ժառանգել է աթաբեկության պաշտոնը և Զաքարյան ֆեոդալական տան ավագությունը։ 1236 թվականին մոնղոլական 30000-անոց բանակը ներխուժել է Հայաստան։ Զորամասերից մեկը պաշարել է Ավագ Զաքարյանի նստավայրը՝ Կայեն բերդը։ Ավագը ստիպված բանակցություններ է սկսել մոնղոլների զորապետ Զարմազանի հետ և հպատակություն հայտնել։ Նրան հետևել են մյուս իշխանները Չարմաղանը, հաշվի առնելով Ավագ Զաքարյանի դիրքը և հեղինակությունը, աշխատել է սիրաշահել նրան և նրա միջոցով հպատակեցնել նաև Վրաստանի թագուհուն։

Մանգու խանի՝ Մոնղոլական կայսրության չորրորդ մեծ խանի օրոք Ավագ Զաքարյանը ճանաչվել է վրաց արքունիքի ներկայացուցիչ, Հայաստանի փաստական տիրակալ, մոնղոլների վարչառազմական պաշտոնեության ներկայացուցիչ, մոնղոլական բանակում հայ֊-վրացական միացյալ զորքերի գլխավոր հրամանատար և թումանի (վարչական միավոր) կառավարիչ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Մաթոսավանքը կառուցվել է Ավագի հսկողությամբ՝ մոնղոլական զավթիչ զորքերին ենթարկվելու երդումից հետո[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Դիվան հայ վիմագրության, Պ. 6. Իջևանի շրջան ։ Կազմ.՝ Ավագյան Սուրեն Արտեմի, Ջանփոլադյան Հռիփսիմե Միքայելի, ՀՍՍՀ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1977 թ. (էլեկտրոնային տարբերակ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 599