Ասք Ռոստամի մասին ( տաջ.՝ Достони Рустам, ռուս.՝ Сказание о Рустаме), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1971 թվականին[1], ռեժիսոր Բորիս Կիմյագարովի կողմից` Ֆիրդուսու «Շահնամե» վիպերգության մոտիվներով[2]։ Այն նշված թեմայով նկարահանված կինոեռապատումի առաջին ֆիլմն է` բաղկացած երկու մասից։

Ասք Ռոստամի մասին
տաջ.՝ Достони Рустам
Երկիր ԽՍՀՄ
Ժանրէպոս և ֆենթեզի ֆիլմ
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Կիմյագարով
Սցենարի հեղինակԳրիգորի Կոլտունով
ԴերակատարներԲիմբոլատ Վատաև, Օթար Կոբերիձե, Ալիմ Խոջաև, Սվետլանա Նորբաևա, Մախմուջոն Վախիդով, Ռազակ Խամրրաև և Գիվի Թոխաձե
ՕպերատորԴավլաթնազար Խուդոնազարով
ԵրաժշտությունԱրիֆ Մելիքով
ԿինոընկերությունՏաջիկֆիլմ
Տևողություն138 րոպե
ՀաջորդՌոստամ և Սոհրաբ

Սյուժեն խմբագրել

Ֆիլմը պատմում է հին իրանական լեգենդար դյուցազն և քաջ զինվոր Ռոստամի սխրանքների մասին, ով մշտապես պատրաստ է օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Էկրանին հայտնվում են էպոսի հերոսները` կույր աշուղը, ով դաժան տիրակալին պատմում է ողջ ճշմարտությունը, ինչպես նաև չարքը, ով շարունակ կերպարանափոխվելով, դավեր է նյութում գլխավոր հերոսի դեմ։

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Կերպար
Բիմբոլատ Վատաև Ռոստամ
Օթար Կոբերիձե Քավուս
Ալիմ Խոջաև բանաստեղծ
Սվետլանա Նորբաևա Թեհմինա
Մախմուջոն Վախիդով Թուլադ
Մուխամետջան Կասիմով Զալ
Գիվի Թոխաձե Թուս
Նոզուկմո Շոմանսուրովա Ռուդաբե

Նկարահանող խումբ խմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Բորիս Կիմյագարով ռեժիսոր
Գրիգորի Կոլտունով սցենարիստ
Դավլաթնազար Խուդոնազարով օպերատոր
Արիֆ Մելիքով կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Կինոնկարը հայերեն լեզվով կրկնօրինակվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում և համարվում է կրկնօրինակման լավագույն նմուշ։ Էկրանային տեքստի հեղինակը Վարոս Հովակիմյանն է, ռեժիսորները` Վիգեն Իսահակյանը և Լևոն Գրիգորյանը, հնչյունային ձևավորումը` Զանիկ Մուրադբեկյան, խմբագիրը` Մարգարիտա Մելիքյան։ Դերերը կրկնօրինակել են` Սոս Սարգսյանը, Վլադիմիր Աբաջյանը, Էդգար Էլբակյանը և ուրիշներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել