Աստրոս II բրազիլական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

Աստրոս II
Աստրոս II ՀԿՌՀ
Տեսակ ՀԿՌՀ
Արտադրող Բրազիլիա Բրազիլիա
Արտադրման տարիներ 1983-ից մինչ օրս
Հատի գին 13.5 մլն. $[1]
Հիմնական օգտագործողներ Բրազիլիա Բրազիլիա
Մեքենայի Քաշ 10 տ
Մեքենայի Երկարություն 7 մ
Մեքենայի Բարձրություն 2.9 մ
Մեքենայի Լայնություն 2.6 մ
Մեքենայի շարժիչի հզորություն 280 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ դիզելային
Վառելիքի պաշար 480 կմ
Հրթիռների քանակ 32 (ՍՍ-30)
16 (ՍՍ-40)
4 (ՍՍ-60, ՍՍ-80)
Հրթիռների տրամագիծ 127 մմ (ՍՍ-30)
180 մմ (ՍՍ-40)
300 մմ (ՍՍ-60, ՍՍ-80)
Կրակի Հեռահարություն 9-30 կմ (ՍՍ-30)
15-35 կմ (ՍՍ-40)
20-60 կմ (ՍՍ-60)
22-90 կմ(ՍՍ-80)

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Աստրոս II հրետանային հագեցվածությամբ հրթիռային համակարգ է, որը մշակվել է ԱՎԻԲՐԱՍ կազմակերպության կողմից։ Այս համակարգերը արտադրվել են 1960-ականների սկզբին և այժմ անընդհատ զարգացվում, և արդիականացվում են։ Աստրոս II-ը բրազիլական բանակի սպառազինությունում է 1983 թվականից։ 2014 թվականին սերիական արտադրության դրվեց Աստրոս II նոր արդիականացված համակարգերը և սկսվեցին արտահանվել այլ երկրներ։ Այս համակարգերն արդեն արտահանվել է Բահրեյն, Մալայզիա, Կատար և Սաուդյան Արաբիա։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

Աստրոս II համակարգերը տեղադրված են Mercedes-Benz 6x6 բարձր շարժունակության բեռնատարի շասսի վրա։ Մեքենայի երկարությունը կազմում է 7 մ, լայնությունը 2.9 մ, իսկ բարձրությունը 2.6 մ։ Աստրոս II համակարգը բավականին թեթև է նրա մարտական քաշը կազմում է ընդամենը 10 տոննա։ Մեքենան սնուցվում է Mercedes-Benz ՕՄ422 դիզելային շարժիչով՝ զարգացնելով 280 ձիաուժ հզորություն։ Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 90 կմ/ժ։ Աստրոս II համակարգի վառելիքի պաշարը կազմում է 480 կմ։ Մեքենան ունի թույլ զրահապատում, ապահովված է փոքր զենքի կրակից։

Մարտավարական տվյալներ խմբագրել

Բրազիլական արտադրության Աստրոս II ՀԿՌՀ-երը ղեկավարում են 3 հոգանոց անձնակազմի կողմից։ Աստրոս II համակարգերն ունեն երեք տեսակի 127, 180 և 300 մմ-անոց հրթիռներ։ 127 մմ-անոց հրթիռի առավելագույն հեռահարությունը կազմում է 9-30 կմ, 180 մմ-անոց հրթիռի հեռահարությունը 15-35 կմ, իսկ 300 մմ-անոց հրթիռի հեռահարությունը շուրջ 20-90 կմ։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ Աստրոս II համակարգերը արձակում են նաև կասեթային մարտագլխիկներ։ Աստրոս II համակարգերը բացի արձակման կայանից բաղկացած են նաև վերալիցքավորման, բեռնամբարձիչ մեքենաներից։ Վերալիցքավորումը կատարվում է վերամբարձի օգնությամբ։

Տեսակներ խմբագրել

 
Աստրոս II ՍՍ-30

Աստրոս II համակարգը լինում են 4 տեսակի՝ կախված հրթիռների տրամաչափերից։

Տեսակ ՍՍ-30 ՍՍ-40 ՍՍ-60 ՍՍ-80
Հրթիռների տրամագիծ 127 մմ 180 մմ 300 մմ 300 մմ
Հրթիռների քանակ 32 հատ 16 հատ 4 հատ 4 հատ
Հրթիռների քաշ 68 կգ 152 կգ 595 կգ -
Հրթիռների երկարություն 3.9 մ 4.2 մ 5.6 մ -
Կրակի հեռահարություն 9-30 կմ 15-35 կմ 20-60 կմ 22-90 կմ

Աստրոս 2020 խմբագրել

Բրազիլիայում ընդունվել է Աստրոս 2020 ծրագիրը, որը նախատեսում է ոչ միայն Աստրոս համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) արդիականացում, այլև նոր Աստրոս III համակարգեր, որոնց հեռահարությունը կհասնի մինչև 300 կմ-ի։ Այս համակարգերն օժտված կլինեն թևավոր հրթիռներով։ Այս ծրագրի համաձայն մեքենան ունակ է լինելու արձաակել նոր ԱՎ-ՏՄ 300-տակտիկական հրթիռներ։

Համեմատություն Սմերչ, Ուռագան, ԱՌ1Ա, PHL-03, ՎՄ-80, HIMARS, M270 և Պինակա ՀԿՌՀ-երի հետ խմբագրել

Զինատեսակ Սմերչ[2] Ուռագան[3] ԱՌ1Ա[4] PHL-03[5] ՎՄ-80 HIMARS[6] M270[7] Աստրոս II[8] Պինակա[9]
Պատկեր
             
Արտադրող երկիր   ԽՍՀՄ
  ՌԴ
  ԽՍՀՄ
  ՌԴ
  Չինաստան   Չինաստան   Չինաստան   ԱՄՆ   ԱՄՆ   Բրազիլիա   Հնդկաստան
Արտադրման տարիներ 1987-մինչ օրս 1975-մինչ օրս 2009-մինչ օրս 2005-մինչ օրս 1999-մինչ օրս 2005-մինչ օրս 1983-մինչ օրս 1983-մինչ օրս 2000-մինչ օրս
Զանգված 43.7 տ 20 տ 42.5 տ 43 տ 32 տ 10.9 տ 24.56 տ 10 տ 45 տ
Երկարություն 12.1 մ 9.63 մ 13 մ 12 մ 9.5 մ 7 մ 6.97 մ 7 մ 12.5 մ
Բարձրություն 3.05 մ 2.8 մ 3 մ 3 մ 3 մ 3.2 մ 2.97 մ 2.9 մ 3 մ
Լայնություն 3.05 մ 3.23 մ 3 մ 3 մ 3.5 մ 2.4 մ 2.62 2.6 մ 2.5
Տրամաչափ 300 մմ 200 մմ 300 մմ 300 մմ 273 մմ 227 մմ 227 մմ 127, 180, 300 մմ 214 մմ
Ուղղորդիչների քանակ 12 հատ 16 հատ 10 հատ 8 հատ 12 հատ 6 հատ 12 հատ 32, 16, 4 հատ 16
Կրակի նվազ. հեռավորություն 2 կմ 8.5 կմ 20 կմ 20 կմ 34 կմ 2 կմ 2 կմ 7 կմ 5 կմ
Կրակի առավել. հեռավորություն 90 կմ 34 կմ 130 կմ 150 կմ 80 կմ 300 կմ 300 կմ 90 կմ 40 կմ
Վերալիցքավորում 30 րոպե 12-20 րոպե 20 րոպե 30 րոպե 15-20 րոպե 5-10 րոպե 5 րոպե 15-20 րոպե 15 րոպե
Վառելիքի պաշար 850 կմ 500 կմ 650 կմ 650 կմ 550 կմ 480 կմ 485 կմ 480 կմ 800 կմ
Արժեք 12.5 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 7 մլն. $ 18 մլն. $ 20 մլն. $ 13,5 մլն. $ 2 մլն. $

Սպառազինություն խմբագրել

 
Աստրոս II համակարգեր ունեցող երկրները

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել