Աստրիդ Զիդովեր (անգլ.՝ Astrid Zydower, օգոստոսի 4, 1930(1930-08-04)[1], Գերմանիա - մայիսի 27, 2005(2005-05-27)[1], Kentish Town, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քանդակագործ։

Աստրիդ Զիդովեր
Ծնվել էօգոստոսի 4, 1930(1930-08-04)[1]
ԾննդավայրԳերմանիա
Մահացել էմայիսի 27, 2005(2005-05-27)[1] (74 տարեկան)
Վախճանի վայրըKentish Town, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՇելֆիլդի արվեստի դպրոց
Մասնագիտությունքանդակագործ և օֆորտանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
 Astrid Zydower Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աստրիդ Զիդովերը ծնվել է 1930 թվականին Գալիցիա շրջանի մի փոքրիկ գյուղում, որն այդ ժամանակ գտնվում էր Գերմանիայի սահմաններում[2][3]։ Որպես հրեա ընտանիք՝ Զիդովերները նացիստական իշխանության օրոք եղել են խտրականության և ճնշման ներքո, և 1939 թվականին Զիդովերների երեք երեխաները տարհանվել են Բրիտանիա վերջին Kindransransport գնացքով` նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելը[2][3]։ Հոլոքոստի ընթացքում Զիդովերների ծնողները տեղահանվեցին, այնուհետև սպանվեցին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում[2][3]։

Անգլիայում Զիդովերների երեխաներն անցել են Շեֆիլդում բնակվող քվակեր Ֆրիմանների խնամակալության ներքո[2]։ Սկզբնական շրջանում, անգլերեն չխոսելու պատճառով, Աստրիդը դպրոցում դժվարություններ ուներ, սակայն ակնհայտ էր նրա նկարչական տաղանդը և նա ուսումը շարունակեց Շելֆիլդի արվեստի դպրոցում[2], որտեղից Արվեստի արքայական քոլեջում սովորելու կրթաթոշակ ստացավ։ Այնտեղ Աստրիդին դասավանդել են Լեոն Անդերվուդը և Ջոն Սքիպինգը, և Աստրիդի մոտ զարգացել են քանդակագործի ունակությունները[3]։

 
«Աստվածամայրն ու մանուկը», հատված Հիսուսի ծննդից, տեղադրված է Լինքոլնի տաճարում

1960-ական թվականներին Զիդովերը դասավանդել է Լոնդոնի հյուսիսում գտնվող Հորնսի արվեստի դպրոցում և ստացել մի շարք մեծամասշտաբ քանդակագործության պատվերներ։ 1964 թվականին, Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան 400-ամյակի կապակցությամբ Կանադայի Օնտարիո նահանգի Ստրատֆորդ քաղաքում ստեղծել է իրական չափերի ֆիգուրների շարք[3]։ Զիդովերի աշխատանքները ներկայացվել են Մոնրեալի Էքսպո '67 համաշխարհային տոնավաճառում, այնուհետև Օսակայի Էքսպո '70-ում[3]։

 
Օրփեոսի 9 ոտնաչափ բարձրությամբ բրոնզե արձանը Յորքշիրի Հարվուդ հաուզի կենտրոնական տաղավարի շատրվանի վրա

Զիդովերի Հորնսի արվեստի դպրոցի աշակերտներից է եղել Շիրլի Էն Շեփարդը, Ռոլինգ Սթոունզ խմբի թմբկահար Չարլի Ուոթսի կինը, և Զիդովերը մի շարք պատվերներ է ստացել Ուոթսից և խմբի այլ անդամներից։ Ուոթսի համար նա ստեղծել է Ոդիսևսի կիսանդրին, Միք Ջագերի համար՝ Ակտեոնի գլուխը[3]։ Սուրբ Պողոսի տաճարի համար քանդակել է Սուրբ ծննդյան տեսարան, որը ցուցադրվել է ամեն տարի Սուրբ ծննդին, նախքան Լինքոլնի տաճար տեղափոխելը[3]։ Թել Ավիվի հրեական սփյուռքի թանգարանի համար Զիդովերը ստեղծել է տաս տղամարդկանց խմբաքանդակ` մինյան, որոնք պատրաստվում են մտնել աղոթասրահ[2]։ 1970 թվականին պատվեր է ստացել ստեղծելու Ռամբեր բալետի հիմնադիր Մարի Ռամբերի բրոնզե կիսանդրին, որի արդյունքում մտերմացել է Ռամբերի և Նյու Յորք Սիթի բալետի այլ արտիստների հետ[2][4]։ 1984 թվականին Յորքշիրի Հարվուդ հաուզի կենտրոնական տաղավարի շատրվանի համար Զիդովերը ստեղծել է 9 ոտնաչափ բարձրությամբ Օրփեոսի՝ ընձառյուծն ուսերին բրոնզե արձանը[2]։ Հետագա կյանքի ընթացքում Զիդովերը զբաղվել է փորագրությամբ՝ հիմնականում ստեղծելով հունական դիցաբանության կերպարներ[2]։

Զիդովերի աշխատանքները գտնվում են Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում և Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում[4][5]։ 1968 թվականին Զիդովերն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի։ Երկար տարիներ ապրել է Քենթիշ քաղաքի մի մեծ տան մեջ, որը եղել է նաև նրա ստուդիան։ Մահացել է 2005 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Madeleine Harmsworth (2005 թ․ դեկտեմբերի 6). «Astrid Zydower». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 David Buckman (2006). Artists in Britain Since 1945 Vol 2, M to Z. Art Dictionaries Ltd. ISBN 0 953260 95 X.
  4. 4,0 4,1 «Marie Rambert». National Portrait Gallery. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. «A Tragedy of Fashion». Victoria & Albert Museum. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • Astrid Zydower Her Life & Works by Peter Amsden, (ASAT Productions, 2009)

Արտաքին հղումներ խմբագրել