Աստրեոս, Աստրևս, Աստրեուս, Աստրեա (հին հունարեն՝ Ἀστραῖος), աստղերի աստվածություն նաև համարվել է սեմինի Տիտան-Աստված։ Ոմանք կապել են նրան քամիների հետ, քանի որ նա հանդիսանում էր չորս քամիների աստվածների հայրը։

Աստրեոս
Տեսակտիտաններ
Սեռարական
ՀայրԿրիոս
ՄայրԵվրիբիա
ԵղբայրՊալանտոս, Պերսես
Քույր/ԵղբայրՊերսես և Պալանտոս
ԱմուսինԷոս
ԶավակներAnemoi?, Բորեաս, Զեփիրոս, Նոտոս, Astra Planeta?, Ֆոսֆոր (դիցաբանություն), Apeliotes?, Հեսպեր, Euros?[1], Caecias?, Lips?, Sciron?, Աստրաիա, Pyroeis?, Phaenon?, Stilbon? և Argestes?

Հեսիոդոսի Թեոգոնիայում Աստրևսը Կրտսեր տիտաների շարքերում էր, Կրիոսի և Էվրիբեի որդին։ Սակայն, Հիգինիուսը գրել էր, որ նա անմիջապես դուրս է գալիս Տարտարոսից և Գեայից, և այսուհետ նա համարվում էր Գիգանտներից մեկը։

Համապատասխանաբար, լինելով սեմինի աստվածություն, Աստրեոսը ամուսնացել է Էոս՝ լուսաբացի աստվածուհու հետ։

Միասին՝ որպես մթնշաղի և արշալույսի աստվածություններ, մի շարք երեխաներ են ծնում, որոնք կապված էին այն երևույթների հետ, ինչը տեղի էր ունենում երկնքում մթնշաղի ընթացքում։ Նրանք շատ որդիներ ունեն, չորս Anemoi ("քամիներ").

Աստրեայից և Էոսից ծնունդ առան գիշերվա խավար երկնքում վառվաող բոլոր քամիները. հյուսիսային մոլեգին քամին՝ Բորեասը, արևելյանը՝ Էվրոսը, հարավային խոնավ քամին՝ Նոտոսը և արևմտյան փաղաքուշ քամին ՝ Զեփիրոսը, որ անձրևաբեր ամպեր է կուտակում։

և հինգ Astra Planeta ("մոլորած աստղեր", այսինքն, մոլորակները).

Phainon (Սատուրն / Երևակ), Phaethon (Յուպիտեր / Լուսնթագ), Pyroeis (Մարս / Հրատ), Eosphoros / Hesperos (Venus / Արուսյակ) և Stilbon (Mercury / Փայլածու)։

Նա նաև երբեմն կապված էր լինում Աեոլուսի հետ, Քամիների Պահապանի, քանի որ քամիները հաճախ առաջանում էին մթնշաղի ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել