«Աստված օգնական» (անգլ.՝ God Speed), բրիտանացի նկարիչ Էդմունդ Լեյթոնի նկարը, հեղինակն այն վրձնել է 1900 թվականին։

Աստված օգնական
տեսակգեղանկար
նկարիչԷդմունդ Լեյթոն
տարի1900
բարձրություն160 սանտիմետր
լայնություն116 սանտիմետր
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

Նկարագրություն և վերլուծություն խմբագրել

Կտավի դիմային մասում պատկերված են պատերազմ մեկնող զրահով ասպետը և նրան ճանապարհող սիրուհին։ Աղջիկը մարտիկի թևին է կապում կարմիր ժապավեն, ինչը միջնադարում, ըստ ավանդույթի, միավորում է սիրահարներին։ Արծվառյուծի քանդակը, որը երևում է բազրիքի վրա, հանդիսանում է ուժի և զինվորական փառքի խորհրդանիշ[1]։

Սա նկարչի այն քիչ նկարներից է, որը նա նկարել է ասպետական թեմայով։ Նկարը 1900 թվականին ցուցադրվել է Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Դրանից հետո Էդմունդ Լեյթոն նկարել է «Ակոլադա» (1901)[2] և «Ձեռնադրում» (1908)[3] նկարները։

Նկարի ճակատագիր խմբագրել

Հեղինակը կտավը վաճառելուց հետո այն պահպանվել է մի քանի մարդկանց մասնավոր հավաքածուներում։ 1988 թվականին նկարը վաճառքի է հանվել «Քրիստիս» աճուրդում, որտեղ այն գնել է ամերիկացի մի կոլեկցիոներ։ 2000 թվականին կտավը նորից հայտնվել է «Քրիստիս» աճուրդում, իսկ յոթ տարի անց՝ «Սոթբիս» աճուրդում և որտեղ վաճառվել է բրիտանական մասնավոր հավաքածուի վրա։ 2012 թվականի մայիսի 10-ին «Սոթբիս» աճուրդի միջոցով նկարն այլ սեփականատեր է գտել, որն այն գնել է 481 250 ֆունտ ստեռլինգով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Van Aalst, Wim (14 августа 2012). «Reading Art: Blair Leighton's 'God Speed'» (անգլերեն). TheEpochTimes.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. «Акколада картина. Эдмунд Лейтон – Посвящение в Рыцари». evg-crystal.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  3. «Эдмунд Лейтон. «Посвящение». 1908 г. - scoopnest.com». Scoopnest (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  4. «Lot 26» (անգլերեն). Сотбис. 10 мая 2012. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.