Աստվածուհի, իգական սեռի աստվածություն[1]։ Աստվածուհիները կապվել են տարբեր ոոլորտների հետ, օրինակ՝ գեղեցկության, սիրո, գրավչության, մայրության և պտղաբերության (հիմնականում՝ նախապատմական ժամանակաշրջանում)։ Նրանք կապված են եղել նաև այնպիսի գաղափարների հետ, ինչպիսիք են պատերազմը, արարումը և մահը։

Աֆրոդիտեն հին հունական դիցաբանության մեջ գեղեցկության և սիրո աստվածուհին է:

Որոշ հավատքներում կանացի սուրբ կերպարը կենտրոնական դեր է զբաղեցնում կրոնական աղոթքներում և երկրպագություններում։ Օրինակ՝ շակտիզմը՝ երկրպագումը կանացի ուժին, որը կենդանություն է պարգևում աշխարհին, հանդիսանում է հինդուիզմի հիմնական երեք ուղղություններից մեկը։

Միաստվածային կամ գրեթե միաստվածային կրոններում «Մեծ աստվածուհու» կերպարը որոշ ժամանակակից մայրիշխանականների կողմից պաշտամունքի է ենթարկվում որպես աբրահամականան Աստծո նախորդի կամ դրա անալոգային կին տարբերակի հետ, ինչը կապված է Միջերկրական երկրներում պատմական առանցքային ժամանակում եղած միաստվածության վերելքի հետ։ Բազմաստված կրոնները, ներառյալ դրանց վերակառուցողականները, պատվում են բազմաթիվ աստվածուհիների և իգական աստվածությունների և սովորաբար դիտարկում են դա որպես տարբերակում՝ առանձին էակներ[2]։ Այս աստվածությունները կարող են լինել պանթեոնի մի մաս, կամ տարբեր շրջաններ կարող են ունենալ առանձին աստվածություններ[3]։

Ստուգաբանություն խմբագրել

«Goddess» (անգլ. թարգմանաբար՝ «Աստվածուհի») բառն ածանցավոր բառ է, որը համատեղում է գերմանական «god» (անգլ. թարգմանաբար՝ «Աստված») բառը և լատինական «ess» (-ուհի) ածանցը։ Առաջին անգամ այն հայտնվել է մոտ 1350 թվականին միջին անգլերենում։ Անգլիական բառաձևին հաջորդել են նմանատիպ բառեր այլ լեզուներով, ներառյալ եգիպտերենը, դասական հունարենը և մի շարք սեմական լեզուները։

Պատմական բազմաստվածություն խմբագրել

Հին Մերձավոր Արևելք խմբագրել

Միջագետք խմբագրել

Ինաննան առավել երկրպագվող աստվածուհին է եղել հին Շումերում[4][5][6]։ Հետագայում նա սինկրետիզացվել է Արևելյան Սեմական Իշտար աստվածուհու հետ[7]։ Միջագետքի այլ աստվածուհիներն են Նինհուրսագը, Նինլիլը, Անթուն և Գագան։

 
Եգիպտոսական պատերազմի աստվածուհի Նեյթի արձանը, որտեղ նա կրում է Դեշրեթ թագ հյուսիսային Եգիպտոսից, որը բաղկացած է Ուաջիթի կոբրայից։

Հին Աֆրիկա (Եգիպտոս) խմբագրել

  • Հելիոպոլիսի Էնեադի աստվածուհիներ՝ Թեֆնութ, Նութ, Նեֆթիս, Իսիդա
  • Հերմոպոլիսի Օգդոադի աստվածուհիներ՝ Նուն, Ամունեթ, Քեք, Հեհ
  • Սաթիսը և Անուկետ՝ Էլեֆանտինի տրիադից։

Հանաան խմբագրել

Հանաանի շրջանի աստվածուհիներ՝ Բա՝ ալաթ Գեբալ, Աստարտ, Անատ։

Անատոլիա խմբագրել

Անատոլիայի շրջանի գլխավոր աստվածուհիներն են Կիբելան, Հեբատը, Արինիտին և Լետոն։

Հնդեվրոպական ավանդույթներ խմբագրել

Նախաքրիստոնեական և նախաիսլամական աստվածուհիները այն մշակույթներում, որտեղ խոսում էին հնդեվրոպական լեզուներով։

Հնդկական խմբագրել

Այդ ժամանակվա Հնդկաստանի գլխավոր աստվածուհիներն են Ուշասը, Պրիթիվին, Ագնեյան և Վարունին։ Ուշասը հնդկական դիցաբանության մեջ գլխավոր աստվածուհին էր։

Իրանական խմբագրել

Իրանական դիցաբանության աստվածուհիներն են Անահիտա (հայ դիցաբանության մեջ՝ Անահիտ), Դաենա, Սպենտա Արմաիտին և Աշին։

Հունահռոմեական խմբագրել

 
Կերեսի՝ Հռոմեական դիցաբանության մեջ գյուղատնտեսության աստվածուհու արձան։
  • Էլեվսինյան միսթերիաներ՝ Պերսեփոնե, Դեմետրա, Բաուբո
  • Արտեմիս՝ վայրի բնության, վայրի կենդանիների, կուսության, ծննդի և որսի աստվածուհի
  • Աֆրոդիտե՝ սիրո և գեղեցկության աստվածուհի
  • Աթենաս՝ արհեստների, ռազմավարության, իմաստության և պատերազմի աստվածուհի։ Էթենասը նույնպես կուսության աստվածուհի է։
  • Դիոնե՝ մարգարեության վաղ աստվածուհի
  • Էրիս՝ քաոսի աստվածուհի
  • Գեա՝ Երկրի նախնադարյան աստվածուհի; աստվածների մեծ մասը նրանից է առաջացել
  • Հեկատա՝ կախարդության, խաչմերուկների և մոգության աստվածուհի։ Հաճախ համարվում է քրոնիկ կամ լուսնային աստվածուհի, նա պատկերված է կամ որպես միայնակ աստվածուհի, կամ որպես եռակի աստվածուհի (կույս, մայր և ծեր կին)
  • Հերա՝ ընտանիքի և ամուսնության աստվածուհի։ Նա Զևսի կինն է և օլիմպիականների թագուհին, Արեսի մայրը
  • Հեստիա՝ տան, օջախի, ընտանիքի և պետության աստվածուհի։ Զևսի, Պոսեյդոնի, Հադեսի, Հերայի և Դեմետրայի ավագ քույրը։ Հեստիան նույնպես կուսության աստվածուհի է
  • Իրիս՝ ծիածանների աստվածուհի
  • Նիկե՝ հաղթանակի աստվածուհի։ Նա պատկերված է հիմնականում Զևսի կամ Աթենասի, և երբեմն Արեսի հետ
  • Սելենե՝ լուսնի աստվածուհի։

Կելտական խմբագրել

Կելտերի բազմաստվածության աստվածուհիներն են․

  • Կելտական հնություն՝ Բրիգանտիա
  • Գալա-հռոմեական մշակույթ՝ Էփոնա, Դեա Մաթրոնա
  • Իռլանդական դիցաբանություն` Աանյե, Բոան, Բրիգիդ, Կալեք, Դանու, Էրիու, Ֆանդ և Մորիգան։

Մինչկոլումբոսյան Ամերիկա խմբագրել

Ացտեկ խմբագրել

 
Շոչիքեթցալը (ձախից) և Չալչիութլիքուեն (աջից) այնպես, ինչպես նրանք պատկերված են առևտրային կոդեքսի վրա։
  • Չալչիութլիքուե՝ ջրի աստվածուհի
  • Չանթիկո՝ օջախի և կրակի աստվածուհի
  • Քոյոլշաուկի՝ լուսնի հետ կապված պատերազմի աստվածուհի
  • Ինցփափալոտլ՝ Թամոանչանի հրեշավոր տիրակալը (դրախտային թագավորություն)
  • Միքթլանսիութատլ՝ Միկթլանի թագուհին (ստորգետնյա աշխարհ)
  • Շոչիքեթցալ՝ պտղաբերության, գեղեցկության և կանացի սեքսուալության աստվածուհի

Այլ խմբագրել

Ինկերի պանթեոնը ներառել է այնպիսի աստվածուհիների, ինչպիսիք են Պաչամաման՝ բարձրագույն մայր Երկիր, Մամա Կիլյան՝ լուսնի աստվածուհի և Մամա Օքլյոն՝ պտղաբերության աստվածուհի։

Մայայի պանթեոնի հիմնական աստվածուհիներն էին Իշչելը՝ մայր աստվածուհին և Մայա լուսնի աստվածուհին։ Աստվածուհի առաջինը ղեկավարում էր էր էրոտիկան, մարդկային ծնունդը և ամուսնությունը։ Իշթաբը ինքնասպանության աստվածուհին էր։

Ժողովրդական կրոն և անիմիզմ խմբագրել

Աֆրիկյան կրոններ խմբագրել

 
Նեպալի դուստրը, որին երկրպագում էին որպես կենդանի աստվածուհի, նրան անվանել են Կումարի

Աֆրիկյան և աֆրիկյան սփյուռքի կրոնների մեջ աստվածուհիները հաճախ են սինքրետացվում Մարիանի նվիրվածությամբ, ինչպես, օրինակ, Էզիլի Դանթորում (Չենսթոխովի Սև Մադոննա) և Էրզուլի Ֆրեդայում (Մաթեր Դոլորոսա)։ Կա նաև Բաքը, եթովպացի աստվածուհին, որին դեռևս երկրպագում են հարավային շրջաններում։ Նա մարմնավորում է կնոջ բերրի կողմը։ Հետևաբար, երբ կնոջ մոտ սկսվում է դաշտանի շրջան, դա նշանակում է ոչ միայն իր հնազանդությունը բնության, այլը դաշինք աստվածուհու հետ։ Մեկ այլ Եթովպացի աստվածուհին Աթեթն է՝ գարնան և բերրիության աստվածուհին։ Ֆերմերները ավանդաբար իրենց արտադրանքի մի մասը թողնում են բերքահավաքի յուրաքանչյուր սեզոնի վերջում որպես զոհաբերություն, իսկ կանայք երգում են ավանդական երգեր։

Եզակի աստվածուհու վրա հենոթեիզմի հազվագյուտ օրինակը հանդիպում է Սուդանի Հարավային Նուբա շրջանում։ Նուբան ընդունում է աստվածուհուն որպես «մեծ մայր», որը կյանք է տվել երկրին և մարդկությանը[8]։

Չինական ժողովրդական կրոն խմբագրել

  • Մացզու՝ ծովի աստվածուհի, ով պաշտպանում է ձկնորսներին և նավաստիներին, նրան լայնորեն երկրպագում են Չինաստանի հարավարևելյան ափամերձ շրջաններում և Հարավարևելյան Ասիայի հարակից շրջաններում[9]։

Սինտոիզմ խմբագրել

Ամատերասու աստվածուհին գլխավորն է սինտոյական աստվածների մեջ այն ժամանակ, երբ աստվածների շարքում են նաև Ամե-նո-Ուձումե-նո-Միկոտոն և Կոնոհանասակույա-հիմեն[10]։

Հինդուիզմ խմբագրել

 
Հնդիկ ռազմիկ աստվածուհի Դուրգան սպանել է դև գոմեշ Մահիշասուրային:

Հինդուիզմը տարբեր հավատալիքների համակարգերի ամբողջություն է, որը դավանում է աստվածների և աստվածուհիների բազմությանը, որոնք ներկայացված են և/կամ գալիս են մեկ աղբյուրից[11]։

Հնդկաստանի տարբեր գյուղական շրջաններում տեղական աստվածները հաճախ նույնացվում են հինդու աստվածների հիմնական ուղղության հետ, այս գործընթացը կոչվում է սանսկրիտացում[12]։

Աբրահամական կրոններ խմբագրել

Հուդայականություն խմբագրել

Ըստ Զոհարի՝ Լիլիթն Ադամի առաջին կինն է[13], որը ստեղծվել է Ադամի հետ միևնույն ժամանակ։ Նա թողել է Ադամին և հրաժարվել վերադառնալ Եդեմի պարտեզ այն բանից հետո, երբ նա սեռական հարաբերություններ էր ունեցել Սամայել հրեշտակապետի հետ[14]։ Նրա պատմությունը մեծ տարածում է ստացել միջնադարում՝ Ագգադական միդրաշի, Զոհարի և հրեական միստիցիզմի ավանդույթի մեջ[15]։

Զոհարյան պատմություններն ազդել են հրեական բանահյուսությունների վրա, որտեղ Աստված ստեղծել է Ադամին, որպեսզի ամուսնանա Լիլիթ անունով կնոջ հետ։ Հրեական ավանդույթներից դուրս՝ Լիլիթը կապված է Մայր աստվածուհու՝ Ինաննայի հետ, որը հետագայում հայտնի է դառնում Իշթար կամ Աշերա անուններով։ Գիլգամեշ էպոսում ասում էին, որ Գիլգամեշը ոչնչացրել է մի ծառ, որը գտնվում է սուրբ այգում, որը նվիրված է եղել Իշթար/Ինաննա/Աշերա աստվածուհուն։ Լիլիթը հուսահատության մեջ ընկնում է ամայացած անապատ։ Այնուհետև նա պատկերված է Թալմուդում և Կաբբալայում որպես Աստծո կողմից ստեղծված առաջին էակի՝ Ադամի կին։ Ժամանակի ընթացքում, ինչպես ասվում է Հին Կտակարանում՝ եբրայեցի հետևորդները շարունակում էին երկրպագել «Կեղծ կուռքերին», ինչպիսին էր Աշերան և նրանք ակրծում էին, որ նա Աստծո չափ հզոր է։ Երեմիան խոսում է իր (Աստծո հետ), նրան դժգոհություն հայտնելով եբրայեցիներին այդ պահվածքից՝ Հին Կտակարանում, որովհետև նրանք զբաղվում էին այդ աստվածուհու երկրպագությամբ։ Լիլիթը զրկվում է Ադամի և Աստծո ներկայությունից, այն ժամանակ, երբ պարզվում է, որ նա «դև» է, իսկ դրանից հետո Ադամի կինն է դառնում Եվան։ Այնուհետև Լիլիթը օձի կերպարանք է ընդունում և իր խանդով ցասում է ունենում որպես Ադամի կին։ Այնուհետև որպես օձ՝ Լիլիթը շարունակում է խաբել Եվային՝ գիտելիքի ծառից պտուղն ուտելու մեջ և այս կերպ պատասխանատու է դառնում ողջ մարդկության ճակատագրի համար։ Հարկ է նշել, որ հուդայականությունից առաջ դավանվող կրոններում՝ օձը կապված է իմաստության և վերածննդի հետ (մաշկը փոխելով)։

Եբրայերեն նշանավոր տեքստերում նշվում են հետևյալ իգական աստվածությունները.

Քրիստոնեություն խմբագրել

 
Կույս Սոֆիան՝ պատկերված Հարմոնիայի միությունում, այն գտնվում է Փենսիլվանիայի Հարմոնիա քաղաքում, ճարտարապետն է Ֆրեդերիկ Ռեյրեթ Ռափը (1775–1834):

Քրիստոնեության մեջ Սուրբ Երրորդությունից բացի ցանկացած այլ աստվածության երկրպագությունը համարվում էր հերետիկոսություն։ Մարիամի՝ Հիսուս Քրիստոսի մոր որպես առանձնահատուկ արտոնյալ սրբի հարգանքը շարունակվում է կաթոլիկ հավատքի սկզբից մինչ օրս։ Մարիամին որպես հարգանք տալիս են նմանատիպ անվանումներ՝ Աստվածախին, Երկնքի թագուհի, Եկեղեցու մայր, Մեր Մայր, Ծովի աստղ և այլ բարձր կոչումներ։ Մարիամին նվիրվածությունները հանդիպում են նաև Արևելյան ուղղափառության և երբեմն անգլիկանության մեջ՝ չնայած բողոքականության դավանանքների մեծ մասին։

Որոշ քրիստոնեական ավանդույթներում (օրինակ՝ ուղղափառ ավանդություններում) Սոֆիան կամ աստվածային իմաստության (կամ հրեշտակապետի) անձնավորումն է, որը կնոջ կերպարանք է ստանում։ Նա հիշատակվում է «Առակաց գրքի» առաջին գլխում։ Որոշները Սոֆիային ճանաչում են որպես քրիստոնեության մեջ՝ Սուրբ Երրորդության մեջ Սուրբ Հոգուն իմաստություն հաղորդող, որի անունները եբրայերեն՝ Ռուաչ և Շեխինա է, երկուսն էլ կանացի են, իսկ աղավնու խորհրդանիշը սովորաբար կապված է Հին Մերձավոր Արևելքում՝ Մայր աստվածուհու կերպարի հետ։

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները (մորմոններ) հավատում են, որ ուղղակիորեն չեն երկրպագում Երկնային մոր գոյությանը, որը Երկնային Հոր կինն է։ Դրա հետևորդները հավատում են նաև, որ բոլոր մարդիկ, և՛ տղամարդիկ, և՛ կանայք հնարավորություն ունեն դառնալու որպես Աստվածներ՝ այնպիսի գործընթացի միջոցով, որը հայտնի է որպես վեհացում։

Միստիցիզմում, գնոստիցիզմում, ինչպես նաև որոշ հելլենիստական կրոններում գոյություն ունի Սոֆիա անունով մի կին ոգի կամ աստվածուհի, որի մասին ասվում է, որ նա իմաստության աստվածուհին է և երբեմն նկարագրվում է որպես կույս։ Հռոմեական կաթոլիկ միստիցիզմում Սուրբ Հիլդեգարդը նշել է Սոֆիային որպես տիեզերական գործիչ ինչպես իր գրավոր աշխատություններում, այնպես էլ արվեստի մեջ։ Անգլիայում բողոքական ավանդույթի շրջանակներում 17-րդ դարի միստիկական տիեզերաբան և Ֆիլադելֆիայի հասարակության հիմնադիր Ջեյն Լիդն իր տեսիլքներից և երկխոսություններից շատ նկարագրեր է գրել «Կույս Սոֆիայի» մասին, որը նրա խոսքերով՝ բացահայտել է նրա տիեզերքի հոգևոր գործերը։ Լեյդի վրա մեծ ազդեցություն են ունեցել 16-րդ դարի գերմանացի քրիստոնյա և միստիկ Յակոբ Բումեմի աստվածաբանական գրությունները, որը նույնպես խոսում է Սոֆիայի մասին իր գործերում, օրինակ՝ «Ճանապարհ դեպի Քրիստոսը»[16]։ Յակոբ Բեմեն մեծ ազդեցություն է ունեել շատ քրիստոնյա միստիկների և կրոնական գործիչների վրա, ներառյալ Ջորջ Ռափփան և Հարմոնիայի միությունը։

Ֆեմինիստական աստվածաբանություն խմբագրել

 
Դաոսական մոնադ, որը պատկերում է Ին և յանին, կանանց և տղամարդկանց սկիզբը:

Ֆեմինիստական կրոնի բարեփոխումը ժխտում է աստված բառի հայրապետական ընթերցումը և ընդգծում է կանանց մեծ դերը կրոնական պատմության և ժամանակակից պրակտիկայի մեջ։

1970-ականներից շատ կանայք դուրս են եկել քրիստոնեական եկեղեցիներից և միավորվել են տարբեր խմբերի, որոնք վերածնում են հին մեծ աստվածուհիների երկրպագությունը։ 1974-1984 թվականներին ԱՄՆ-ում լույս է տեսել «WomanSpirit» ամսագիրը, որում տպագրվել են հոդվածներ, պոեզիա, կանանց ծեսեր, ուսումնասիրվել է կանանց աստվածության վերաբերյալ գաղափարներն ու զգացմունքները, մոտավորապես միևնույն ժամանակ սկսել է հրատարակվել և շարունակում է մինչև այժմ անընդմեջ լույս ընծայել «The Beltane Papes» համանման ամսագիրը։ Մի շարք գրքերում մշակվել է արմատական ֆեմինիստական աստվածաբանությունը[17][18]։ Արևմուտքում ծագած ոչ լեզվական ֆեմինիստական միավորումների օրինակներն են՝ Դիանական Վիկկան, աստվածուհու բարեփոխված միաբանությունը, միջազգային (RCG-I) և այլն։

Ֆեմինիստ աստվածաբաններից շատերը դավանում են Տրիեդինա աստվածուհու պաշտամունքը, որի սկիզբը դրել են Ռոբերտ Գրեյվսը «Սպիտակ աստվածուհի» և Մարիա Գիմբուտասը «Հին Եվրոպա» հանրահայտ գրքերով։ Ժամանակակից բոլոր կրոնական միավորումների ամբողջությունը, որոնք հիմնականում երկրպագում են աստվածուհիներին, կոչվում է «աստվածուհու շարժում»։

Փոխաբերական օգտագործում խմբագրել

«Աստվածուհի» տերմինը նույնպես հարմարեցված է բանաստեղծական և աշխարհիկ օգտագործման համար, որպես ոչ առասպելական կնոջ հաճոյախոսական նկարագրություն[19]։ Օքսֆորդի անգլերենի բառարանը նշում է 1579 թվականը որպես այս տերմինի փոխաբերական իմաստով օգտագործման առաջին դեպք։

Շեքսպիրի մոտ մի քանի տղամարդ կերպարներ կանանց վերաբերվել են որպես աստվածուհիների, այդ թվում Դեմեթրիուսը Հելենային «Միջամառային գիշերվա երազ»-ում («Օ Հելեն, աստվածուհի, նիմֆա, կատարյալ, աստվածային!»), Բիրոունը Ռոզալայնին «Սիրո անպտուղ ջանքեր»-ում («Այն կինը, ում ես լքեցի; բայց ես կապացուցեմ, որ դու աստվածուհի ես») և Բերթրամը Դիանային «Լավն այն է, ինչը լավ ավարտ ունի»-ում։ Պիսանիոն նաև համեմատում է Այմոջենին աստվածուհու հետ նրա ինքնատիրապետումը ճնշման տակ նկարագրելու համար «Ցիմբելին»-ում։

Անգլիախոսություն խմբագրել

Ժամանակակից հեթանոսական ավանդույթների մեծ մասը երկրպագում է մեկ կամ մի քանի աստվածուհիների։  Մինչ որոշ Վիկկայի հետեւորդներ հավատում են դուալիստական հավատալիքների համակարգին, որը բաղկացած է մեկ աստվածուհուց և մեկ աստծուց։

Վիկկա խմբագրել

 
Լուսնային եռակի աստվածուհու խորհրդանիշ:

Վիկկա աստվածուհին առաջնային կարևորության աստվածն է, իր ամուսնու և եղջյուրավոր աստծո հետ։ Վիկկի աստվածուհին սկսել է դիտվել որպես համընդհանուր աստվածություն, որը ավելի մեծ չափով համապատասխանում է իր նկարագրության մեջ աստվածուհու առաջնորդության։ Այս կերպարանքով նա երկնային թագուհի է, որը նման է Իսիդային։ Նա նաև նման է Գեային։ Ինչպես Իսիսը և Սելենեի հետագա դասական հասկացությունները, նա բոլոր մյուս աստվածուհիների խառնուրդն է, որոնք ներկայացնում են նրա տարբեր անուններն ու ասպեկտները տարբեր մշակույթներում։ Աստվածամայրը հաճախ պատկերվում է ուժեղ լուսնային սիմվոլիզմ՝ հենվելով տարբեր մշակույթների և աստվածությունների վրա, ինչպիսիք են Դիանան, Հեկատան և Իսադուն։ Հաճախ պատկերվում է որպես Կույս, Մայր և Ծեր կին, որը հայտնի է Ռոբերտ Գրեյվսի կողմից։ Նրա նկարներից շատերը խիստ հիշեցնում են կելտական աստվածուհիների։ Որոշ Վիկկաներ հավատում են, որ կան շատ աստվածուհիներ, և Վիկկայի որոշ ձևերով, մասնավորապես Դիանա Վիկկան, երկրպագում է միայն աստվածուհուն, և աստված շատ փոքր դեր է խաղում նրանց երկրպագության և ծեսերի մեջ։ Մի շարք հին եվրոպական հեթանոսական դիցաբանություններում աստվածուհիները կամ կիսա-աստվածուհիները հայտնվում են երեք խմբերի տեսքով։ Դրանք ներառում են հունական Էրինիանը (Ֆուրիս) և Մոյրան (Ճակատագիրը), դրանք առաջացել են իռլանդական կամ կելտական դիցաբանությունից։ Ռոբերտ Գրեյվսը հանրահռչակել է «Կույս» (կամ «միանձնուհի»), «մայր» և «ծեր կին» եռյակը։ Կան զգալի տարբերություններ այդ արարածներին ճշգրիտ հասկանալու մեջ, ինչպես դա սովորաբար տեղի է ունենում անգլիախոսության և ընդհանրապես հեթանոսական կրոններում։ Ոմանք նախընտրում են յուրովի մեկնաբանել նրանց, քանի որ երեք փուլում, բոլոր կանայք, միմյանցից բաժանված են մենարխեով (առաջին դաշտանային ցիկլ) և մենոպաուզայով (վերջին դաշտանային ցիկլ)։ Շատերը գտնում են, որ դա շատ կենսաբանորեն է հիմնավորված և կոպիտ, նախընտրում են ավելի ազատ մեկնաբանություն, որտեղ Կույսը (անկախ, եսակենտրոն, փնտրում), Մայրը (փոխկապակցված, կարեկցող դաստիարակում, արարում), և Ծեր կինը (ամբողջական, հեռավոր, անգիտակից), երեքն էլ միաժամանակ էրոտիկ են և իմաստուն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ellwood, Robert S. (2007). The Encyclopedia of World Religions (Rev. ed.). New York: Facts on File. էջ 181. ISBN 1438110383. Text: goddesses Female deities.
  2. Горшунова О. В. Женское божество в системе религиозно-мировоззренческих представлений народов Средней Азии. Автореф. дис. док. ист. наук. М., 2007. С. 37.
  3. История женщин на Западе: в 5 т. Т. I: От древних богинь до христианских святых / под общ. ред. Ж. Дюби и М. Перро; под ред. П. Ш. Пантель: пер. с англ. СПб., 2005.
  4. Wolkstein, Diane; Kramer, Samuel Noah (1983). Inanna: Queen of Heaven and Earth: Her Stories and Hymns from Sumer. New York City, New York: Harper&Row Publishers. էջ xviii. ISBN 0-06-090854-8.
  5. Sylvia Brinton Perera, Descent to the Goddess (Toronto 1982) re Inanna and Ereshkigal.
  6. Nemet-Nejat, Karen Rhea (1998). Daily Life in Ancient Mesopotamia. Daily Life. Greenwood. էջ 182. ISBN 978-0313294976.
  7. Collins, Paul (1994). «The Sumerian Goddess Inanna (3400-2200 BC)». Papers of from the Institute of Archaeology. Vol. 5. UCL. էջեր 110–111.
  8. Mbiti, John S. (1991). Introduction to African Religion (2nd rev. ed.). Oxford, England: Heinemann Educational Books. էջ 53. ISBN 9780435940027.
  9. Chang, Jung (2003). Wild Swans: Three Daughters of China (reprint ed.). New York: Simon and Schuster. էջ 429. ISBN 1439106495. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  10. «Amaterasu». Ancient History Encyclopedia. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  11. Деви-махатмья: пер. с санскр., предисловие и коммент. А. А. Игнатьева. Արխիվացված 2020-02-20 Wayback Machine Калининград, 2003.
  12. http://www.kalpazpublications.com/index.php?p=sr&Uc=9788178355900&l=0
  13. Патай Р. Иудейская богиня: пер. с англ. Екатеринбург, 2005.
  14. «Samael & Lilith - Unexplained - IN SEARCH FOR TRUTH». rin.ru.
  15. Schwartz, Howard (2004). Tree of Souls: The Mythology of Judaism. New York: Oxford University Press. էջ 218. ISBN 0195358708.
  16. Böhme, Jacob (1622). The Way to Christ. William Law (trans.). Pater-noster Row, London: M. Richardson.
  17. Budapest Z. Hole Book of Women‘s Mysteries (1980).
  18. Christ C.P. Rebirth of the Goddess (1997).
  19. OED: "Applied to a woman. one's goddess: the woman whom one ‘worships’ or devotedly admires."Կաղապար:Incomplete short citation

Այլ ընթերցանություն խմբագրել

  • Դեքսթեր, Միրիամ Ռոբինս և Վիկտոր Մեյր (2010)․ Սուրբ էքսպոզիցիա․ Եվրասիայի աստվածային և կախարդական կին գործիչներ; Cambria Press
  • Բարնհարթ, Ռոբերթ Քեյ (1995)․ Բարնհարթի համառոտ ստուգաբանական բառարան. ամերիկյան անգլերեն բառերի ծագումը; HarperCollins 0-06-270084-7
  • Գորշունովա Օլգա Վ․ (2008), Քոջի Բարորի սուբր ծառեր; Էթնոգրաֆիչեսկոե օբոզրենիե, n° 1, էջեր 71–82. ISSN 0869-5415
  • Թահերի, Սադրեդին (2014). «Իրանական մշակույթի և դիցաբանության աստվածուհիներ». Tehran: Roshangaran va Motale’at-e Zanan Publications. ISBN 9789641940821.
  • Ագրավալա, Մեծ Աստվածուհու փառաբանումը։ - Վարանասի, 1963։
  • Բրիֆոլդ Ռ․ Մայրերը։ Զգացմունքների ծագման ուսումնասիրություն և ինստիտուտներ։ - Լոնդոն, 1927. — Vol. 1—3։
  • Դիթերիք Ա․ Մայր Երկիր - Լպց․ 1905։
  • Նյուման Ի. Մեծ Մայրը։ Նախատիպի վերլուծություն։ - Նյու Յորք, 1955։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստվածուհի» հոդվածին։