Աստոն Վիլլա ֆուտբոլային ակումբը անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը մասնակցում է Չեմպիոնշիպին։ Ակումբը ներկայացնում է Բիրմինգհեմ քաղաքը։

Աստոն Վիլա
Ամբողջական անուն Aston Villa Football Club
Աստոն Վիլա Ֆուտբոլային Ակումբ
Մականուն(ներ) Առյուծները
Գույներ Բորդո-կապույտ
Հիմնադրում 1874 թ.
Երկիր  Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Վիլա Պարկ, Բիրմինգհեմ
Տարողունակություն 42 788[1]
Նախագահ Տոնի Սյա[2]
Մարզիչ Թափուր է
Կայք
Լիգա Անգլիայի Պրեմիեր Լիգա
2015-16 20
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Պատմություն խմբագրել

Ակումբը հիմնադրվել է 1874 թվականին և 1897 թվականից խաղում է իր ներկայիս գլխավոր մարզադաշտում՝ Վիլլա Պարկում։ Աստոն Վիլլան 1888 թվականին եղել է Ֆուտբոլի Լիգայի հիմնադիր անդամների շարքում։ Թիմը 1992 թվականից մինչև հիմա անդամակցում է նաև Պրեմիեր լիգային։ Ակումբը երկար ժամանակ տնօրինել է նրա նախկին սեփականատեր և նախագահ Դոգ Էլլիսը, սակայն 2006 թվականից ակումբի լիակատար հսկողության պարտականությունները ստանձնեց Ռենդի Լերները։

Այն համարվում է Անգլիայի հնագույն և առավել հաջողակ ֆուտբոլային ակումբներից մեկը, որը 7 անգամ հաղթել է Առաջին Դիվիզիոնի Առաջնությունում և յոթ անգամ էլ՝ Անգլիայի Գավաթում։ Վիլլան նվաճել է նաև 1981-82 թվականների Եվրոպայի գավաթը. ակումբն այն 5 անգլիական ակումբների շարքում է, որոնք հաղթություն են ունեցել այժմ այսպես կոչվող ՈՒԵՖԱՉեմպիոնների Լիգայում։Աստոն Վիլլան ունի չորրորդ ամենաբարձր տիտղոսը, որը երբևէ ձեռք է բերվել անգլիական ակումբների կողմից։ Նրանք ուժեղ մրցակցության մեջ են տեղական Բիրմինգհեմ Սիթի ակումբի հետ։ Աստոն Վիլլայի և Բիրմինգհեմ Սիթի ակումբի միջև մրցակցային հանդիպումները սկսվել են դեռևս 1879 թվականից։

Ակումբի ավանդական գույներն են երկնագույն թևերով բորդո շապիկները, սպիտակ շորտերը և երկնագույն գուլպաները։ Ակումբի ավանդական նշանն է՝ ետևի թաթերի վրա կանգնած ոսկեգույն առյուծը բաց կապույտ ֆոնի վրա, իսկ առյուծի տակ գրված է ակումբի կարգախոսը՝ «Պատրաստված». այս նշանի փոփոխված տարբերակն ընդունվել է 2007 թվականին։

Համազգեստ խմբագրել

Տարի Համազգեստ Հովանավոր
1972–81 Umbro   չկա
1981–82 le Coq Sportif  
1982–83 Davenports
1983–87 Henson Mita
1987–90 Hummel   Mita Copiers
1990–93 Umbro  
1993–95 Asics   Müller
1995–98 Reebok   AST Computer
1998–2000 LDV
2000–02 Diadora   NTL
2002–04 Rover
2004–06 Hummel   DWS Investments
2006–07 32Red.com
2007–08 Nike  
2008–10 Acorns Children's Hospice
2010–11 FxPro
2011–12 Genting Casinos
2012–13 Macron  
2013– Dafabet

Ներկա կազմ խմբագրել

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1   ԴՊ Բրեդ Գուզան
2   ՊՇ Նատան Բեյքեր
4   ՊՇ Ռոն Վլար
5   ՊՇ Ժորես Օկոր
6   ՊՇ Կիարան Կլարկ
7   ԿՊ Լեանդրո Բակունա
9   ԿՊ Սքոթ Սինկլեր
11   ՀՐ Գաբրիել Ագբոնլահոր
12   ԿՊ Ջո Քոուլ
14   ՊՇ Ֆիլիպ Սենդերոս
15   ԿՊ Էշլի Ուեսթվուդ
Դիրք Խաղացող
18   ԿՊ Կիրան Ռիչարդսոն
19   ՀՐ Դարեն Բենթ
21   ՊՇ Ալան Հատտոն
23   ՊՇ Ալի Սիսոկո
24   ԿՊ Կառլոս Սանչես
25   ԿՊ Կարլես Հիլ
27   ՀՐ Լիբոր Կոզակ
31   ԴՊ Շեյ Գիվեն
39   ԴՊ Բենջամին Զիգրիստ
40   ՀՐ Ջեկ Գրիլիշ
-   ՊՇ Միկա Ռիչարդս

Նվաճումներ խմբագրել

 
Եվրոպական չեմպիոների 1982 գավաթակիրները տոնում են իրենց հաղտանակի 25-ամյակը
 
Աստոն Վիլլայի թիմը 1896–97 թ

Աստոն Վիլլան հաղթել է բազմաթիվ խաղարկություններ թե ազգային թե միջազգային ասպարեզում։ Նրանց վերջին նվաճումն էր 1996 թվականի Ֆուտբոլային լիգայի գավաթը։

Ազգային խմբագրել

Լիգա խմբագրել

  • Առաջին Դիվիզիոն / Պրեմիեր Լիգա
    •   Չեմպիոն (7)՝ 1893–94, 1895–96], 1896–97, 1898–99, 1899–00, 1909–10, 1980–81
    •   Փոխ-չեմպիոն (10)՝ 1888–89, 1902–03, 1907–08, 1910–11, 1912–13, 1913–14, 1930–31, 1932–33, 1989–90, 1992–93
  • Երկրորդ Դիվիզիոն
    •   Չեմպիոն (2)՝ 1937–38, 1959–60
    •   Փոխ-չեմպիոն (2)։ 1974–75, 1987–88
  • Երրորդ Դիվիզիոն
    •   Չեմպիոն (1)՝ 1971–72

Գավաթներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստոն Վիլլա» հոդվածին։