Աստղացուցակ (աստղային կատալոգ), ցուցակ, ուր նշված են աստղերի կոորդինատները և աստղային մեծությունները։ Կան նաև հատուկ աստղացուցակներ՝ աստղերի ճշգրիտ կոորդինատների, սեփական շարժումների, պարալաքսների, տեսագծային արագությունների, սպեկտրալ դասերի, կրկնակի աստղերի, փոփոխական աստղերի և այլնի համար։ Աստղացուցակում աստղերը դասավորվում են ըստ նրանց ուղղակի ծագման աճի։ Աստղի ստացած համարով հաճախ նշանակում են նաև տվյալ աստղը։ Աստղացուցակները օգտագործվում են գործնական աստղագիտության զանազան խնդիրների լուծման, ինչպես նաև աստղային համակարգերի ու նրանց կառուցվածքի ուսումնասիրման նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 584