Աստղագիտական ժամացույցը չի առանձնանում ո'չ իր նշանակությամբ, ո'չ էլ սովորական ժամացույցներից կառուցվածքային տարբերությամբ։ Նրանցից պահանջվում է միայն չափազանց ճիշտ ընթացք, ինչին հասնելու համար աստղագիտական ժամացույցներում ավելացվում են սովորական ժամացույցների համար խիստ թանկ սարքավորումներ։

Աստղագիտական ժամացույց Ստարոմեստկայի ռատուշայի վրա

Գլխավոր սարքավորումներից մեկը ազդազերծում է ջերմային ազդեցությունը։ Սովորական ժամացույցը, գրպանի կամ պատի ժամացույցները ջերմաստիճանի անկումից շտապում են և ետ են մնում նրա բարձրացումից։ Ճոճանակով ժամացույցներում տեղադրվում է ազդազերծ ճոճանակ, զսպանակավոր ժամացույցներում կամ ժամանակաչափերում` խրոնոմետր (ռուս.՝ хронометр) :

Երբեմն աստղագիտական ժամացույց անվան տակ հասկանում են բարդ գործիքներ, որոնք, ցույց տալով օրվա ժամը, ցույց են տալիս նաև մոլորակների և Լուսնի ընթացքը, մակընթացությունն ու տեղատվությունը, շարժական տոները, երկնային տարբեր երևույթներ, մասնավորապես արևի և լուսնի խավարումները, նահանջ տարիները և այլն հատուկ մեխանիկական սարքավորումների միջոցով։

Այսպիսի ժամացույցների կառուցումը պահանջում է մեխանիկական մեծ արվեստ և ոչ քիչ աստղագիտական գիտելիքներ։ Այդ կարգի առավել նշանակալից ժամացույցներ ստեղծել է Ռիչարդ Ուոլինգֆորդցին 14-րդ դարում (Անգլիա) և Դասիպոդը 15-րդ դարում Ստրասբուրգի տաճարի համար։ Ռիչարդ Ուոլինգֆորդցու ժամացույցները չեն պահպանվել, բայց գոյություն ունի դրանց մանրամասն նկարագրությունը։ Վարպետ Շվիլգեն Ստրասբուրգում վերափոխում է Դասիպոդի ժամացույցը, և այդ նոր տեքով այն գտնվում է տաճարում։ Այդ կարգի ավելի պարզ ժամացույցներ գտնվում են Մայնցում։

Սակայն նմանատիպ բարդ սարքավորումների պրակտիկ օգուտը բավականին սահմանափակ է և չի ծախսածածկում դրանց ստեղծման վրա արված հսկայական աշխատանքը։ Աստղագետի համար ավելի հարմար է աշխատել երկնային երևույթները ներկայացնող էֆեմերիդներով՝ աստղագիտական օբյեկտների աղյուսակով։

Հայտնի աստղագիտական ժամացույց խմբագրել

Այժմ աշխարհում աստղագիտական ժամացույց ստեղծող վարպետների թիվը շատ քիչ է։

Աշխարհում խմբագրել

  • Ջովաննի Դոնդիի ժամացույցը
  • Լիոնի աշտարակի ժամացույցը
  • Ստրասբուրգի տաճարի
  • Փարիզի աշտարակի ժամացույցը
  • Լյուբեկի եկեղեցու ժամացույցը
  • Բեզանսոնի աշտարակի ժամացույցը
  • Շտրալզունդի սբ. Նիկոլասի եկեղեցու ժամացույցը

Արտաքին հղումներ խմբագրել