«Աստծո մոլորությունը» (անգլ.՝ The God Delusion), էթոլոգ, կենսաբան, Օքսֆորդի համալսարանի պրոֆեոսր (մինչև 2008 թվականը), գիտությունը ժողովրդականացնող Ռիչարդ Դոքինզի գիտամատչելի հրապարակախոսային գիրքը[1]։

Աստծո մոլորությունը
անգլ.՝ The God Delusion
ՀեղինակՌիչարդ Դոկինզ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրգիտություն, փիլիսոփայություն և կրոն
Թեմաcriticism of religion? և աթեիզմ
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆախորդՆախնիի պատմությունը
ՀաջորդThe Greatest Show on Earth: The Evidence for Evolution?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչBantam Press, Q4201293? և Qanun?
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 2, 2006
 The God Delusion Վիքիպահեստում

Գրքում Դոքինզը փաստարկներ է բերում այն բանի օգտին, որ գերբնական արարիչը համարյա անկասկած գոյություն չունի, իսկ մարմնավորված աստվածության հավատքը՝ պատրանք է։ Պատրանքը Դոքինզը սահմանում է որպես սխալ սևեռուն համոզվածություն, որը անփոփոխ է մնում անկախ փաստերից։ Նա մեջբերում է Ռոբերտ Փիրսիգի արտահայտությունը՝ «երբ մեկ մարդ տարված է պատրանքով՝ դա կոչվում է խելագարություն։ Երբ բազմաթիվ մարդիկ են տարված պատրանքով՝ դա կոչվում է կրոն»։ Գրքի առանձնահատկությունն է բազմաթիվ աղբյուրների օգտագործումը (ցանկը կազմում է մի քանի հարյուր անվանում)՝ ինչպես կրոնական, այդպես էլ աթեիստական ուղղվածության։

2006 թվականի նոյեմբերին «Աստծո մոլորությունը» աշխատությունը զբաղեցնում էր Amazon.com-ի բեսթսելլերների ցանկում երկրորդ տեղը։ 2006 թվականի դեկտեմբերից մինչև 2007 թվականի փետրվարը «Նյու Յորք թայմս» հանդեսի վարկանիշով այն մտնում էր գիտական գրականության կոշտ կազմով բեսթսելլերների տասնյակի մեջ։ 2010 թվականի հունվարի դրությամբ վաճառվել է գրքի անգլերեն տարբերակի ավելի քան երկու միլիոն օրինակ[2]։

Գիրքը մեծ ուշադրություն է գրավել, ունեցել է բազմաթիվ մեկնաբանություններ և արձագանքներ, ինչպես նաև մի քանի գիրք է գրվել ի պատասխան Դոքինզի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Previous holders of The Simonyi Professorship». Արխիվացված 2012-04-28 Wayback Machine // The official site of the University of Oxford
  2. «Comment by Richard Dawkins». RichardDawkins.net. 2010 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել