Աստիագես (ըստ Հերոդոտոսի Ἀστυάγης Աստիագես, ըստ Կտեսիաս Կնիդացու Աստիիգաս, ըստ Դիոդորուսի` Ասպադաս; Բաբելոներեն, Իշտումեգում.թ.ա. 7-րդ դար, Եկբատան, Համադան, Իրան - մ.թ.ա. 6-րդ դար, Parthia Satrapy), եղել է Մեդիական կայսրության վերջին թագավորը մ.թ.ա. 585–550, Քսերքսես I-ի որդին է։ Նա գահազրկվել է Կյուրոս Բ Մեծի կողմից։ Նրա անունը հին իրաներեն բացատրվում է Իշտի Վայգա, որը նշանակում է նիզակ ճոճող[1]։

Աստիագես
Ծնվել է՝մ.թ.ա. 7-րդ դար
ԾննդավայրԵկբատան, Համադան, Իրան
Մահացել է՝մ.թ.ա. 6-րդ դար
Վախճանի վայրParthia Satrapy
գերիշխան
ՀայրԿիաքսար
ԵրեխաներMandane of Media? և Amitis Shahbanu?
ՀավատքԶրադաշտականություն

Կառավարում խմբագրել

 
Մեդիական կայսրությունը Քսերքսեսի և Աստիագեսի կառավարման ժամանակ

Աստիագեսը հաջորդել է իր հորը մ.թ.ա.585 թվականի Հալիսի ճակատամարտից հետո, որը հնգամյա պատերազմ էր լիդիացիների և մեդիացիների միջև։ Նա ժառանգում է մեծ կայսրություն, որը կառավարվում էր երկուսի` Կրեսոսի և Նաբուգոդոնոսորի կողմից։ Նաբուգոդոնոսորի կինը` Ամիտիսը` Աստիագեսի քույրն էր, թագուհի, որի համար, ասում են, Նաբուգոդոնոսորը կառուցել էր Կախովի այգիները .[2]։

Սակայն, վերջին տեղեկությունների համաձայն, այգին կառուցված է եղել Ասորեստանի թագավոր Սինաքերիբի կողմից[3]։ Հին աղբյուրները համարյա ոչինչ չեն հաղորդում Աստիագեսի կառավարման մասին։ Հերոդոտոսը հաղորդում է, որ Աստիագեսը դաժան և բռնակալ մարդ է եղել[4]։ Ըստ Քսենոփոնի Կյուրոպեդիայի` քսաներեք տարի անց Աստիագեսը կորցնում է իր ազնվականների աջակցությունը Կյուրոսի դեմ պատերազմում, դրա արդյունքում Կյուրոսը հիմնադրում է Աքեմենյան կայսրությունը[5]։

Հերոդոտոս խմբագրել

 
Աստիագեսի երազը (Ֆրանս, 15-րդ դար)

Ըստ Հերոդոտոսի` Անտիկ Հունաստանի պատմաբանի հաղորդման` Աստիագեսը երազ է տեսնում, որը մեկնաբանվում է, որ դուստրը` Մանդանան, ծնելու է որդի, որը կործանելու է իր կայսրությունը։

Աստիագեսը աղջկան ամուսնացնում է Անշանի թագավոր Կամբիզ I-ի հետ։

 
Թագավոր Աստիագեսը հրամայում է Հարփագուսին սպանել երեխա Կյուրոսին Ժան Մոյ (1535-1550)

Երբ երկրորդ անգամ երազն Աստիագեսին զգուշացնում է վտանգի մասին, Աստիագեսը ուղարկում է իր գեներալ Հարփագուսին սպանելու երեխային` Կյուրոսին։ Հերոդոտոսը նշում է Կյուրոսի ծնողներին, բայց չի ասում, որ Կամբիզը եղել է թագավոր[6][7]։ Ժամանակակից գիտնականները պնդում են, որ Կյուրոսը եղել է Աստիագեսի թոռը[8]։ Հարփագուսը չի ուզում արյուն թափել և երեխային տալիս է հովիվ Միթրիդատեսին, որի կինը հենց նոր էր մեռած երեխա ծնել։

Կյուրոսը մեծանում է որպես Միթրիդատեսի սեփական երեխա, իսկ մեռած երեխային Հարփագուսը ներկայացնում է Աստիագեսին որպես մեռած Կյուրոս։ Երբ երեխան դառնում է տասը տարեկան, Աստիագեսը իմանում է, թե ով է նա և նրան ուղարկում է Անշան` իր ծնողների մոտ։ Հարփագուսը չի փրկվում վրեժխնդրությունից։ Աստիագեսը, սպանելով նրա երեխային, վերջինիս մսով խնջույքի ժամանակ կերակրում է հորը։

Կյուրոսը հաջորդում է հորը մ.թ.ա. 559 թվականին։ Նա Հարփագուսի խորհրդով մ.թ.ա. 553 թվականին դուրս է գալիս Աստիագեսի դեմ։ Երեք տարի տևում է պատերազմը նրանց միջև։ Պասարգադի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո Կյուրոսը նվաճում է Մարական կայսրությունը։

Հարփագուսը Կյուրոսի մոտ է մնում մինչև իր մահը։ Ըստ դիցաբանության` Կյուրոսը սնվել է շան կաթով։ Շունը պաշտվում է պարսիկների կողմից որպես սրբազան կենդանի։ Լեգենդի համաձայն` ժամանակին Հռոմուլոսն ու Ռեմուսն էլ էին սնվել գայլի կաթով (լատին․՝ Lupa) [9][10][11]։

Պարտություն խմբագրել

 
Աստիագեսի պարտությունը։ Աստիագեսը (կանգնած ձախ կողմում շղթաներով) Կյուրոսի դիմաց (կենտրոն), 18-րդ դար

Նաբոնիդի ժամանակագրությունում նշված է, որ Պասարգադի ճակատամարտից հետո Հարփագուսը ընտանիքի հետ կայսրությունում արժանանում է բարձր դիրքի (քանի որ Կյուրոսի գեներալն էր)[12]։ Հետո Կյուրոսը գրավում է Աստիագեսի տերության մայրաքաղաքը։ Հարփագուսը դառնում է Կյուրոսի ամենահաջողակ գեներալը։ Ըստ Հերոդոտոսի Կյուրոսը Աստիագեսին պահում է իր պալատում մինչև վերջինիս մահը, իսկ ըստ Կտեսիասի` նա դառնում է Պարթևստանի շրջաններից մեկի նահանգապետ։

Աստիագեսի մահվան հանգամանքները հայտնի չեն։ Կրեսոսը արշավում է Կյուրոսի դեմ` Աստիագեսի համար վրեժխնդիր լինելու։ Կյուրոս Մեծը Հարփագուսի հետ պարտության է մատնում Կրեսոսին և նվաճում Լիդիան մ.թ.ա. 547 թվականին[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Astyages, Encyclopædia Iranica.
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link), The Hanging Gardens of Babylon
  3. [1] Արխիվացված 2013-09-13 Wayback Machine, Cyaxares (Livius.org)
  4. [2], Astyages, the last Median king (Iranica Online)
  5. [3], Cyropaedia: The Education of Cyrus by Xenophon (Gutenberg.org)
  6. cf. How, W. W., & Wells, J. (1991)
  7. A commentary on Herodotus with introduction and appendixes. Oxford [Oxfordshire]: Oxford University Press. i.107
  8. cf. How and Wells i.107
  9. Herodotus i.110
  10. Justin (i.4)
  11. cf. How and Well, i.110
  12. Cyrus takes Babylon (530 BCE) Արխիվացված 2016-12-08 Wayback Machine (Livius.org)
  13. Astyages (Livius.org)

Արտաքին հղումներ խմբագրել

Տես՝ Astyages Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս

լ Livius Site's Astyages' page Արխիվացված 2011-05-14 Wayback Machine