Աստերոիդների դաս T, աստերոիդների դաս է, որի ներկայացուցիչները համեմատաբար հազվադեպ են հանդիպում աստերոիդների գոտու ներքին հատվածներում։ Նրանց բաղադրությունը անհայտ է։ Մակերևույթը բնութագրվում է չափազանց ցածր ալբեդոյով, ունի թույլ և չափավոր կլանման կարմիր սպեկտր, ինչպես նաև չափավոր կլանում ալիքի 0,85 մկմ երկարության ժամանակ։

Մինչև այս պահը չի գտնվել երկնաքար, որի սպեկտրը նման լիներ այս դասի աստերոիդների սպեկտրերին։ Համարվում է, որ այս դասի աստերոիդների մակերևույթը կազմված է անջուր ապարներից։ Նրանք, հավանաբար նման են P և D դասերի աստերոիդների հետ, կամ հնարավոր է չափազանց փոփոխված C դասի աստերոիդներին։ Այսպիսի աստերոիդների օրինակ է ծառայում (114) Կասանդրա աստերոիդը։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել