Աստերոիդների դաս F, աստերոիդների բավականին հազվագյուտ դաս է, որը մտնում է ածխածնային աստերոիդների խմբի մեջ։ Այս սպեկտրալ դասի աստերոիդների օրինակ է ծառայում (877) Վալկիրե աստերոիդը։

Հատկանիշները խմբագրել

Ընդհանուր առմամբ այս դասի աստերոիդների հատկանիշները նման են B դասի աստերոիդներին, սակայն առանց 3 մկմ ալիքի երկարության ժամանակ գրանցվող "ջրային" հետքերի, որը ցույց է տալիս հիդրատային նյութերի առկայությունը։

ՍՄԱՍՍ դասակարգման չափանիշներով B և F դասի աստերոիդները (Տոլենի դասակարգմամբ) համարյա չեն տարբերվում և համապատասխանում են B դասին։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել