Աստերոիդների դաս E, դա աստերոիդների դաս է, որում ներառված են այնպիսի մարմիններ, որոնց մակերևույթի բաղադրության մեջ պարունակում է էնստատիտ միներալը, որը նմանություն ունի ախոնդրիտների հետ։ Նրանք կազմում են աստերոիդների գոտու ներքին մասի աստերոիդների բավականին մեծ մասը, իսկ գոտու արտաքին մասում բավականին հազվադեպ են հանդիպում։ Կան նաև այնպիսի աստերոիդներ, որոնք հանդիպում են աստերոիդների գոտու ներքին մասերից բավականաչափ հեռու, օրինակ՝ (64) Անջելինան։ Ենթադրվում է, որ նրանք հանդիսանում են ավելի մեծ աստերոիդի արտաքին մասերի մնացորդներ։

Այս սպեկտրալ դասի աստերոիդները ունեն ամենամեծ ալբեդոն՝ նրանց մակերևույթը կարող է արտացոլել նրա վրա ընկած արեգակի լույսի մինչև 50%, ընդ որում արտացոլված լույսը ունի թեթևակի կարմրավուն երանգ, առանց առանձնակի կլանման գծերի նրանց սպեկտրում։ Նույնպիսի սպեկտրային առանձնահատկություններ ունի նաև էնստատիտ միներալը (դա պիրոքսենի բարձրջերմաստիճանային տեսակն է) կամ այլ սիլիկատները, որոնք պարունակում են երկաթ, ազատ (չօքսիդացած) վիճակում, որոնք, հետևաբար, կարող են մտնել E դասի աստերոիդների բաղադրության մեջ[1]։

Ենթադրաբար, այս աստերոիդները իրենցից ներկայացնում են մայրական մարմինների արտաքին մասերի դրվագներ։ Նրանք ենթարկվել են առավել ինտենսիվ ջերմային և հարվածային ազդեցության։ Սրա ապացույց կարող է լինել թերևս այն հանգամանքը, որ այս դասի աստերոիդների հիմնական բաշխումը գտնվում է աստերոիդների գոտու ներքին սահմանների մոտ[2]։ Չափերով նրանք չափազանց փոքր են։ Այս դասի ներկայացուցիչներից միայն երեքն են հասնում 50 կմ անկյունագծով չափերի, մնացածները չեն գերազանցում նույնիսկ 25 կմ-ն։

Վերջին հետազոտությունների արդյունքներով E դասի աստերոիդները բաժանվել են 3 ենթադասերի՝

  • ենթադաս E (I) - Հունգարիայի ընտանիք, նույնանուն աստերոիդի անունից ((434) Հունգարիա)
  • ենթադաս E (II) - Անջելինայի, ուժեղ սպեկտրալ կլանման գծերով 0,5 մկմ և 0,92 մկմ ալիքի երկարության ժամանակ
  • ենթադաս E (III) - Նիսայի, դիտարկվում են թույլ կլանման գծեր 0,9 մկմ ալիքի երկարության ժամանակ։

Հետազոտություններ խմբագրել

 
(2867) Շտեյնս — Е դասի տիպիկ ներկայացուցիչ

2008 թվականի հոկտեմբերի 5-ին Եվրոպական Տիեզերական Գործակալության Ռոզետա ԱՄԿ-ն անցավ (2867) Շտեյնսաստերոիդի կողքով[3]։ Սարքից փոխանցած սպեկտրալ տվյալները հաստատեցին, որ աստերոիդի կազմում գործնականորեն բացակայում է երկաթը։ Հիմնականում այն կազմված է մագնիումով հարուստ միներալներից, այնպիսիք ինչպիսին են՝ էնստատիտը, պիրոքսենը, ֆորստերիտը և դաշտային շպատը։

E դասի աստերոիդներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աստերոիդների սպեկտրալ տիպեր
  2. «Աստերոիդ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
  3. H. U. Keller, et all - E-Type Asteroid (2867) Steins as Imaged by OSIRIS on Board Rosetta - Science 8 January 2010: Vol. 327. no. 5962, pp. 190 - 193 DOI: 10.1126/science.1179559

Արտաքին հղումներ խմբագրել