Աստերոիդների դաս A, դա համեմատաբար հազվագյուտ աստերոիդների դաս է, որը գտնվում է աստերոիդների գոտու ներքին մասերում (2005 թվականից հայտնաբերված են ընդամենը 17 այս դասի աստերոիդներ)։

Այս մարմինների ինֆրակարմիֆ սպեկտրները 0,7 և 1,05 մկմ ալիքի երկարության ժամանակ ցույց են տալիս, որ նրանք հարուստ են այնպիսի միներալներով, ինչպես օլվինն է։ Օլվինի հայտնաբերումը աստերոիդներում չափազանց կարևոր նշանակություն ունի։ Օլվինը ձևավորվում է մագմայի շերտավորման (դիֆֆերենցիացիա) ժամանակ։ Դա նշանակում է, որ աստերոիդը անցյալում ենթարկվել է բարձր ջերմաստիճանների ազդեցության, այսինքն եղել է մասնակիորեն կամ ամբողջապես հալված վիճակում։ Այս աստերոիդները ունեն կարմրավուն գույն սպեկտրի տեսանելի հատվածում։

Այս մարմինների դասը ունի 0,13 և 0,35 ալբեդո։

Այս տիպի աստերոիդների օրինակներ են (246) Ասպորինան (տրամագիծը 70 կմ) և (446) Էտերնիտաս (տրամագիծը 52 կմ)։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել