Աստերիքսի մեծ ճակատամարտը

լիամետրաժ մուլտֆիլմ, թողարկվել է 1989 թվականին «Աստերիքս» շարքի «Առաջնորդների մենամարտը» և «Գուշակ» կոմիքսների մոտիվներով

«Աստերիքսի մեծ ճակատամարտը» (ֆր.՝ «Astérix et le Coup du Menhir»), լիամետրաժ մուլտֆիլմ, թողարկվել է 1989 թվականին «Աստերիքս» շարքի «Առաջնորդների մենամարտը» և «Գուշակ» կոմիքսների մոտիվներով։

Աստերիքսի մեծ ճակատամարտը
ֆր.՝ Astérix et le Coup du menhir[1]
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն և պատմական ֆիլմ
Հորինված երկիրAsterix universe?
Շարքի մասն էAsterix films?
ՌեժիսորPhilippe Grimond?[1]
ՍցենարիստԱդոլֆ Կաբատեկ[1] և Yannick Voight?[1]
ՀնչյունավորումՌոժե Քարել[2], Պիեռ Տորնարդ[2], Անրի Լաբուսիեր[2], Մարի-Ան Շազել[2], Ժյուլեն Գիյոմար[2], Անրի Պուարե[2], Ռոժե Լումոն[2], Պատրիկ Պրժեա[2], Ժերար Կրոս[2], Պոլ Բիսցիլիա[2], Իվ Բարսակ[2], Christine Aurel?[2], Էդգար Ժիվրի, Ժան-Քլոդ Ռոբ, Միշել Գատինո, Ժանին Ֆորնե, Պաուլե Էմանուելե, Danièle Hazan?, Բրունո Չոել և Ժան-Ֆրանսուա Օփիե[2]
ՊատմողՊիեռ Տչերնյա[1]
ՊրոդյուսերYannick Piel?[1]
ԵրաժշտությունՄիշել Կոլոմբիե[1]
ՕպերատորBernard Forestier?[1] և François Darasse?[1]
ԽմբագիրJean Goudier?[1]
Երկիր Ֆրանսիա[1] և  Գերմանիա[1]
Լեզուֆրանսերեն[1]
ԸնկերությունDargaud Media?[1], Gaumont[1] և Extrafilm Produktion?[1]
ԴիստրիբյուտորGaumont[1]
Տևողություն81 րոպե[1]
ՇարքAsterix films?
ՊրիկվելԱստելիքսը Բրիտանիայում
ՍիկվելAsterix Conquers America?
Թվականսեպտեմբերի 29, 1989[1], հոկտեմբերի 4, 1989[1], հոկտեմբերի 12, 1989[3], հոկտեմբերի 12, 1990[4], մարտի 30, 1990[3], հոկտեմբերի 12, 1990[5], փետրվարի 22, 1991[6], մարտի 29, 1991[7] և նոյեմբերի 1, 2008[8]

Սյուժե խմբագրել

Հին Հռոմեացիները պլանավորում են առևանգել Պանորամիքսին, որպեսզի նրան հեռու պահեն կախարդական դեղից։ Նրան փրկելու փորձի ժամանակ Օբելիքսը Պանորամիքսին պատահաբար կանգնեցնում է ընկնող մենհիրի տակ։ Հարվածի արդյունքում վերջինս ամնեզիա է ձեռք բերում և ոչ-ոքի չի ճանաչում։

Չնայած գալլերի պայքարին՝ ուժեղ փոթորիկ է լինում գյուղում, և ոմն գուշակ՝ Պրոլիքս անունով, նրանցից բնակավայր է խնդրում։ Իր ունակությունների միջոցով նա հեշտությամբ խաբում է դյուրահավատ գյուղացիներին և հողմի անցնելուց հետո բնակվում անտառից ոչ հեռու գտնվող մի վայրում։

Աստերիքսը և Առաջնորդ Ավտորիտարիքսը հուսահատորեն փորձում են օգնել Պանորամիքսի համար կախարդական դեղ պատրաստելուն, սակայն արդյունքում եփուկը պայթում է, և կաթսան թռչում է վերև։ Դա հռոմեացիների պահակախմբի կողմից ընկալվում է որպես ահազանգի ազդանշան։ Նրանք ուղարկում են քողարկված և դժկամորեն քայլող մի հետախույզի։ Նրան արագ գողանում են և օգտագործում որպես փորձարարական մուկ Պանորամիքսի՝ պակաս պայթյունավտանգ կախարդական դեղը փորձարկելու համար։ Սակայն փորձարկված նմուշներից մեկը լրտեսին դարձնում է շատ թեթև, նա թռչում է օդում և զեկուցում գալլերի խնդրի մասին։ Արդյունքում ամեն ինչ հայտնի է դառնում Հուլիոս Կեսարին, որը մտքում միայն այն է, թե էլ ում կարելի է առևանգել։ Սպասվում է մեծ ճակատամարտ։

Ֆրանսիացի կրկնօրինակողներ խմբագրել

  • Ռոժե Կարել - Աստերիքս
  • Պիեռ Տորնադե - Օբելիքս
  • Հուլիոս Կեսար
  • Իդեեֆիքս
  • Ժյուլիեն Գիյոմար - Պրոլիքս
  • Մարի-Աննա Շազել - Բոնեմին
  • Հենրի Լաբուսիեր - Պանորամիքս
  • Ռոգեր Լումոն - Ցենտուրիոն
  • Էդգար Գիվրի - Ասուրանսետուրիքս
  • Ջեն-Ջաքես Քրամիեր - Ասուրանսետուրիքս (վոկալ)
  • Անրի Պուարե - Աբրարաքուրքիքս
  • Ջեն-Քլաուդ Ռոբբե - Բլոքուս
  • Ջերարդ Քրոս - Դեքուրիոն
  • Պատրիկ Պրեջեն - Օփթիոն
  • Թիմ Բրուք-Թեյլոր - Կակոֆոնիքս
  • Պաուլ Բիսքիգլիա - Ագեքանոնիքս
  • Բրունո Քոել - լրացուցիչ ձայներ
  • Իվես Բարսաք - Օրդրալֆաբետիքս

Ֆիլմի թողարկում խմբագրել

Թողարկված անգլալեզու DVD-ում, որն ավելի վաղ ներառում էր բրիտանական կրկնօրինակումը, ներառվել է ամերիկյան կրկնօրինակումը։ Այդ տարբերակը շատ հմտորեն արված չէ և երկրպագուներին այդքան էլ դուր չի գալիս որոշ մասերում հերոսների անվանափոխությունների պատճառով («Գետաֆիքս»-ը փոխվել է «Վիտամիքս»-ի, «Ժիզնեստատիքս»-ը՝ «Բոմբաստիքս»-ի, «Կակոֆոնիքս»-ը՝ «Ֆրենքսինատրիքս»-ի, և «Անխիգենիքս»-ը՝ «Ֆիշստիքս»-ի)։ Դա հերոսներին ծանոթ հանդիսատեսի շրջանում առաջացնում է ընդհանուր բացասական տպավորություն[9][10]։

Առաջին անգլիական կրկնօրինակումը կատարել են Բիլ Օդդին, Բերնարդ Բրեսլոուն, Փիթեր Հավքինսը, Բրայան Բլեսեդը, Թիմ Բրուք-Թեյլորը և Ռոն Մուդին։ Ամերիկյան կրկնօրինակումը կատարվել է Հենրի Վինքլերի (Աստերքիսի դերում) և Ռոսի Գրիերի ձայներով (Օրբելիքսի դերում)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել