Ասկրիաուս լեռ (լատին․՝ Ascraeus Mons)[2][3][4], հանգած հրաբուխ Մարսի վրա, որը տեղակայված է Թարսիս նահանգում, Մարսի հասարակածի հարևանությամբ։ Այս շրջանի հրաբուխներից ամենահյուսիսայինն է։ Նրանից հարավ են գտնվում Սիրամարգի լեռ, իսկ ավելի հարավ Արսիա լեռ հրաբուխները։ Դեպի հյուսիս-արևմուտք տեղակայված է Արեգակնային համակարգի ամենամեծ լեռը՝ Օլիմպոս հանգած հրաբուխը։

Ասկրիաուս լեռ
լատին․՝ Ascraeus Mons
Լուսանկարը՝ ՆԱՍԱ/ՌՇԼ/Մալինի տիեզերական գիտությունների համակարգեր
Տեսակհրաբուխ և այլմոլորակային լեռ
ՎայրԹարսիս
Աշխարհագրական
տեղադրություն
Մարս մոլորակ
Բարձրությունը ծովի մակարդակից18 000
Երկարություն456 կմ[1]
Երկնային մարմինՄարս
Ասկրիաուս լեռ (Մարս)##
Ասկրիաուս լեռ (Մարս)

Ասկրիաուս լեռը համարվում է Մարսի ամենաբարձր հրաբուխներից մեկը։ Նրա բարձրությունն է 18 կմ Մարսի միջին բարձրության հանդեպ[5], մթնոլորտային ճնշումը այս լեռան գագաթին կազմում է 0.8 մԲար (80 Պա)[6]։ Հրաբուխը ունի 460 կմ տրամագիծ[5], այն ձևավորվել է համեմատաբար նոր հեղուկ լավայի ժայթքման հետևանքով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gazetteer of Planetary NomenclatureIAU.
  2. Գ. Ա. Բուրբա (1981). Մարսի ռելիեֆի մասերի անվանումները. Մոսկվա: Նաուկա. էջ 85.
  3. Մարս մոլորակի 1:20 000 000 մասշտաբի քարտեզ, ռուսերեն անվանումներով, կազմված է МИИГАиК 1982 թվականին
  4. Ժ. Ֆ. Ռոդիոնովա, Յու. Ա. Իլյուխինա «Մարսի ռելիեֆի նոր քարտեզ»
  5. 5,0 5,1 Մալինի տիեզերական գիտությունների համակարգերի հմր. MOC2-950 բուլետեն Մարս Գլոբալ Սրվեյեր 2004-12-24
  6. Մարսի եղանակի դիտարկումներ(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել