Ասկանիո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Ասկանիո» (ֆր.՝ L’Orfèvre du roi, ou Ascanio), Ալեքսանդր Դյումա հոր լավագույն պատմավեպերից մեկն է։ Նրանում նկարագրված է հռչակավոր իտալացի քանդակագործ ու ոսկերիչ Բենվենուտո Չելինիի կյանքի մի ժամանակաշրջանը, երբ նա իր սիրելի աշակերտ Ասկանիոյի հետ ծառայում էր ֆրանսիական արքա Ֆրանցիսկ Առաջինի մոտ։
Ասկանիո ֆր.՝ L’Orfèvre du roi, ou Ascanio | |
---|---|
Հեղինակ | Ալեքսանդր Դյումա |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | պատմավեպ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1843 |
Նկարագրում է | Բելգիա |
Հրատարակման տարեթիվ | 1843 |
Թարգմանիչ հայերեն | Ա. Հայրապետյան |
Վիքիքաղվածք | Ասկանիո |
Սյուժե խմբագրել
Թագավորի ֆավորիտուհի դքսուհի դ'Էտամպը սիրահարվում է հրաշագեղ Ասկանիոյին և հանուն նրա պատրաստ է անգամ դավաճանել Ֆրանսիային։ Բայց Ասկանիոն ամբողջ սրտով սիրահարված է գեղեցկուհի Կոլոմբային և չի էլ կասկածում, թե ինչ ինտրիգներ են պատրաստում արքունականները իր թիկունքի հետևում։ Այդ ժամանակ համարձակ Չելինին որոշում է պաշտպանել սիրահարներին։ Տաղանդավոր վարպետը հրաշալի տիրապետում էր սուսերին և դաշույնին։ Նա քաջ է, համարձակ, խելացի և ազնիվ, այդ պատճառով էլ չի ընկնում արքունական որոգայթների մեջ՝ հյուսված ստի ու զրպարտության վրա։