Ասեն Խրիստով Զլատարով (բուլղ.՝ Асен Христов Златаров, փետրվարի 4, 1885(1885-02-04)[1][2], Հասկովո, Բուլղարիա - դեկտեմբերի 22, 1936(1936-12-22)[1], Վիեննա, Ավստրիայի դաշնային պետությունբուլղար կենսաքիմիկոս, հասարակական գործիչ, գրող, պրոֆեսոր

Ասեն Զլատարով
բուլղար․՝ Асен Златаров
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1885(1885-02-04)[1][2]
ԾննդավայրՀասկովո, Բուլղարիա
Մահացել էդեկտեմբերի 22, 1936(1936-12-22)[1] (51 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիայի դաշնային պետություն
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԺնևի համալսարան[2]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքիմիկոս
ԱշխատավայրՍոֆիայի համալսարան[2]
Պարգևներ և
մրցանակներ
 Asen Zlatarov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1885 թվականի փետրվարի 4-ին, Բուլղարիայի Խասկովո քաղաքում, Խրիստո և Թեոֆանիա Զլատարովների ընտանիքում։ 1903 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է մայրաքաղաք Սոֆիա, որտեղ Ասենը այդ նույն տարում ավարտել է ռեալական գիմնազիան և ընդունվել Սոֆիայի համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1904 թվականին մեկնել է Շվեյցարիա, ընդունվել Ժնևի համալսարան, որն ավարտել է 1907 թվականին։ Հաջորդ տարում ֆրանսիական Գրենոբլ քաղաքի համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզը, ստացել ֆիզիկայի և քիմիայի դոկտորի գիտական աստիճան, մայիս ամսին վերադարձել Բուլղարիա և սեպտեմբերին աշխատանքի անցել Պլովդիվի ուսումնարաններից մեկում։

1909-1910 թվականներին Ասեն Զլատարովը պրոֆեսոր Տ. Պաուլեի ղեկավարությամբ սննդի և դատական քիմիա է ուսումնասիրել Մյունխենում, այնուհետև վերադարձել է հայրենիք և աշխատանքի անցել Սոֆիայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում որպես օրգանական քիմիայի գծով ասիստենտ։ Միաժամանակ խմբագրում էր «Քիմիան և արդյունաբերությունը», «Բնություն և գիտություն» ամսագրերը, աշխատակցում «Натурфилосифско чтиво», «Наука и живот» գրադարաններին։

1912 թվականին նա զորակոչվել է բուլղարական բանակ, մինչև 1915 թվականը գտնվելով զինվորական ծառայության մեջ՝ մասնակցել է Բալկանյան առաջին և երկրորդ պատերազմներին։

1920 թվականին Ասեն Զլատովին շնորհվել է Սոֆիայի համալսարանի բժշկական ֆակուլտետի ֆիզիոլոգիական քիմիայի պատվավոր դոցենտի և ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կենսաքիմիայի պատվավոր դոցենտի կոչում։ 1924 թվականին նա նշանակվել է Սոֆիայի համալսարանի մասնագետ, իսկ 1935 թվականից՝ հիմնական պրոֆեսոր։

1928 թվականին ընտրվել է Բուլղարիայի քիմիկոսների միության նախագահ; 1934 թվականին մասնակցել է Մադրիդում անցկացված միջազգային քիմիական կոնգրեսին։ 1935 թվականին այցելել է Բելգրադ, մի շարք զրույցներ անցկացրել Սերբիայի մայրաքաղաքի ուսանողների հետ։ Այդ նույն տարում ընտրվել է Սոֆիայի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։ Իր գործունեությամբ նա ամուր հիմքեր է դրել Բուլղարիայում կենսաքիմիայի՝ որպես գիտության, հիմնադրման ու զարգացման համար։

Գրողը, հասարակական գործիչը խմբագրել

1925 թվականից Ասեն Զլատովը «Стрелец» գրական խմբակի անդամ էր։ Լույս է ընծայել բանաստեղծություններ, գրականագիտական հոդվածներ, արձակ ստեղծագործություններ, այդ թվում՝ նույնիսկ մեկ վեպ։ Ակտիվորեն համագործակցում էր մամուլի հետ և, բացի այդ, ,,Բուլղարական ժողովրդական ծովային համաձայնություն,, կազմակերպության ակտիվ անդամներից էր, մի կազմակերպություն, որն զբաղվում էր Բուլղարիայում ծովային գործը ժողովրդականացնելու գործով։

Այս ամենի հետ մեկտեղ Զլատարովը մասնակցում էր «Հրեաների պաշտպանության կոմիտե»-ի աշխատանքներին՝ այդտեղ համագործակցելով պետական գործիչ Պետկո Կարավելովի այրու՝ Եկատերիա Կարավելովայի, պրոֆեսոր Պետկո Ստայնովի, գրող Անտոն Ստրաշիմիրովի և այլ գործիչների հետ։ Կոմիտեի գործունեությունը հարթ ու հեշտ չէր ընթանում. որոշ թերթեր քննադատում էին, մեղադրում Գերմանիայի ներքին գործերին միջամտելու մեջ։

Մահը խմբագրել

1936 թվականին Ասեն Զլատարովը Վիեննայում իրար ետևից երկու բարդ վիրահատության ենթարկվեց։ Սիրտը չդիմացավ, և 1936 թվականի դեկտեմբերի 22-ին նա մահացավ։

Ստեղծագործություններ խմբագրել

„Идеали на младото поколение“

„В страната на съветите“ (1936)[3]

„Диктатура или демокрация“[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://haskovo-online.com/content/view/13/7/lang,

↑ Вълканов, Вълкан. Морска история на България. — София : „Албатрос“, 2000. — P. 128. — ISBN 954-751-008-8.

↑ Дренкова, Фани. Като антична трагедия. Съдбата на Екатерина Каравелова и нейното семейство в писма, дневници, фотографии. — София : издателство – Наука и изкуство, 1984. — P. 517.

↑ Перейти к: 1 2 ПИСАТЕЛЯТ АСЕН ЗЛАТАРОВ, Литературен Свят, геом-бг

Արտաքին հղումներ խմբագրել

Информация за Асен Златаров от haskovo-online (болг.)

Информация за Асен Златаров, Ботевград и Природоматематическата гимназия носеща неговото име (болг.)

Наукометричен анализ на публикуваното научно творчество на Проф. д-р Асен Златаров, Маруся Петкова, отвес.орг (болг.)

Национален каталог на академичните библиотеки в страната НАБИС (болг.)

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասեն Զլատարով» հոդվածին։