Ասեն Բոսև

բուլղարացի գրող

Ասեն Իվանով Բոսև (բուլղար․՝ Асен Иванов Босев, նոյեմբերի 22, 1913(1913-11-22) - ապրիլի 24, 1997(1997-04-24), Սոֆիա, Բուլղարիա), բուլղար արձակագիր և բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ։ Երեխաների և պատանիների համար մի շարք գրքերի հեղինակ[1]։

Ասեն Բոսև
Ծննդյան անունբուլղար․՝ Асен Иванов Босев
Ծնվել էնոյեմբերի 22, 1913(1913-11-22)
Վախճանվել էապրիլի 24, 1997(1997-04-24) (83 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանիչ, լրագրող, բանաստեղծ, մանկագիր, գրող, խմբագիր և ուսուցիչ
Լեզուբուլղարերեն
ԿրթությունՍոֆիայի համալսարան
 Assen Bossev Վիքիպահեստում

Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1965), Բուլղարիայի մշակույթի ժողովրդական գործիչ (1972)։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1950)։

Կենսագրություն խմբագրել

Ասեն Բոսևը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 22-ին Ռուսկա Բելա գյուղում, Վրացայի մարզ։ Սովորել է հարազատ գյուղում և Բերկովիցա քաղաքացի մանկավարժական ուսումնարանում։ Որոշ ժամանակ դասավանդել է, որից հետո տեղափոխվել է Սոֆիա։ Դիվանագիտություն է սովորել Ազատ համալսարանում (այժմ՝ Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարան) և իրավունք է սովորել Սոֆիայի համալսարանում։ Որպես լրագրող համագործակցել է «Заря», «Росица», «Детски глас» հրատարակչությունների հետ։ Հոդվածներ է հրապարակել «Светулка», «Детска радост» և այլ հրատարակչություններում։

ԲԿԿ անդամ։ 1941 թվականին ձերբակալվել է և բանտարկվել Քսանթիի «Еникьой» համակենտրոնացման ճամբարում՝ բուլղարների կողմից օկուպացված Հունաստանի տարածքում։ Ազատ է արձակվել 1944 թվականին։

«Септемврийче» թերթի խմբագիրն ու հիմնադիրներից մեկն է (1945-1952)։ 1953-1955 թվականներին եղել է Մոսկվայում Բուլղարիայի դեսպանության մշակույթի խորհրդական։

1961-1965 թվականներին եղել է «Стършел» թերթի խմբագիր։ Բուլղարիայի գրողների միության անդամ։

Սոֆիայի երեխաների և պատանիների համար արվեստի և գրականության տան ստեղծման նախաձեռնողն ու նրա առաջին տնօրենն է։ ՅՈՒՆԵՍԿՈ-ի կոմիտեի երեխաների գրքերի միջազգային խորհրդի բուլղարական բաժանմունքի հիմնադիրներից մեկն ու առաջին նախագահն է։

1986 թվականին արժանացել է Հ. Ք. Անդերսենի անվան մրցանակին և ընգրկվել Անդերսենի պատվավոր ցանկի մեջ։

Ասեն Բոսևը մահացել է 1997 թվականի ապրիլի 24-ին Սոֆիայում՝ 83 տարեկան հասակում։

Ընտրյալ երկեր խմբագրել

  • «Млад юнак-здравеняк» (1948)
  • «Не правете като тях, да не станете за смях» (1953)
  • «Чудо нечувано» (1959)
  • «Шейничка с парашут» (1964)
  • «Хитър Петърчо» (1970)
  • «Книжко моя, сладкодумна» (1970)
  • «Една торбичка смешки» (1976)
  • «От все сърце» (1988)
  • «Гатанки, премятанки и занималки» (1996)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Валентина Минчева, „В Нови пазар връчват наградата „Калина Малина“, сайт на СБЖ, 11 октомври 2013 г.

Աղբյուրներ խմբագրել

  • Речник на българската литература, т. 1 (А-Д). Институт за литература на БАН, Издателство на Българската академия на науките, София, 1976 г.

Արտաքին հղումներ խմբագրել