Առևանգել 60 վայրկյանում (ֆիլմ, 2000)

Առևանգել 60 վայրկյանում (անգլ.՝ Gone in Sixty Seconds), 2000 թվականի ամերիկյան մարտաֆիլմ, Նիկոլաս Քեյջը գլխավոր դերում։ Համարվում է 1974 թվականին Գ.Բ.Հալիկի կողմից նկարահանած նույնանուն ֆիլմի նոր տարբերակը։ Ֆիլմի սցենարիստը Սքոթ Ռոզենբերգն է, իսկ ռեժիսորը՝ Դոմինիկ Սենան։ Պրոդյուսերը Ջերրի Բրուքհայմերն Է։

Առևանգել 60 վայրկյանում
անգլ.՝ Gone in 60 Seconds
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ կողոպուտի մասին, մարտաֆիլմ[1][2][3][…] և թրիլեր
Թվական2000 և օգոստոսի 17, 2000[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴոմինիկ Սենա[5][1][2][…]
ՊրոդյուսերՋերրի Բրուքհայմեր
Սցենարի հեղինակՍքոթ Ռոզենբերգ և Հ․ Բ․ Հալիցկի[6]
ԴերակատարներՍքոթ Քաան[7]
ՕպերատորՓոլ Քեմերոն
ԵրաժշտությունԹրևոր Ռաբին
ՄոնտաժՌոջեր Բարթոն
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոնգ Բիչ և Համիլտոն
ԿինոընկերությունSaturn Films և Touchstone Pictures
Տևողություն117 րոպե
Բյուջե90 000 000 $
Շահույթ237 200 000 $[8]
 Automobiles in Gone in 60 seconds Վիքիպահեստում

Նախկինում հայտնի մեքենաներ առևանգողը՝ «Մեմֆիս» մականվամբ, ստիպված է կրկին մեծ չափերի հասնող առևանգում կատարել, որպեսզի իր եղբորը փրկի հանցավոր խմբի ղեկավար՝ Ռեյմոնդ Վինսենտ Կալիտրիի ձեռքերից։ Մեմֆիսը պետք է մի գիշերվա ընթացքում 50 առաջնակարգ մեքենա գողանա։ Որպեսզի կատարի այդ առաջադրանքը, նա ստիպված կլինի վերադարձնել հին ընկերներին, որոնց նա թողել էր շատ տարիներ առաջ՝ փախչելով քաղաքից։

Սյուժե խմբագրել

Ռենդոլ Ռեյնսը (Նիկոլաս Քեյջ)՝ «Մեմֆիս» մականվամբ, երկար բացակայությունից հետո պետք է վերադառնա իր հարազատ քաղաք. նրա եղբայրը՝ Քիփ Ռեյնսը (Ջովաննի Ռիբիզի) 50 թանկարժեք մեքենաների առևանգման պատվեր է ընդունել Ռեյմոնդ Վինսենտ Կալիտրիից (Քրիստոֆեր Էքլեսթոն) և չի կարողացել կատարել այն։ Ռենդոլը փորձել է վերադարձնել եղբոր պարտքը, բայց Կալիտրին ստիպել է ընդունել պատվերը, չնայած այն բանի, որ նա իր մորը խոսք էր տվել չվերադառնալ այդ ամենին։ Հասկանալով, որ միայնակ այդ ամենը նա գլուխ չի բերի՝ նա գնում է իր հին ընկերներից մեկի՝ Օտտոյի (Ռոբերտ Դյուվալ) ավտոտնակ, որտեղ նրանք միասին փորձում են գտնել իրենց նախկին գործընկերների հետ կապվելու միջոցները։ Այդ ամենից հետո՝ այդ խմբին է միանում նաև Ռենդոլի եղբայրը և նրա ընկերները. միասին նրանք սկսում են գործողությունը։ Բայց, չնայած առևանգողների վարպետությանը, Մեմֆիսը չի կարողանում ժամանակին տեղ հասցնել լեգենդար Eleanor (Shelby GT500 67 թվականի) մեքենան։ Հայտնվելով Կալիտրիի մոտ՝ Մեմֆիսը փորձում է համոզել իր պատվիրատուին, որ մի քանի րոպեի ուշացումը էական չէ և առաջարկում է թողնել 100 հազար դոլլար իր մոտ՝ խոստացված 200 հազարից, սակայն Կալիտրին չի համաձայնում և «Մեմֆիս»-ին տանում են գլխատման։ Սակայն Ռենդոլի վաղեմի ընկեր և ոստիկան Քասթլբեկը (Դելրոյ Լինդո) խանգարում է Կալիտրիին սպանել Ռենդոլին՝ շեղելով թշնամուն իր վրա։ Կալիտրին արդեն պատրաստվում է սպանել Քասթլբեկին, սակայն Ռենդոլը հրում է Կալիտրիին, և նա ընկնում է բարձրությունից ու մահանում։ Կարճատև շփումից հետո ոստիկանական դետեկտիվը բաց է թողնում Ռենդոլին այն բանի համար, որ նա փրկեց իր կյանքը։ Հեռանալուց առաջ «Մեմֆիսը» տեղեկացնում է Քասթլբեկին առևանգված մեքենաների գտնվելու վայրը։

Դերասանական կազմ խմբագրել

Դերասան Դեր
Նիկոլաս Քեյջ Ռենդոլ «Մեմֆիս» Ռեյնս
Անջելինա Ջոլի Սառա Ուեյլանդ
Ջովաննի Ռիբիզի Քիփ Ռեյնս
Դելրոյ Լինդո Ռոլանդ Քասթլբեկ
Ուիլլ Պատոն Էթլի Ջեքսոն
Քրիստոֆեր Էքլեսթոն Ռեյմոնդ Վինսենտ Կալիտրի
Չի ՄաքԲրայդ Դոննի Էստրիկի
Ռոբերտ Դյուվալ Օտտո Հալիվել
Սքոթ Կան Թումբլեր
Տիմոտի Օլիֆանտ Դրայկոֆ
Վիննի Ջոնս Սֆինքս
Ջեյմս Դյուվալ Ֆրեբ
ԹիՋեյ Կրոս Զերկալկա
Ֆրանս Ֆիշեր Ջանի
Գրեյս Զաբրիսկի Հելեն Ռեյնս
Մաստեր Պի Ջոնի Բի

Մեքենաների ցանկը խմբագրել

Սա այն մեքենաների ցանկն է, որ պիտի առևանգեր Ռեյմոնդը Կալիտրիի համար՝ նրանց կոդային անունների հետ միասին։

  1. 1999 Aston Martin DB7 - Մերի Աստի
  2. 1962 Aston Martin DB1 - Բարբարա (իրականում DB1 դադարել են թողարկել 1950 թվականին. Իրականում ֆիլմում ներկայացված է Aston Martin DB4 GT Zagato)
  3. 1999 Bentley Arnage - Լինդսի
  4. 1999 Bentley Azure - Լաուրա
  5. 1964 Bentley Continental - Ալմա
  6. 1959 Cadillac El Dorado - Մադլենե (իրականում ֆիլմում ներկայացված է Cadillac Coupe de Ville)
  7. 1958 Cadillac El Dorado Brougham - Պատրիսիա
  8. 1999 Cadillac Escalade - Քերոլ
  9. 2000 Cadillac El Dorado STS - Դանիելա
  10. 1957 Chevrolet Bel Air Convertible - Ստեֆանի
  11. 1969 Chevrolet Camaro Z28 - Էրին
  12. 1953 Chevrolet Corvette - Պամելա
  13. 1967 Chevrolet Corvette Stingray L71 - Ստեյսի
  14. 2000 Ford F-Series F-350 4x4 Արդիականացված պիկապ - Էնն (իրականում ֆիլմում օգտագործվում է F-250)
  15. 1971 DeTomaso Pantera - Քեյթ
  16. 1969 Dodge Charger Daytona- Վանեսսա
  17. 1998 Dodge Viper Coupe GTS - Դենիս
  18. 1995 Ferrari 355 B - Դիանա
  19. 1997 Ferrari 355 F1 - Այրիս
  20. 1967 Ferrari 265 GTB/4 - Նադին (իրականում ֆիլմում՝ Ferrari 275 GTB/4.)
  21. 1999 Ferrari 550 Maranello - Անժելինա
  22. 1987 Ferrari Testarossa - Ռոուզ
  23. 1956 Ford T-Bird - Սյուզան
  24. 2000 GMC Yukon - Մեգան
  25. 1999 Hummer H1Truck 2 Door - Թրեյսի
  26. 1999 Infiniti Q45 - Ռեյչել
  27. 1994 Jaguar XJ220 - Բերնադին
  28. 1999 Jaguar XK8 Coupe - Դեբորա (իրականում ֆիլմում՝ Jaguar XJ8)
  29. 1990 Lamborghini LM SV - Ջինա (իրականում ֆիլմում 1994 Lamborghini Diablo SE30. LM SV չափազանց հազվագյուտ.)
  30. 1999 Lexus LS 400 - Հիլարի
  31. 1999 Lincoln Navigator - Քիմբերլի
  32. 1957 Mercedes Benz 300 SL/Gullwing - Դորոտի
  33. 1999 Mercedes Benz CL 500 - Դոննա
  34. 1999 Mercedes Benz S 600 - Սամանտա (իրականում ֆիլմում՝ Mercedes Benz S 500)
  35. 1998 Mercedes Benz SL 600 - Էլեն
  36. 1950 Mercury Custom - Գաբրիելա
  37. 1971 Plymouth Hemi 'Cuda - Շենոն
  38. 1969 Plymouth Road Runner - Ջեսիկա (ֆիլմում օգտագործվում էPlymouth Superbird)
  39. 1965 Pontiac GTO - Շերոն
  40. 1999 Porsche 996 - Թինա
  41. 2000 Porsche Boxster - Մարշա
  42. 1961 Porsche 356B Speedster - Նատալի
  43. 1988 Porsche 959 - Վիրջինիա
  44. 1997 Porsche 911 Twin Turbo - Տանյա
  45. 2000 Rolls-Royce Park Ward Stretch limousine - Գրեյս
  46. 1966 Shelby AC Cobra - Էշլի
  47. 1967 Shelby Mustang GT 500 - Էլեոնոր
  48. 2000 Toyota Land Cruiser - Քեթի
  49. 1998 Toyota Supra Turbo - Լին
  50. 2000 Volvo Turbo Wagon R - Լիզա (ֆիլմում՝ Volvo V70 R)

Ֆիլմի երաժշտությունը խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առևանգել 60 վայրկյանում (ֆիլմ, 2000)» հոդվածին։