Առուծախ, (իրավունքում), պայմանագիր, որով վաճառողը պարտավորվում է գույքը հանձնել գնորդինի սեփականություն, իսկ գնորդը՝ ընդունել գույքը և վճարել դրա գինը։ Եթե գնորդը պետական կազմակերպություն է, գնված գույքը դառնում է պետության սեփականություն։ Գնորդը ձեռք է բերում գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, այսինքն՝ օպերատիվ կառավարման իրավունք։

Անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող բնակելի տան Առուծախի պայմանագիրը կնքվում է միայն գրավոր՝ նոտարական հաստատմամբ։ Առուծախ ապրանքաշրջանառությաև հիմնական միջոց է պետական, կոոպերատիվ կազմակերպությունների և քաղաքացիների միջև, քաղաքացիների նյութական-կուլտու–րական պահանջմունքները բավարարելու հիմնական ձև։ Առուծախի պայմանագիրը կնքվում է գրավոր, եթե գույքի հանձնումն ու գնի վճարումը միաժամանակ չի կատարվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 551