Առյուծատամ
բույսերի ցեղ
Առյուծատամ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Եղերդակայիններ (Cichorioideae) |
Ցեղ | Առյուծատամ (Leontodon) L., 1753 |
Առյուծատամ (լատին․՝ Leontodon), առյուծաժանի, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 50, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ առյուծատամ թավոտ (L. hispidus), առյուծատամ խորդուբորդ (L. asperrimus), առյուծատամ գանգուր (L. crispus)։ Աճում է գրեթե բոլոր մարզերի միջին և վերին լեռն, գոտիներում, մերձալպյան, ալպյան ու չոր մարգագետիններում, քարքարոտ լանջերին։
Ձևաբանություն խմբագրել
Ցողունը պարզ է, երբեմն՝ ճյուղավորվող, բարձր, ՝ 10-50 սմ. Տերևներն ամբողջական են կամ կտրտված՝ մերձաոմատային վարդակներում։ Ծաղկաբույլը զամբյուղ Է, ծաղիկները՝ դեղնավուն, երբեմն՝ նարնջակարմրավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը փուփուլավոր գլանաձև կամ իլիկաձև սերմիկ է։ Մեղրատու և գեղազարդիչ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առյուծատամ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առյուծատամ» հոդվածին։ |