Առլեն Ֆրենսիս
Առլեն Ֆրենսիս (Առլեն Սարգսի Գազանճյան, անգլ.՝ Arlene Francis, հոկտեմբերի 20, 1907[1][2][3], Բոստոն, ԱՄՆ[4][5] - մայիսի 31, 2001[6][7][1][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), հայազգի ամերիկյան դերասանուհի, հեռուստաաստղ։ 1973 թվականին արժանացել է «Տարվա կին» տիտղոսին։
Առլեն Ֆրենսիս անգլ.՝ Arlene Francis | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1907[1][2][3] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | մայիսի 31, 2001[6][7][1][…] (93 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
Գերեզման | Roosevelt Memorial Park |
Կրթություն | Ֆինչ քոլեջ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ինքնակենսագիր, հեռուստահաղորդավարուհի, ռադիոհաղորդավար, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և Խաղային շոուի հաղորդավար |
Ընտրանի | What's My Name?? |
Ամուսին(ներ) | Մարտին Գաբել |
Երեխա(ներ) | Փիթեր Գաբել |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Բոստոնում։ Սովորել է Նյու Յորքի Գիլդ դրամատիկական դպրոցում։ Արվեստի աշխարհ է մուտք գործել 1937 թվականին։ Աշխատել է ռադիոյում՝ ստեղծելով 11 անուն հաղորդումներ, թատրոնում (գլխավոր դերերով հանդես է եկել «Մորաքույր Ջենի», «Դանտոնի մահը», «Առյուծը ձմռանը», «Չին-Չին» և այլ ներկայացումներում), 1950 թվականից՝ հեռուստատեսությունում. ստեղծել է տասից ավել հաղորդումներ («Տունը», «Առլին Ֆրենսիս շոու», «Ինչ է իմ ասելիքը» և այլն), խմբագրել ԷնԲիՍի ընկերության «Հոմ» հեռուստահանդեսը։
Նկարահանվել է «Ֆեդորա», «Բեմահարթակի մարզիչը», «Մեկ, երկու, երեք», «Բոլորն իմ որդիներն են», «Ցնցեք նրանց բոլորին» և այլ ֆիլմերում։
Գրել է 3 գիրք («Այդ որոշակի անորոշությունը», «Հմայքի կախարդանքը»), որոնք մեծ հաջողություն են ունեցել։
Նրա անունն ընդգրկվել է «Ամերիկայի հռչակավոր կանայք» ժողովածուում (1975) և «Ով ով է ամերիկուհիների աշխարհում» տեղեկատու գրքում։ Կապված է եղել հայկական շրջանակներին։ Մահացել է Սան Ֆրանցիսկոյում[8][9]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 http://ibdb.com/person.php?id=41109
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.tv.com/shows/whats-my-line/episode-498-96879/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.pugetsoundradio.com/cgi-bin/forum/Blah.pl?m-1382244491/
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=10&OTDDay=20&OTDYear=1914
- ↑ Արծվի Բախչինյան, Ծագումով հայ են (կենսագրական բառարան), Երևան, «Ապոլոն», 1993, էջ 321։
- ↑ Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր, հատոր 2, Երևան, ՀՀՀ, 2007, էջ 694։