Առաքելոց վանքի կռիվ, զինված հակամարտություն հայ ֆիդայիների և Օսմանյան բանակի միջև Մշո Սուրբ Առաքելոց վանքում 1901 թվականին։

Առաքելոց վանքի կռիվ
Թվականնոյեմբերի 3-ից 27-ը, 1901թ
Մասն էԻնքնապաշտպանական մարտեր
ՎայրԱռաքելոց վանք, Մուշ, Օսմանյան կայսրություն
ԱրդյունքՀայկական կողմի հաղթանակ
Հակառակորդներ
Հայ ֆիդայիներԹուրքիա Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Անդրանիկ Զորավար, Գևորգ ՉաուշՖերիղ փաշա, Ալի փաշա
Կողմերի ուժեր
22 (Անդրանիկ, Չաուշ, Հարություն, Վաղարշակ, Հաջի Հակոբ, Ղազար, Սեյդո Պողոս, Անդրիկ, Միսակ, Վարդան, Ասատուր, Սիմոն, Սարգիս, Չեթո, Եղո, Բարսեղ, Հովսեփ, Չաթալբաշ Արամ, Մեղրո, Մոսո, Իսո, Մուրադ)[1]
30[2]–38
6000[3]
Ռազմական կորուստներ
3 (Ղազար, Հարություն և Բարսեղ)[4]553 (ականատեսների վկայությամբ)[5]

Պատճառները խմբագրել

1901 թվականի գարնանից սկսած իրավիճակը Տարոնում գնալով վատանում էր՝ թուրքական կառավարությունը ավելի էր խտացնում հալածանքները։ Տարոնի բնակչությունը, որը հավաքվել էր Մշո առաջնորդարանի մոտ՝ պահանջելով ելք գտնել տիրող իրավիճակից դուրս գալու համար։ Նրանք անգամ սպառնում են փոխել կրոնը, եթե իրավիճակից ելք չգտնվի։ Նման պայմաաններում էլ Տարոնի նշանավոր հայդուկ Հ․ Կոտոյանը առաջ է քաշում մի խումբ հայդուկներով Առաքելոց վանք մտնելու և ինքնապաշարման դիմելու գաղափարը[6]։

Ընթացքը խմբագրել

1900-1901 թվականներին օսմանյան սուլթանի հրամանով Արևմտյան Հայատանում սկսվում են կառուցվել նոր զորանոցներ։ Որոշվել էր բոլոր քաղաքներում զորամասեր պահել։ Միայն 1901 թվականի մայիսին այդ գործի համար թողարկվեց 5000 ոսկի։ Գյուղացիները դեմ էին զորանոցների կառուցմանը։ Սակայն Օսմանյան Թուրքիան զիջումների պատրաստ չէր։ Հայդուկային խմբի ղեկավար կենտրոնը, որի գլխավորն էր Անդրանիկը, փորձում էր հարմար հենակետ գտնել թուրքական գրոհից պաշտպանվելու համար։ Որոշվում է գնալ Առաքելոց վանք, որը գտնվում էր Մուշ քաղաքից հարավ-արևելք։ Անդրանիկի պխմբի հայդուկները 1901 թվականի հոկտեմբերին հավաքվում են Առաքելոց վանքում[7]։ Միտքը հղացել է Հ. Կոտոյանի մոտ, որպես բողոք թուրքական կառավարության հարստահարիչ քաղաքականության դեմ ։ Զորավար Անդրանիկը և Գևորգ Չաուշը որոշել էին ակտիվ գործողությունների և ցուցադրական ելույթների միջոցով իշխանություններին ժամանակ չտալ ուժերի վերախմբավորում կատարելու ու հարձակման անցնելու։ Այդ նպատակով նրանք որոշում են ձմեռն անց կացնել Առաքելոց վանքում։ Վանքը բարձունքի վրա էր, ուներ ամուր պարիսպներ և մոտ էր Մուշ քաղաքին։ Հայդուկները մինչև Առաքելոց վանք գալը նախապատրաստական զգալի աշխատանքներ կատարեցին՝ վանք փամփուշտներ և վառոդ տեղափոխեցին, սննդամթերք հայթայթեցին։

Հայտնի է դառնում, որ թուրքական զորքերը բռնել են Առաքելոց վանք տանող ճանապարհը։ Անդրանիկը կատարվելիք առաջին գործը համարում էր ռազմանյութի ձեռք բերելը և պատնեշներ կառուցելը։ Դիրքերը կառուցելուց հետո նշանակվում են պետեր, որոնց տրվում է հատուկ առաջադրանք։ 1901 թվականի նոյեմբերի 3-ին Անդրանիկն ու Գևորգը 40 հայդուկներով մտնում են Առաքելոց վանք։ Անդրանիկւ գրամայում է ամուր փակել վանքի դռները, բանալիները հանձնել իրեն, պահարանններ դնել կարևոր տեղերում։ Մի քանի օր հետո նրանց են միանում ևս 10 հայդուկներ։ Նոյեմբերի 4-ին թուրքական իշխանություններին հայտնի է դառնում, որ հայդուկները դիրքավորվել են վանքում։ Նոյեմբերի 7-ին, երբ նախապատրաստական աշխատանքները դեռ չէին վերջացրել, թուրքական 3000-անոց մի զորաբանակ Սալեհ փաշայի գլխավորությամբ շրջապատում է վանքը։ Հայդուկները դիրքեր են գրավում վանքի պարիսպների վրա։ Մեծաթիվ երևալու համար նրանցից ամեն մեկը կռվում էր մի քանի դիրքերից։

Վանքը պաշարելով՝ թուրքական հրամանատարությունը համոզված էր, որ պաշարվածների սննդամթերքը շուտով սպառվելու է, իսկ սառնամանիքին հայդուկները չեն կարողանա ճեղքել շղթան ու հեռանալ։ Այսինքն՝ նրանք դատապարտված են սովամահության կամ գերության։

Գևորգը ոչ միայն անձնվիրաբար կռվում էր, այլև ամեն ինչ անում էր պաշարված հայդուկների, որբերի, ուսուցիչների տրամադրութունը բարձրացնելու համար։ Գևորգի հանձնարարությամբ հայդուկներից մեկը պոկում է վանքի պատուհանի ձիթած հաստ թղթերը, դրանք ոլորում է, թաքնվում զանգակատան սյան ետևում ու բացառիկ ճշգրտությամբ նվագում թուրքական զինվորական քայլերգը։ Անդրանիկն ու մյուս հայդուկները շանթահարված վեր են թռչում՝ կարծելով, թե թուրքերը վանք են մտել[8]։

1901 թ. նոյեմբերի սկզբին 25-27 անձից բաղկացած հայդուկային խումբը, որի կազմում էին Գևորգ Չավուշը, Հ․ Կոտոյանը, Գոմսա Կորյունը և այլ նշանավոր հայդուկներ, Զորավար Անդրանիկի գլխավորությամբ Սասունից իջել են Մշո Սուրբ Առաքելոց վանք և նոյեմբերի 6–ից պաշարվել Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշայի կողմից։ Անդրանիկը կարծում էր, որ անհրաժեշտ է կազմակերպել այնպիսի ուժեղ գործողություն, որ ոչ միայն թուրքական կառավարության, այլ մեծ տերությունների ուշադրությունը սևեռվի Հայկական հարցի վրա։ Ֆիդայիներին առաջարկվել է անձնատուր լինել կամ դուրս գալ վանքից, սակայն պաշարված հայերը մերժել են։ Թուրքական 4000–անոց զորքերը հարձակման են անցել, որը տևել է երեք օր։ Վանքում գտնվողների թվաքանակը հայդուկների հետ միասին կազմել է 140 հոգի։Ըստ ժողովրդական զրույցների, կռիվը թշնամուն պատճառել է 1800, իսկ այլ տեղեկություններով՝ 553 սպանված ֆիդայիները ճեղքել են պաշարումը և բարձրացել լեռները։

Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, թուրքական հրամանատարությունը դիմում է բանակցությունների` առաջարկելով նրանց ներկայացնել իրենց պահանջները։ Պաշարման հաջորդ օրը բանակցություններ են սկսվել թուրքերի և Տարոնի առաջնորդ Խոսրով վարդապետ Պեհրիկյանի ու վանքի վանահայր Հովհաննես վարդապետ Մուրադյանի միջև։ Սակայն խոսակցությունը դեռ չսկսած իմացան, որ Անգլիայի հյուպատոսի քաղաք վերադառնալու և Ռուաստանի հյուպատոսի օրթոդոքսության պատճառով իրենց խնդիրները մերժվելու է, որի արդյունքում փոխեցին ծրագրերը, նշելով որ իրենց նպատակը անձնազոհ լինելն է ազգի իրավունքը պաշտպանելու համար, և եթե չիրագործվեն պահանջները, պետք է կռվեն ու մեռնեն։Այդ պահանջել են․

  1. Քաղաքական բանտարկյալների ազատում,
  2. Մշո դաշտում հարստահարություններից և սպանություններից տուժած հայերի փոխհատուցում,
  3. Սպանված 50-60 անձանց ընտանիքնրին տալ փոխհատուցում։
  4. Յուրաքանչյուր գյուղից հավաքվելիք տասանորդը գյուղացին ինքը պետք է հավաքի և հանձնի կառավարությանը՝ իր հետ ունենալով միայն բարեխիղճ պաշտոնյա։
  5. Այն քրդերը, որոնք միշտ հարձակում են գործել գյուղացիների վրա, պետք է զինաթափ անել և պաշտպանել։
  6. Այն բոլոր գյուղերը, որոնք գրավված են, պետք է վերադարձվեն։
  7. Հայաբնակ նահանգներում իրականացնել խոստացված բարենորոգումները։
  8. Ազգի և կրոնի խտրականություն չդնել։
  9. Ցրել բոլոր համիդյան զորամասերը։

Եթե սուլթան Համիդը տար երաշխիք,ապա նրանք դուրս կգային։ Իսկ եթե ոչ՝ սպառնում էին պանել թուրքական բանակի զինվորներին։ Սուլթանը խոստացել է ընդառաջել ֆիդայիներին միայն նրանց անձնատուր լինելու դեպքում։ Բանակցությունների ժամանակ ռուսական հյուպատոսը ժամանել է վանքի շրջակայք և լուսանկարել թուրքական դիրքերը։ Փատորեն ռուսական և եվրոպական երկրների մամուլը տեղյակ էր այս դեպքերի մասին։ Նոյեմբերի 27-ի գիշերը պաշարման 21-րդ օրը, երբ սպառվել է ռազմամթերքը, ֆիդայիները ճեղքել են պաշարումը և հագնելով ճերմակ երկար զգեստներ՝ հայդուկները բաժանվում են խմբերի և թուրք պահակին թյուրիմացության մեջ գցելով՝ բարձրացել լեռները։ Առաքելոց վանքի կռիվը եվրոպական հյուպատոսների ուշադրությունը չսևեռեց հայկական հարցի վրա։ Անգամ անգլիական հյուպատոսը հրաժարվեց որևէ միջնորդություն իրականացնել[6]։

արդյունք խմբագրել

Այս դեպքերից հետո հայդուկների անունները անցնում էին բերնե-բերան։Նրանց սխրանքների մասին առասպելներ էին պատմվում։ Ժողովուրդն օրհնում էր նրանց կատարած գործը, փառաբանում էին նրանց, իսկ երիտասարդները երազում էին հայդուկներ դառնալ։ Առաքելոց վանքի կռիվը լուրջ հաղթանակ էր հայդուկների համար, որի արդյունքնում ժողովուրդը համոզվեց, որ նրանք իրենց շահերի պաշտպաններն են։ Բայց դա չի նշանակում, որ Առաքելոց վանքի կռիվը պատճառ հանդիացավ, որ ժողովուրդը հրաժարվի ուղղափառությունից։ Նա կամա թե ակամա պետք է հրաժարվեր, քանի որ այն որևէ միջամտտություն առաջ չբերեց։Պատահական չէր, որ վանքի կռվի օրերին անգլիական հյուպատոսը հրաժարվեց որևէ աջակցություն ցուցաբերել։ Պատճառն այն է, որ ուղղափառության խնդիրը բխում էր ռուսական քաղաքականության շահերից, իսկ դա ձեռնտու չէր Անգլիային։

Առաքելոց վանքի կռիվը լայն արձագանք գտավ։ Այն ցույց տվեց, որ համիդյան ջարդերը չեն կարողացել մարել արևմտահայության ազատատենչ ոգին։ Ժողովուրդը դուրս է գալիս վհատության հ խավարից և գտնում է ապրելու կամք և պայքարի արիություն։ վանքի կռիվը ժողովրդին ոգևորեց նրանով, որ ցույց տվեց զինյալ հայերի մարտական հնարավորությունները[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Battle of Holy Apostles' Monastery by Gen. Andranik, wr. Lewon K. Liwlēchean - London, 2008, 9781903656808 - p.40
  2. Military history: Vol. 12; 1995, Bold and fiercely determined, Andranik Ozanian spent most of his life as a revolutionary for his fellow Armenians, by Antranig Chalabian
  3. The Battle of Holy Apostles' Monastery by Gen. Andranik, wr. Lewon K. Liwlēchean - London, 2008, 9781903656808 - p. 57
  4. The Battle of Holy Apostles' Monastery by Gen. Andranik, wr. Lewon K. Liwlēchean - London, 2008, 9781903656808
  5. The Battle of Holy Apostles' Monastery by Gen. Andranik, wr. Lewon K. Liwlēchean - London, 2008, 9781903656808 - p. 55
  6. 6,0 6,1 6,2 Հայոց պատմություն. Երևան: ՀՀ ԳԱԱ, հատոր 3-րդ, գիրք 2-րդ. 2015. էջ 42.
  7. Ա․ Մնացականյան,, Հ․ Հակոբյան (1991). Զորավար Անդրանիկ, հատոր 1-ին,. Վերնատուն,. էջեր 38–39. ISBN 5-8079-0275-0.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  8. Անդրանիկ (1992). Առաքելոց վանքին կռիւը. Երևանի համալսարանի հրատարակչություն.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։