Առափնյա ծիծեռնակ
Առափնյա ծիծեռնակ
Առափնյա ծիծեռնակ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Ծիծեռնակներ (Hirundinidae)
Ցեղ Riparia
Տեսակ Առափնյա ծիծեռնակ (R. riparia)
Միջազգային անվանում
Riparia riparia
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Առափնյա ծիծեռնակ (Riparia riparia), ծիծեռնակների ընտանիքին պատկանող թռչուն։

Riparia riparia

Արտաքին կառուցվածք խմբագրել

Առափնյա ծիծեռնակը արտաքին նկարագրով նման է քաղաքային ծիծեռնակին, սակայն նրանից զգալիորեն փոքր է։ Գլխի վերին մասը, պարանոցը, մեջքը, թևերը, պոչը և կրծքի լայնակի շերտը մոխրագույն են, կոկորդը, կուրծքը և որովայնը՝ սպիտակ։ Պոչը սրանկյուն կտրվածքով է վերջանում։ Քաշը՝ 11-16 գ, թևի երկարությունը՝ 96-113 մմ։

Կենսակերպ խմբագրել

Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ-մայիս ամիսներին։ Չուի ընթացքում կազմում է հազարավոր առանձնյակներից երամներ, որոնք հավաքվում են գետերի, լճերի և լճակների ափերին։ Խոշոր գաղութներով բնադրվում են զառիթափ ջրափերի փորվածքներում կամ հաճախ իրենք են բներ պատրաստում։

Բնադրում խմբագրել

Բնի խորությունը կազմում է 50-60 սմ։ Մայիս-հուլիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ ձու։ Խոշոր բնադրվող գաղութներ են գրանցված Արարատյան հարթավայրի ջրավազանների տարածքում և Սևանա լիճը սնող գետերի ափերին։

Սննդառություն խմբագրել

Սնվում է հատկապես միջատներով, մոծակներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում, Ասիայի մեծ մասում, Հիմալայներում, Հյուսիսային Ամերիկայում, Ենիսեյի ափերին, Հարավային Կովկասում[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 18.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առափնյա ծիծեռնակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առափնյա ծիծեռնակ» հոդվածին։