Առանց հանցանշանի
«Առանց հանցանշանի» (երբեմն՝ «Առանց պատճառի», անգլ.՝ Without A Clue), կինոնկար։ Պարոդիա կամ կինոֆարս Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վատսոնի մասին։
Առանց հանցանշանի անգլ.՝ Without a Clue | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | կինոկատակերգություն[1] և քրեական ֆիլմ |
Հիմք | Շերլոք Հոլմսի մատենագիտություն |
Թվական | 1988, հունիսի 7, 1990[2], հոկտեմբերի 21, 1988[3], ապրիլի 28, 1989[3] և մայիսի 5, 1989[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թոմ Էբերհարդտ[1][4] |
Դերակատարներ | Մայքլ Քեյն[4][5], Բեն Քինգսլի[4], Ջեֆրի Ջոնս[4], Փոլ Ֆրիման, Նայջել Դևենպորտ, Լիզեթ Էնթոնի, Ջոն Ուորներ և Փիթեր Կուկ |
Օպերատոր | Ալան Հյում |
Երաժշտություն | Հենրի Մանչինի |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Նկարահանման վայր | Pinewood Studios |
Կինոընկերություն | ITC Entertainment |
Տևողություն | 107 րոպե |
Շահույթ | 8 539 181 $[6] |
Without a Clue (1988 film) Վիքիպահեստում |
Սյուժե խմբագրել
Ըստ այս ֆիլմի սյուժեի՝ ոչ մի Շերլոկ Հոլմս էլ գոյություն չունի, իսկ հանցագործությունները բացահայտում է հենց Բժիշկ Վատսոնը։ Շերլոկ Հոլմսի մասին պատմությունները նա գրում է, որպեսզի նրան ընդունեն համալսարան ուսուցանելու, համարելով, որ այնտեղ չեն ընդունի նրա դեդուկտիվ հոբբին։ Վատսոնն այդպես էլ պաշտոն չի ստանում, բայց Հոլմսը դառնում է հանրաճանաչ, և Վատսոնին խնդրում են ներկայացնել հերոսին։ Խուզարկուի դերի ներկայացման համար Բժիշկ Վատսոնը վարձում է դերասան Ռեջինալդ Քինքեյդին։
Հոլմսին և Վատսոնին հաջողվում է կանխել Բրիտանական թանգարանի գողությունը։ Հանցագործները հանձնված են բրիտանական ոստիկանությանը, իսկ Վատսոնն արդեն վաղուց հոգնել է դերասան-ալկոհոլիկ լինելուց, և նա դուրս է հանում Քինքեյդին։ Շուտով նա նրան ետ է վերադարձնում, քանի որ Բրիտանիայի դրամ կտրելու հիմնարկը պատրաստ է Շերլոկ Հոլմսի հետ բացահայտել ևս մեկ խորհրդավոր քրեական գործ։
Անհայտացել էր կլիշեն, որով տպում էին 5 ֆունտանոց թղթադրամները։ Սկանդալը սպառնում է տապալել երկրի տնտեսությունը։ Վատսոնին հաջողվում է իմանալ, որ հանցագործության ետևում կանգնած է նրա հակառակորդը՝ պրոֆեսոր Մորիարտին։ Մորիարտիի հետ փոխհրաձգության ժամանակ Վատսոնը մահանում է (այդպես են կարծում նրա ընկերները), և Հոլմսը ստիպված է լինում հետաքննությունը վերցնել իր ձեռքը։ Պարզվում է, որ ամեն ինչ դեռ կորած չէ, և դերասանը կարող է գործը հասցնել իր հաջողակ ավարտին։
Դերերում խմբագրել
- Բեն Քինգսլի՝ Բժիշկ Վաթսոն
- Մայքլ Քեյն՝ Շերլոկ Հոլմս / Ռեջինալդ Քինքեյդ
- Ջեֆրի Ջոնս ՝ քննիչ Լեսթրեյդ
- Լիզեթ Էնտոնի՝ Լեսլի Ջայլս
- Փոլ Ֆրիմեն՝ պրոֆեսոր Մորիարտի
- Փաթ Քին՝ տիկին Հադսոն
- Փիթեր Կուկ՝ Նորման Գրինհոու
- Թիմ Քիլլիկ՝ Սեբաստյան Մորան
Հետաքրքիր փաստեր խմբագրել
Ֆիլմը ցուցադրվել է խորհրդային վարձույթով, կրկնօրինակումն իրականացրել էր Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիան 1989 թվականին։ Մայքլ Քեյնին կրկնօրինակել է Սերգեյ Մալիշեվսկիյը, Բեն Քինգսլիին՝ Արտյոմ Կարապետյանը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0096454/
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/po-klebku-do-nitki
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Առանց հանցանշանի» ֆիլմի մասին ինֆորմացիա
- Алекс Экслер. — Ֆիլմի գրախոսությունը (04.02.2008). «Կատակերգություն «Առանց հանցանշանի» (Without a clue)». exler.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 22.03.2009-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առանց հանցանշանի» հոդվածին։ |