Առանձնության առավելությունները (ֆիլմ)

«Առանձնության առավելությունները» (անգլ.՝ The perks of being a wallflower), ամերիկյան ֆիլմ՝ Սթիվեն Չբոսկու նույնանուն էպիսթոլարական վեպի էկրանավորումը, որի ռեժիսորը հենց Չբոսկին է։ Շնորհանդեսը կայացավ 2012 թվականի սեպտեմբերի 8-ին Տորոնտոյի կինոփառատոնում։ Ֆիլմը ստացավ «Անկախ ոգի» (անգլ.՝ Independent spirit) մրցանակ որպես լավագույն դեբյուտային կինոնկար և հայտնվեց ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միության կողմից սահմանված տարվա լավագույն 10 ֆիլմերի ցանկում։

Առանձնության առավելությունները
անգլ.՝ The Perks of Being a Wallflower
Ֆիլմի պաշտոնական պաստառ
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրռոմանտիկ ֆիլմ, ֆիլմ անչափահասների համար, պատմություն հասունացման մասին, դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և վեպի էկրանավորում
Թեմաինքնասպանություն
ՀիմքThe Perks of Being A Wallflower
Թվականսեպտեմբերի 8, 2012[2], նոյեմբերի 1, 2012[3], սեպտեմբերի 21, 2012[2], սեպտեմբերի 28, 2012[2], հոկտեմբերի 3, 2012[2] և հոկտեմբերի 12, 2012[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Չբոսկի
ՊրոդյուսերՋոն Մալկովիչ, Ռասել Սմիթ և Լայան Հալֆոն
Սցենարի հեղինակՍթիվեն Չբոսկի
ԴերակատարներԼոգան Լերման[4], Էմմա Ուոթսոն[4], Էզրա Միլեր[4], Մեյ Ուիթման[4], Քեյթ Ուոլշ[4], Դիլան Մաքդերմոթ[4], Մելանի Լինսկի[4], Նինա Դոբրև[4], Ջոնի Սիմոնս[4], Փոլ Ռադ[4], Ջոան Քյուսաք[4], Նիկոլաս Բրաուն[4], Թոմ Սավինի[4], Զեյն Հոլց[4], Ռիս Թոմփսոն[4] և Լանդոն Փիգ
ՕպերատորԷնդրյու Դան
ԵրաժշտությունՄայքլ Բրուք
ՄոնտաժՄերի Ջո Մարքի և Յանա Գորսկայա
Պատմվածքի վայրՓիթսբուրգ
Նկարահանման վայրՓիթսբուրգ
ԿինոընկերությունSummit Entertainment և Mr. Mudd
Տևողություն103 րոպե[5]
Բյուջե$13 մլն[6]
Շահույթ$33.4 մլն[7]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 1991 թվականի օգոստոսի 25-ից մինչև 1992 թվականի հունիսի 22-ը։ Վերջաբանը՝ 1992 թվականի օգոստոսի 23։

Գլխավոր հերոսը՝ Չառլին, դեռահաս ինտրովերտ է, ով իր 2 մտերիմ մարդկանց՝ հորաքույր Հելենի և լավագույն ընկեր Մայքլի մահից հետո գտնվում է դեպրեսիայի մեջ։ Մի անգամ մտնելով դասարան՝ Չառլին լսում է իր դասարանցիների խոսակցությունը մի տղայի մասին, ով կարողանում է լսել և հասկանալ։ Բացի դրանից նա չի քնել իրենցից ոչ մեկի հետ երեկույթի ժամանակ, չնայած ուներ այդպիսի հնարավորություն։ Իմանալով այդ տղայի հասցեն՝ Չառլին սկսում է նրան նամակներ գրել՝ ներկայացնելով իր մտքերը և անհանգստությունները, չնշելով իր հասցեն, իսկ անունները փոխում էր ուրիշ կամ նման անուններով։

Չառլին պատմում է իր մտերիմ ընկերոջ՝ Մայքլի տարօրինակ ինքնասպանության մասին, անգլերենի ուսուցչի մասին, ում ներկայացնում է որպես նոր ընկեր, քրոջ և նրա ընկերոջ, ինչպես նաև ընտանիքի մասին։ Հետո Չառլին պատմում է Պատրիկի մասին, ում հետ միասին հաճախում է տեխնոլոգիայի դասերին, և ում շատերը կոչում էին «Ոչինչ»։

Որոշ ժամանակ անց՝ դպրոցական ֆուտբոլային խաղին, Չառլին ծանոթանում է Սեմի հետ և այնուհետև իմանում է, որ Սեմը Պատրիկի խորթ քույրն է։ Չառլին սիրահարվում է Սեմին և պատմում է իր զգացմունքների մասին նրան, սակայն Սեմը, լինելով սիրային հարաբերությունների մեջ Քրեյգ անունով երիտասարդի հետ, խորհուրդ է տալիս Չառլիին մոռանալ իրեն։ Այդ ժամանակ Պատրիկը Չառլիին իրազեկում է տղաների և աղջիկների միջև եղած հարաբերությունների մասին։ Պատրիկը և Սեմը ծանոթացնում են Չառլիին Բոբի և իրենց ողջ շրջապատի հետ։ Չառլին իր կամքին հակառակ օգտագործում է թմրանյութեր։ Գլխավոր հերոսի կյանքը բավականին փոխվում է այդ ծանոթություններից հետո։ Չառլին իր առաջին սեռական փորձն է ունենում Մերի-Էլիզաբեթի հետ, բայց, ցավոք սրտի, նա չի կարողանում մոռանալ Սեմին։ Պատրիկը պատմում է, որ ինքը նույնասեռական է և հանդիպում է Բրեդի հետ։ Հետագայում նրանց հարաբերությունները դադարում են, քանի որ Բրեդի հայրը տեսնում է նրանց միասին։

Մի օր Բրեդի ընկերների պատճառով Պատրիկը ողջ ճաշարանի աչքի առաջ ընկնում է գետնին։ Սկսվում է կռիվ, որի ականատեսն է դառնում Չառլին։ Նա ուշաթափվում է, իսկ երբ ուշքի է գալիս, հասկանում է, որ փրկել է Պատրիկին։ Չառլիի և Սեմի ու Պատրիկի շրջապատի հետ ընկերությունը վերսկսվում է։ Սեմն ու Պատրիկը ավարտում են դպրոցը և գնում են ուրիշ քաղաք սովորելու։ Վերջին երեկոյի ժամանակ Սեմն ու Չառլին համբուրվում են՝ արտահայտելով իրենց զգացմունքները միմյանց հանդեպ։ Ընկերների հեռանալու պատճառով սկսված մտածմունքներից Չառլին նորից հիշում է հորաքույր Հելենին և իրեն է մեղավոր զգում նրա մահվան մեջ։ Չառլին չի դիմանում և իր մոտ տեղի է ունենում նյարդային համակարգի խանգարում։ Հիվանդանոցում Չառլին համաձայնում է օգտվել հոգեբանի խորհրդատվություններից և ավելի շատ է հիշում իր մանկությունը։

Ֆիլմի վերջում Չառլին, Սեմը և Պատրիկը անցնում են հենց այն թունելով, որը դարձել էր և իրենց, և հավերժության մի մասը։

Դերասանական կազմ խմբագրել

  • Լոգան Լերման[8], Պարոն Չառլիի և տիկին Կելմեկիսների որդին, Քրիսի և Քենդիսի եղբայրը, հորաքույր Հելենի զարմիկը, Մայքլի նախկին մտերիմ ընկերը։ Այժմ սիրահարված է Սեմին և հանդիպում է նրա հետ,
  • Էմմա Ուոթսոն[9], Սեմ․ Պատրիկի խորթ քույրը (մոր կողմից), Քրեյգի նախկին ընկերուհին։ Հանդիպում է Չառլիի հետ,
  • Էզրա Միլլեր[10], Պատրիկ․ նույնասեռական, Բրեդի նախկին ընկերը,
  • Մեյ Ուիթման, Մերի-Էլիզաբեթ․ բուդդիստ և փանկ (անգլ.՝ punk), Չառլիի առաջին ընկերուհին, ով անպատասխան սիրով սիրահարված է նրան, Էլիսի մտերիմ ընկերուհին,
  • Էրին Վիլհելմի, Էլիս․ Մերի-Էլիզաբեթի լավագույն ընկերուհին, հարուստ ընտանիքից է, սիրում է վամպիրներին և երազում է նկարահանվել ֆիլմերում,
  • Ջուլիա Գարներ, Սյուզան․ Չառլիի հին ընկերուհիներից, բայց նրանք վերջերս չեն շփվում,
  • Ջոննի Սիմոնս, Բրեդ․ Պատրիկի նախկին ընկերը,
  • Ռիս Թոմսոն, Քրեյգ․ Սեմի նախկին ընկերը,
  • Փոլ Ռադ, Պարոն Անդերսոն, անգլերենի ուսուցիչ,
  • Թոմ Սավինի, Պարոն Կալախան․ տեխնոլոգիայի ուսուցիչ,
  • Քեյթ Ուոլշ, Տիկին Կելմեկիս․ պարոն Կելմեկիսի կինը, Չառլիի,Քրիսի և Քենդիսի մայրը,
  • Դիլան Մակդերմոթ[11], Պարոն Կելմեկիս․ տիկին Կելմեկիսի ամուսինը, Չառլիի, Քրիսի և Քենդիսի հայրը,
  • Մելանի Լինսկի, Հելեն․ Չառլիի, Քրիսի և Քենդիսի հորաքույրը,
  • Զեյն Հոլթս, Քրիս․ պարոն և տիկին Կելմեկիսների որդին, Քենդիսի և Չառլիի եղբայրը, հորաքույր Հելենի զարմիկը, համալսարանի ուսանող,
  • Նինա Դոբրև, Քենդիս․ Կելմեկիսների դուստրը, Չառլիի և Քրիսի քույրը, հորաքույր Հելենի զարմուհին, Դերեքի նախկին ընկերուհին։

Սաունդթրեկ խմբագրել

The Perks of Being a Wallflower (Original Motion Picture Soundtrack)
սաունդթրեքի ալբոմ
Թողարկվածօգոստոսի 1, 2012
Ժանրռոք, փոփ ռոք, սոֆթ ռոք, փոփ, նյու վեյվ
Տևողություն103 րոպե
Լեզուանգլերեն
ԼեյբլAtlantic Recording Corporation
ՊրոդյուսերՋոն Մալկովիչ, Ռասել Սմիթ և Լայան Հալֆոն
# ԱնվանումԵրաժշտություն Տևողություն
1. «Could It Be Another Change?»  The Samples 3:27
2. «Come On Eileen»  Dexys Midnight Runners] 4:12
3. «Tugboat»  Galaxie 500 3:54
4. «Temptation»  New Order 5:22
5. «Evensong»  The Innocence Mission 3:40
6. «Asleep»  The Smiths 4:10
7. «Low»  Cracker 4:34
8. «Teen Age Riot»  Sonic Youth 6:57
9. «Dear God»  XTC 3:36
10. «Pearly-Dewdrops' Drops»  Cocteau Twins 4:10
11. «Charlie's Last Letter»  Michael Brook 1:48
12. «Heroes»  Դեյվիդ Բոուի 6:08

Երաժշտություն խմբագրել

The Perks of Being a Wallflower (Original Motion Picture Score)
սաունդթրեքի ալբոմ
Թողարկվածսեպտեմբերի 25, 2012
ԺանրScore
Տևողություն103 րոպե
Լեզուանգլերեն
ԼեյբլLionsgate Records
ՊրոդյուսերՋոն Մալկովիչ, Ռասել Սմիթ և Լայան Հալֆոն
# ԱնվանումԵրաժշտություն Տևողություն
1. «First Day»  Michael Brook 2:32
2. «Home Again»  Michael Brook 1:40
3. «Charlie Speaks»  Michael Brook 2:03
4. «Candace»  Michael Brook 1:46
5. «Charlie's Gifts»  Michael Brook 0:55
6. «Kiss Breakdown»  Michael Brook 5:12
7. «Acid»  Michael Brook 3:12
8. «Charlie's First Kiss»  Michael Brook 3:34
9. «Shard»  Michael Brook 2:47

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Movie Walker (яп.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. Internet Movie Database — 1990.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. «THE PERKS OF BEING A WALLFLOWER (12A)». British Board of Film Classification. 2012 թ․ հուլիսի 27. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
  6. Mark Olsen (2012 թ․ նոյեմբերի 1). «'The Perks of Being a Wallflower' steadily blossoms». Los Angeles Times.
  7. «The Perks of Being a Wallflower (film)». Box Office Mojo. IMDB. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  8. «Logan Lerman Interview For Stephen Chbosky's 'The Perks of Being a Wallflower'». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  9. «Catching Up With The Perks of Being A Wallflower». Paste.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  10. «'Perks Of Being A Wallflower' Stars Still Have Battle Wounds From Filming». mtv.com. 2012 թ․ հունիսի 4. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
  11. Kroll, Justin (2011 թ․ մայիսի 11). «McDermott packs a pair of pics into TV sked». Variety. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել