Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առակ (այլ կիրառումներ)

Առակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառում[1]։ Գտնվում էր Ադամակերտից 10-12 կմ հարավ-արևելք։

Գյուղ
Առակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԱղբակի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունառակցի
Ժամային գոտիUTC+3
Առակ (Աղբակի գավառ) (Աշխարհ)##
Առակ (Աղբակի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել և կողոպտվել է 1896 թվականի ջարդերի ժամանակ։ Դրանից հետո գյուղում մնացել է միայն 8 տուն։

Բնակչություն խմբագրել

XIX դարի կեսերին ունեցել է 80 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Գյուղը շեն ժամանակներում ուներ 2 ջրաղաց և 2 ձիթհանք։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Առակի հյուսիսային կողմում գտնվում էր գյուղի եկեղեցին, որը կանգուն էր մինչև XX դարի սկիզբը։ Եկեղեցին չափերով ոչ մեծ հոյակերպ կառույց էր, որի պատերը շարված էին կարմիր սրբատաշ քարերով։ XX դարի կեսերին այն արդեն կիսավեր էր[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 318

Աղբյուրներ խմբագրել